Հետմահու Հայաստանի ազգային հերոսի կոչում ստացած կամ «Մարտական խաչ»-ով պարգևատրված անձանց ընտանիքները պարգևավճարներ կստանան

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում ստացած կամ ՀՀ նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքներն ունեն պարգևավճարի իրավունք՝

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում ստացած անձի ընտանիքը՝ 250,000 դրամ,

առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքը՝ 150,000 դրամ,

երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքը՝ 100,000 դրամ։

Պարգևավճարը նշանակվում է զոհվածի ընտանիքի անդամներից մեկին՝ ընտանիքի բոլոր անդամների համար:

Այս դեպքում ընտանիքի անդամ է համարվում զոհվածի՝ ՀՀ բնակության վայրի հասցեում հաշվառված՝ ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակը (եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)։

Պարգևավճարի նշանակման համար դիմողը պետք է իր փաստացի բնակության (հաշվառման) վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնի՝

դիմում,

անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ այն չստանալու մասին տեղեկանք,

քաղվածք՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում շնորհելու կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրելու մասին Նախագահի հրամանագրից կամ համապատասխան վկայականը,

պարգևավճար ստանալու իրավունքը հավաստող փաստաթղթեր, այդ թվում`

ամուսնության վկայականը` զոհվածի ամուսնու համար,

զոհվածի ծննդյան վկայականը` զոհվածի ծնողի համար,

երեխայի ծննդյան վկայականը և երեխայի ծնողների ամուսնության վկայականը (կամ հայրության ճանաչման վկայականը)՝ զոհվածի երեխայի համար,

ըստ անհրաժեշտության՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելը հաստատող փաստաթուղթը, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին ԲՍՓ իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, ինչպես նաև 18 տարին չլրացած երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր:

Ընտանիքի անդամի ցանկությամբ և անձամբ ներկայացրած դիմումի հիման վրա՝ կարող է առանձնացվել նրա բաժնեմասը, որը հաշվարկվում է պարգևավճարի գումարն ընտանիքի՝ պարգևավճարի իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով։