Թաքստոցներ՝ աղբի ու գարշահոտի մեջ․ 44-օրյա պատերազմից 1 տարի անց նկուղների անմխիթար վիճակը չի փոխվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Որտե՞ղ թաքնվել տագնապի ազդանշան լսելու դեպքում․ այս հարցը  առավել սրությամբ դրվեց անցյալ տարվա սեպտեմբերին,  երբ սկսվեց քառասունչորսօրյա պատերազմը։ Հատկապես առաջին շաբաթվա ընթացքում կար լուրջ մտավախություն, որ  կարող են ռմբակոծվել անգամ մայրաքաղաք Երևանը և Հայաստանի այլ բնակավայրեր։ Հենց այդ օրերին շատերը հանկարծ պարզեցին, որ իրենց շենքերի տակ գտնվող տարածքները, որոնք կասկածելի հանգամանքներում սեփականաշնորհվել և ծառայում են այլ նպատակների, իրականում նախատեսված են վտանգի դեպքում ապաստանելու համար։

Նկուղ, գետնանցում, թե մեկ այլ տեղ․․․ Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության վարչության պետն ասում է՝ ամենակարևորը, օդային տագնապ ազդանշանը լսելու դեպքում պետք է  խուճապի չմատնվել, արագ կողմնորոշվել և տարածքային առանձնահատկություններից ելնելով՝ գտնել ապահով վայր։

«Ապաստարաններն այն կառույցներն են, որոնք նախօրոք նախագծվում են հակառակորդի հավանական բոլոր զինատեսակներից այնտեղ գտնվող մարդկանց պատսպարումը կազմակերպելու համար, իսկ թաքստոցները կարող են լինել շենքերի նկուղային, կիսանկուղային հարկեր, որոնք իրենց առանձնահատկություններով կարող են նվազեցնել հարվածային ալիքի մեծությունը և պաշտպանել այնտեղ գհտնվող մարդկանց բեկորներից»,- ասում է ԱԻՆ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը։

Եթե մետրոյի կայարաններում կամ գետնանցումներում տագնապի ազդանշան լսելու դեպքում կարող են պատսպարվել անցորդները, ապա ի՞նչ անեն նրանք, ովքեր գտնվում են մայրաքաղաքի այլ հատվածներում կամ այլ բնակավայրերում։ Այստեղ պատսպարվելու ամենահարմար վայրը բազմաբնակարանների նկուղներն են, որոնք, սովորաբար, համընդհանուր սեփականության իրավունքով պատկանում են շենքի բնակիչներին։

Թե ինչու են, օրինակ, նկուղներից մեկի պայմաններն այսպիսին, փորձեցինք պարզել տարածքը սպասարկող համատիրությունից․ Կենտրոն համատիրության գլխավոր ինժեները նշում է՝ այս նկուղում վերանորոգում իրականացրել են մեկուկես տարի առաջ՝ բնակիչներից մեկի խնդրանքով, որն այժմ այդտեղ չի բնակվում։ Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչու է այժմ այս վիճակը, ինչու հիմա էլ չեն վերանորոգում, ինժեներն ասաց, որ չեն իմացել այդ մասին։

«Հետևողական ենք։ Տարբեր հատվածներում, եթե խնդիր է լինում, բնակիչները դիմում են մեզ, այդ հարցին լուծում ենք տալիս»,- նշում է «Կենտրոն» համատիրության ինժեներ Արթուր Գալստյանը։

Ըստ համատիրության ինժեների՝ 1․5 տարի առաջ այս նկուղում բոլոր խողովակները փոխել են, իսկ ներսում լցված կոյուղաջրերը կարող են լինել խցանման հետևանք։ Չնայած դրան, բնակիչները պնդում են՝ պատկերն անփոփոխ է արդեն 30 տարի։

Նկուղներից շատերում է տհաճ պատկեր, իսկ նրանք, որոնք բարեկարգ են, ունեն սեփականատերեր, վերածված են  արտադրամասերի, փաբերի կամ ժամանցի այլ վայրերի։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանն ընդգծում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ  սեփականատերերի հետ ձեռք են բերել պայմանավորվածություն, և բոլորը պատրաստակամորեն տրամադրել են տարածքները պատսպարման համար։

Նորակառույց շենքերի նկուղներում երկու ստորգետնյա հարկ հատկացված է ավտոկայանատեղիների համար, որոնք ևս կարելի է օգտագործել որպես թաքստոցներ։

Այդուհանդերձ, մեր բնակչությունը 100 տոկոսով ապահովված չէ պաշտպանական կառույցներով, խոստովանում է Քաղաքացիական պաշտպանության վարչության պետը։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը 44-օրյա պատերազմի օրերին հայտնվել էր թշնամու թիրախում։ Երբեմն բնակիչները  լսում էին օդային տագնապի ազդանշանը։ Ուսումնական տագնապով փորձ էր արվում հասկանալ՝ արդյոք  նրանք կարող  են արագ պատսպարվել։ Վարդենիսի քաղաքապետի խոսքով՝ քաղաքում թաքստոցները 14-ն են, որից 3-ը՝ մասնավոր, սակայն համայնքապետարանը համաձայնության է եկել սեփականատրերերի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք տրամադրվեն իրենց։ Մելքոնյանը նշում է՝  չափանիշներին համապատասխան ապաստարաններ ունենալու համար մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր․

«Վերջին մեկ տարվա ընթացքում որոշակի աշխատանքներ կատարեցինք 11 թաքստոցում էլ և պլանավորում ենք մինչև 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ունենանք լուրջ պլանավորված սանհանգույցներով թաքստոցներ»,- ասում է Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը։

Թեև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության բաժնի պետը պնդում է, որ քաղաքային իշխանությունները խստագույնս հետևում են նկուղների վիճակին, սակայն նկուղների մեծ մասում  պատկերն այլ բան է վկայում։

«Այդ նկուղները մասնատվել են, փակված են։ Հիմա փորձում ենք դրանք բերել այն վիճակի, որ կարողանանք պատսպարել մեր բնակչությանը»,- ասում է Հարությունյանը։

Հայաստանը շարունակում է մնալ կոնֆլիկտային տարածաշրջանում, և ՀՀ քաղաքացիներն ապահովագրված չեն պատերազմի վտանգից։ 44-օրյա պատերազմից մոտ մեկ տարի է անցել, բայց ինչպես այդ օրերին, այնպես էլ այսօր, շատերի համար բաց է մնում հարցը՝ ինչ անել տագնապի ազդանշան լսելիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: