Տղայիս սպանել են․ մայրն արդարություն է փնտրում, խոշտանգման գործերի քննությունը հանձնում են ԱԱԾ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Երեք տարի առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում խոշտանգված, ապա 4 ամիս անց «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի լոգարանում կախված վիճակում հայտնաբերված Արմեն Աղաջանյանի մայրն այսօր էլ շարունակում է պայքարել, որ որդու հետ կատարվածը համապատասխան իրավական գնահատական ստանա։

«Արդարությունը պետք է հաղթի, ու բոլոր էն մարդիկ, ովքեր մարդկանց ցավ տալով ուզում են արդարանալ ու ջրից չոր դուրս գալ․․․ ես պայքարելու եմ դրա համար, ճշտի համար եմ պայքարելու, որ իմ նման մայրեր չլինեն, որ իրենց զավակին տեսնեն ծեծված, հետո էլ արդեն հանձնելով հողին՝ հանգիստ նստեն»,- նշում է որդեկորույս մայրը։

Մեքենայի առքուվաճառքի հետ կապված գործով հետախուզման մեջ գտնվող 30-ամյա Արմեն Աղաջանյանին 2018 թվականի մարտի 15-ին բերման են ենթարկել, ապա՝ ձերբակալել։ Ժամեր անց կալանքի միջնորդության քննությունը, սակայն, հետաձգվել է Արմենի առողջական վիճակի վատթարացման պատճառով․ տղան դրանից օրեր առաջ էր վիրահատվել և բժշկի ցուցումով հաստաղիքի մի հատված պարկի մեջ էր տեղավորված՝ տղայի գոտկատեղից ամրացված։ Դատարանից նա տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրան ընդունել է մայոր Արմեն Հովհաննիսյանը։

««Նուբարաշեն» ՔԿՀ մտնելուց երևի 5-7 րոպե հետո խոշտանգվել ա։ Հովհաննիսյանը բռունցքներով հարձակվել ա Արմենի վրա, այնտեղ իրեն են միացել այլ աշխատակիցներ և սկսել են ոտքերով ու ձեռքերով հարվածել Արմենի դեմքին, որովայնին, ոտքերին։ Անգամ Արմենն իրենց խնդրել ա, որ ես վիրահատված եմ, կողքիս պարկ կա կախված, Արմեն Հովհաննիսյանը, որը շատ դաժան մարդ ա իր էությամբ, ասել ա՝ չխաբնվես կողքիդ պարկին, այսինքն՝ կապ չունի, որ դու հիվանդ ես»,- պատմում է մայրը։

Հաջորդ օրն առողջական վատ վիճակի մեջ գտնվող տղայի նկատմամբ դատարանը գրավ է կիրառում և ազատ արձակում։ Տանը, սակայն, տղան շատ բան չի պատմում տեղի ունեցածից։ Խոշտանգումից չորս ամիս անց, նրա մեղսունակությունը ճանաչելու համար, Արմենին տեղափոխում են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», իսկ 5 օր անց հայտնաբերում լոգարանում սավանից կախված վիճակում:

Դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ․ ամբաստանյալի աթոռին հայտնվում է մայոր Արմեն Հովհաննիսյանը, նրան մեղադրանք է առաջադրվում խոշտանգման, պաշտոնեական կեղծիք կատարելու և դիրքը չարաշահելու հոդվածներով։ Մեկ տարի գործը քննելուց հետո, սակայն, դատավոր Դավիթ Բալայանը Հովհաննիսյանին անմեղ է ճանաչում խոշտանգման մասով, իսկ մյուս հոդվածները վերաորակում և հենց դատարանի դահլիճից ազատ արձակում նրան։

Անձի խոշտանգումը Հայաստանում քրեականացվել է 2015 թվականին։ Եթե խոշտանգումը կատարվել է այս նորմի՝ ուժի մեջ մտնելուց առաջ, ապա նախկինում տեղի ունեցած գործերի քննությունն իրականացվում է այդ պահին գործող՝ «Պաշտոնեական լիազորությունների չարաշահման» հոդվածով: Չնայած իրավասու պետական մարմինները չեն անտեսում իրենց հայտնի դարձած՝ նախկինում տեղի ունեցած խոշտանգման փաստերը և հարուցում են քրեական գործեր, սակայն մինչ օրս Քրեական օրենսգրքի 309.1՝ «խոշտանգում» հոդվածի հատկանիշներով որևէ մեղադրական դատավճիռ չի կայացվել:

«Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի բնագավառում պետության ջանքերում արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել նաև հեղափոխությունից հետո։ Ավելին՝ հստակ է, որ խոշտանգման վերաբերյալ ահազանգերով զբաղվող քննչական մարմինը՝ Հատուկ քննչական ծառայությունը, դադարեցնելու է գործունեությունը։ Այսպիսով, խոշտանգման վերաբերյալ ահազանգերով զբաղվող անկախ քննչական մարմինն այլևս չի գործելու, ինչն ակնհայտ հետընթաց է վերցրած պարտավորություններից՝ այն է, որ պետք է դրանով զբաղվի ինստիտուցիոնալ մարմին»,- նշվում է ՀՔԱՎ զեկույցում։

Թե որն է լինելու ինստիտուցիոնալ այդ մարմինը, կարծես թե արդեն պարզ է․ օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխություններով՝ խոշտանգման գործերի նախաքննությունը փոխանցվում է ԱԱԾ քննիչներին։ Փոխանցումը ոչ միանշանակ ընդունվեց քաղաքացիական հասարակության կողմից, քանի որ այս կառույցի գործառույթը հետախուզությունն ու հակահետախուզությունն է, ինչպես նաև վերջիններիս հետ առնչվող պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննությունը:

Քաղհասարակության և իրավապաշտպանների կարծիքով՝ փոփոխությունը բավականին խնդրահարույց է և անորոշ։ Նրանց կարծիքով՝ նշված քննչական մարմինը գտնվում է ազգային անվտանգության մարմնի, իսկ այդ կառույցն իր հերթին՝ գործադիր մարմնի ղեկավարի ուղիղ ենթակայության տակ, ուստի գործնականում նման կարգավորումը հաճախ բերելու է շահերի բախման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան