Թուրքիայի հայ համայնքից դատապարտել են ընդդիմադիր քաղաքապետի հակահայ հայտարարությունները

Լուրեր

09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
Բոլորը

Թուրքիայի Բոլուի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) անդամ Թանջու Օզջանը քննադատությունների կենտրոնում է հայտնվել հայերի հասցեին վիրավորական արտահայտությունների համար: Մասնավորապես, ապրիլի 5-ին X-ի իր միկրոբլոգում նա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին հայ է անվանել՝ դա օգտագործելով որպես նվաստացնող հանգամանք:

Օջալանի ծննդյան օրվան նվիրված գրառման մեջ Օզջանը գրել է. «Եթե քո հայ հայրը երկու վայրկյան ավելի արագ լիներ, դու չէիր ծնվի։ Օջալան, հուսով եմ, որ սա քո վերջին ծննդյան օրն է, դավաճան»։

Նրա այս գրառումը որոշ օգտատերեր գովաբանել են, մյուսները՝ դատապարտել են՝ այն ռասիստական որակելով։ Արձագանքել են նաև Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները, այդ թվում՝ պոլսահայ գրող և քաղաքական գործիչ Մուրատ Մըխճըն, հայազգի հայտնի դերասան, երաժիշտ Հայկո Ջեպկինը։

«Լույս մեդիա» հայկական լրատվամիջոցն էլ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով քաղաքապետին։

«Որպես հայ՝ այս երկրի հնագույն ժողովուրդներից մեկը, մենք խորապես վշտացած և վրդովված ենք Բոլուի քաղաքապետ Թանջու Օզջանի ռասիստական ​​և ատելությամբ լցված գրառման կապակցությամբ։ «Հայ» բառը չի կարող օգտագործվել որպես վիրավորանք: Այս դիսկուրսները չեն կարող արդարացվել քաղաքականությամբ կամ արտահայտվելու ազատությամբ: Մենք՝ հայերս, ապրել ենք այս հողում դարեր շարունակ: Մեր ուրախությունները, ցավերն ու հույսերն անբաժան են մեր հայրենիքի յուրաքանչյուր քաղաքացու հետ: Այսօր, ինչպես նախկինում, մենք ձգտում ենք գոյակցել խաղաղության և արժանապատվության մեջ: Մենք մերժում ենք մեր հանդեպ որպես «օտարի» և «ուրիշի» վերաբերմունքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «հայկական ինքնությունը որպես վիրավորանք օգտագործելը ծառայում է միայն խտրականության, ատելության խոսքի և թշնամանքի խրախուսմանը»։

«Մենք դատապարտում ենք պարոն Օզջանին այս ատելության խոսքի համար և կոչ ենք անում նրան վերանայել իր խոսքերը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ի պատասխան քննադատությունների՝ Օզջանը գրել է․ «PKK-ի սիրահարներ և համախոհներ, մի մեկնաբանեք իմ գրառումները։ Թուրքիան պատկանում է նրանց, որոնք ասում են՝ «Ինչ երջանիկ է նա, ով ասում է՝ ես թուրք եմ»»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի