«Քեշ» փողը՝ լուսանցքում․ 300 հազար դրամը գերազանցող գործարքները շուտով կլինեն միայն անկանխիկ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
Բոլորը

Շուտով հնարավոր չի լինի առձեռն գումարով խոշոր գնումներ անել։ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծով՝ 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն բացառապես բանկային փոխանցումների միջոցով։

Այդպիսով՝ կահույք, կենցաղային խոշոր տեխնիկա կամ այլ գույք գնելիս վճարումը պետք է անել բանկային քարտով կամ փոխանցումով։ Բանկային քարտով են փոխանցվելու աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, եթե դրանք գերազանցում են 300 հազար դրամը։ Նպատակը թափանցիկությունն է։

«Շատ կարևոր է այս օրենսդրական նախաձեռնության հակակոռուպցիոն իմաստը, որովհետև անկանխիկ գործարք նշանակում է՝ հետագծելի գործարք։ Եվ մենք այս առումով հակակոռուպցիոն քաղաքականության մեջ մեր հետևողականությունն ենք դրսևորում և այս ճանապարհով շարունակելու ենք գնալ։ Այս պարագայում հարկերից խուսափելը, հարկերը շրջանցելն ավելի դժվար է դառնում»,- բացատրում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ազգային ժողովն օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունեց միայն ՔՊ խմբակցության պատգամավորների կազմով։ Ու թեև նախագծում նշված է, որ այն պետք է գործի հունվարի 1-ից, բայց օրենքն ամբողջությամբ դեռ չի ընդունվել և չի ստորագրվել։

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը բացատրում է, որ լավագույն դեպքում այն կընդունվի հունվարին։

«Հասարակ օրինակ, խոսքը վերաբերում է միանվագ գործարքին, 300 հազար դրամից ավելի միանվագ գործարքները շատ քիչ դեպքեր են․ օրինակ՝ մեքենայի գնում, կահույքի գնում, թանկ տեխնիկայի գնում կամ, օրինակ, բժշկական ծառայության ձեռքբերում։ Դրանք ծառայություններ են, որոնք իրենց տարածքում վճարման հնարավորություն ունեն»,- նշում է Պապոյանը։

Օրենքի հիմնավորման մեջ ներկայացված տվյալներով՝ Հայաստանի 903 գյուղերից միայն 63-ում են բացակայում վճարային տերմինալները։ Վճարային քարտ սպասարկող ՊՈՍ տերմինալների քանակը 2021 թվականի առաջին կիսամյակում, 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ, ավելացել է 34%-ով։

«Նախագծերի փաթեթով նախատեսվել է խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրման դրույթներ: Առօրյա կյանքում հաճախորդների կողմից դժգոհություններ են արտահայտվում սպասարկման ոլորտում այդպիսի սարքերի բացակայության վերաբերյալ»,- նշվում է փաստաթղթում։

Օրենքի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ, այսպես թե այնպես, Հայաստանում քաղաքացիները եկամուտը հիմնականում ստանում են քարտով, ապա կանխիկացնում են՝ առևտուր անելու համար։

2021 թվականի առաջին կիսամյակում յուրաքանչյուր 3 քարտային գործարքից 2-ը եղել է հենց կանխիկացում։ Այս հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ գաղափարը, ընդհանուր առմամբ, լավն է, բայց սպառողական վարքագծի խնդիր կա։

«Իրականում այս պահին հասարակությունը պատրաստ չէ նման քայլի։ Մարդիկ իրենց աշխատավարձն անկանխիկ եղանակով, քարտով ստանալուց հետո միանգամից բանկոմատից այն կանխիկացնում են, և սա փաստացի խոսում է այն մասին, որ անկանխիկ գործարքների կնքման մշակույթը դեռևս հասարակության լայն խավերի մոտ զարգացած չէ»,- բացատրում է ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան