Հեղափոխական թիմից հեռացածները․ ովքե՞ր են նրանք և ի՞նչ պատճառներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 19:00
Փաշինյանը չպիտի պրովոկացիաներին տրվի, փայլուն գիտի՝ ՌԴ-ն ինչեր է ծրագրել իր սատելիտ ուժերի միջոցով․ Աղասի Թադևոսյան
18.05.2026 | 18:53
Ավելի քան 15,000 աշակերտ, կիսաեզրափակիչ փուլի շուրջ 800 մասնակից․ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը մտնում է վճռորոշ փուլ
18.05.2026 | 18:44
«Փաշինյանն ու Ալիևն են Հայաստանի սպառնալիքը, թող էդքան բանը լավ լսի, անտեղի չներվայնանա»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:36
Յուրա Մովսիսյանը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստին
18.05.2026 | 18:28
ՄԻՊ-ը քաղաքական ուժերին հորդորում է զերծ մնալ հանրային պառակտում խորացնող խոսույթից
18.05.2026 | 18:25
Նեյմարը փոխարինվել է մրցավարի սխալի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:20
Ոնց կարանք չվերադարձնենք, զբաղվող ա պետք․ Ծառուկյանը՝ Բաքվի գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:19
Արցախի Շուշին և Թուրքիայի Տրապիզոնը քույր քաղաքներ կդառնան
18.05.2026 | 18:13
ՀԿ-ները Factor TV-ի հրապարակումից հետո անկախ քննություն են պահանջում «Նուբարաշեն»-ում ինքնասպանություն գործածի դեպքով
18.05.2026 | 18:10
Փաշինյանի հետ վիճաբանած կինը կարող է կորցնել աշխատանքը // Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապին․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 18:03
«Ռեալը» հրաժեշտ է տվել թիմի ավագին
18.05.2026 | 17:55
Ռուսական ԱԹՍ-ները Սև ծովում հարձակվել են երեք բեռնատար նավերի վրա
18.05.2026 | 17:52
22 մլն դրամ եկամուտ, 100 հազար դոլարի կոլեկցիոն գրիչներ․ ինչ է հայտարարագրել Արամ Սարգսյանը
18.05.2026 | 17:47
Իրանը պաշտոնապես հայտարարել է Հորմուզի նեղուցը կառավարող նոր մարմնի ստեղծման մասին
18.05.2026 | 17:45
Արա՛, ա՛յ ստահակ, բացատրի՝ ինչու չես զոհվել․ Փաշինյանը՝ Արթուր Օսիպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հետ իշխանության եկած բազմաթիվ անձինք լքեցին նրա թիմը և երեք տարի անց նրանցից շատերը փոխել են քաղաքական ճամբարը՝ հիմնականում հանգրվանելով ընդդիմադիր դաշտում։

Factor TV-ն վերհիշել է՝ ովքեր են Փաշինյանից հեռացածները և նրանցից ո՞վ՝ ինչ ուղղությամբ ընթացավ։ Արթուր Վանեցյան․ ԱԱԾ նախկին տնօրենը նշանակվել էր անվտանգային մարմնի բարձր պաշտոնում՝ մինչ այդ հանրության լայն շերտերին գրեթե հայտնի չլինելով։ Վանեցյանի հեռացումն ԱԱԾ պետի պաշտոնից, թերևս ամենից անսպասելիներից էր․

«Մենք շատ վճռական ենք կոռումպացված բոլոր պաշտոնայների նկատմամբ, դա ժամանակը ցույց կտա և այս կարճ ժամանակում իմ աշխատանքին հետևելիս կարող եք հասկանալ, որ մենք անելու ենք օրենքով մեզ վերապահված բոլոր գործառույթները»,- ասել էր Վանեցյանը 2018-ի հունիսին։

2019-ի սեպտեմբերին Վանեցյանը հրաժարական տալիս Փաշինյանին սթափության կոչ արեց, ամսիներ անց նա դարձավ Փաշինյանի ամենամոլի քննադատողներից մեկը։ Վանեցյանը հիմնեց «Հայրենիք» կուսակցությունը։ Պատերազմից հետո Վանեցյանն իր կուսակցությամբ «Հայրենիքի փրկության շարժման» անդամ էր դարձել։ Վանեցյանի ղեկավարած ԱԱԾ-ն հայտարարել էր Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներին առնչվող կոռուպցիոն չարաշահումներով դեպքերի մասին։ Խոսքը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի և նրա որդու՝ Նարեկ Սարգսյանի, փեսայի՝ Միքայել Մինասյանի և այլ մերձավորների մասին է: Վանեցյանի ղեկավարած ԱԱԾ-ն ՀՀԿ-ի առաջնորդի ընատնիքին կոռուպցիոների պիտակ էր փակցնում, իսկ այսօր նա ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն է․ Վանեցյանի «Հայրենիքը» ՀՀԿ-ի հետ դաշինքով է մասնակցելու առաջիկա ընտրություններին․ «Այո նիկոլ Փաշինյանը դավաճան է և նա դավաճանել է ողջ հայ ազգին»։

Փաշինյանի քաղաքական ճամբարը լքածներից է ուժային կառույցներից հաջորդի՝ Ոստիկանության նախկին ղեկավար Վալերի Օսիպյանը։ Նա, ի տարբերություն Վանեցյանի, ակտիվ քաղաքականություն դեռևս չի մտել։ Նախկին վերադասին՝ Փաշինյանին, Օսիպյանն սկսեց քննադատել 2020-ի նոյեմբերին՝ հայտնի հայտարարության ստորագրումից հետո հանրահավաքում՝ արդեն ցուցարարի կարգավիճակով․ «Այսօր նպատակահարմար գտա լինել ժողովրդի կողքին, քանի որ գիտեք՝ միշտ Օսիպյանը եղելա ժողովրդի կողքին»։

Հեղափոխությունից հետո Փաշինյանի թիմի հասցեին մեծ աղմուկի և քննադատությունների գնով ոստիկանապետ նշանակված Վալերի Օսիպյանը բացահայտեց իր նոր քաղաքական նախընտրությունը։ Վերջերս նախկին ոստիկանապետը հայտարարեց, որ վստահում և հավատում է Ռոբերտ Քոչարյանին՝ Փաշինյանի քաղաքական հակառակորդին․ «Վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին և հավատում եմ, որ նա ունի այն ամենը, որը պետք երկրին, նա կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից»։

Երիտասարդ քաղաքական գործիչ Միքայել Նահապետյան՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ․ նա, որ ակտիվ մասնակիցն էր հեղափոխական պրոցեսների, Սերժ Սարգսյանի իշխանության հեռացումից հետո օգնականի պաշտոն ստացավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում։ Կառավարական սենյակներից Միքայել Նահապետյանն ստիպված էր հեռանալ, երբ իր պնդմամբ՝ կառավարությունը 20018-ի արտահերթ ընտրություններից առաջ տապալեց Ընտրական նոր օրենսգրքի ընդունման հանձնառությունը։

Քաղաքացիական պայքարի հարուստ փորձ ունեցող Դավիթ Սանասարյանը 2018-ի իշխանափոխության առանցքային գործիչներից էր։ Փաշինյանը Սանասարյանին վստահեց դեռևս նոր կազմավորվող Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը։ Սանասարյանը մինչև 2018 թվականը ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վառ անդամներից էր՝ վարչության անդամ։ Սակայն 2018 թվականի նոյեմբերի 1-ին հայտարարեց, որ դուրս է գալիս Ժառանգությունից և միանում Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Ամիսներ անց սակայն՝ 2019-ի ապրիլին ՊՎԾ պետ Սանասարյանը որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Սանասարյանը, ում լիազորությունները կասեցվեցին, հայտարարեց իր դեմ շինծու հետապնդման մասին։ Նա  հեռացավ ՊՎԾ-ից և այսօր երկար լռությունից հետո կրկին քաղաքականությունում է։ Նրա հիմնած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ևս մասնակցելու է առաջիկա ընտրություններին։

Նիկոլ Փաշինյանին ակտիվ քննադատողների ցանկում է պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցությունից հեռացած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ Ի տարբերություն այլ  նախկին իմքայլականների, նա մանդատը վայր չի դրել, ավելին՝ 17 ուժերի պայքարի շրջանում համալրել էր Փաշինյանի հեռացումը պահանջողների խումբը․ «Այո՛, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, այո՛, նախորդ իշխանությունը չպետք է գա»։

Արդյո՞ք Սոֆյա Հովսեփյանին արտահերթ ընտրություններում կտեսնենք ընդդիմադիր հարթակներից՝ նախկին թիմակիցների հասցեին քննադատական ելույթներով։ Դեռևս պատգամավորի մանդատ ունեցող Հովսեփյանը, ասում է, ստացել է առաջարկներ ցուցակներում ընդգրկվելու, սակայն որևէ մեկին դրական պատասխան չի տվել․ «Որովհետև չեմ ճանաչում այն ուժին, որն իմ պատկերացումներով կգործի։ Դրա համար որոշել եմ, որ այս փուլում ընտրությունների չեմ մասնակցելու»։

Հետագայում՝ գուցե ինքը ստեղծի նոր ուժ կամ անդամակցի անցյալը վերարժևորած որևէ կուսակցության։ Լրագրության դաշտից Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմ անցում կատարեց, և ըստ էության՝ այդպիսով քաղաքական գործունեություն սկսեց Թագուհի Թովմասյանը։ Նա ևս պատերազմից հետո կառավարող «Իմ քայլը» խմբակցությունը լքեց։ Կարծես թե ակնհայտ է՝ Թագուհի Թովմասյանը կընդգրկվի որևէ ընդդիմադիր ուժի նախընտրական ցուցակում։ Արդյո՞ք դա ՀՀԿ-Հայրենիք նորաստեղծ դաշինքն է։ Թագուհի Թովմասյանը պարզաբանել է՝ առաջարկներ ստացել է տարբեր քաղաքական ուժերից, բայց թե ում առաջարկը կընդունի, դեռևս վերջնական որոշում չկա․ «Պարտադիր չէ, որ ես ինչ-որ մեկի հետ գնամ, կարող է՝ ես եմ թայմ աութ եմ վերցնում ու որոշում եմ այս չէ հաջորդ ընտրություններին նոր մասկակցել»։

Իսկ այդ ընթացքում Թովմասյանն ու Փաշինյանը արդեն բանավիճում են հրապարակայնորեն։

Թագուհի Թովմասյան – «Ադրբեջանն ուղիղ տեսնում է՝ մենք որտեղ ինչ կահավորվածություն և պաշտպանվածություն ունենք, մեր զինվորի արտահագուստը շատ մատչելի երևում է՝ իրար հդեմ դիմաց կանգնած են։ Ի՞նչ գաղտնիք բացահայտեցի։ Պատերազմից հետո չունենք կահավորված առաջնագիծ, ինչո՞ւ»։

Նիկոլ Փաշինյան – «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետև դրա հսկայական մեծամասնությունն արվում է գաղտնի: Այն առաջնագիծը, որը տեսանելի է, կանխատեսելի է, մատչելի է, վատ առաջնագիծ է, և փառք Աստծո, ո՛չ դուք, ո՛չ էլ ադրբեջանցիները չեք կարող դա տեսնել, և ես ուրախ եմ դրա համար»։

Թագուհի Թովմասյանը շաբաթներ անց ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Երբ որ ես շաբաթներ առաջ հարց է բարձրացնում մեր սահմանների կահավորվածության մասին, ստացա հեգնական պատասխան՝ ինչ պետք է արվում է և դու և ադրբեջանիցները չեք տեսնում։ Եվ հիմա լա՞վ է, որ հիմա արդեն ադրբեջանցիներն ուրիշ բաներ են տեսնում»։

Անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը 2018-ի խորհրդարանական ընտրություններում թեև «Իմ քայլը» դաշինքում էր ընդգրկված, սակայն այդպես էլ «Իմ քայլը» խմբակցությունը չհամալրեց։ Ստանալով մանդատը՝ նա նույն պահին լքեց դաշինքը։ Այսօր Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի կազմում գտնվող Վերածնվող Հայաստան կուսակցության անդամ է։ Իշխող «Իմ քայլից», ում պատկանող մանդատն ստացավ Գրիգորյանը, հիշեցրին, թե ում և ինչի շնորհիվ է հասել խորհրդարան։ Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորն այլ կարծիքի է․ «Ես այստեղ եմ սյունեցիքներին քվեարկության արդյունքում»։

«Իմ քայլը» խմբակցությամբ պատգամավորներ էին ընտրվել, հետո տարբեր փուլերում մանդատից հրաժարվել Էդգար առաքելյանը, Գայանե Աբահամյանը, Վարազդատ Կարապետյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Գոռ Գևորգյանը, Տիգրան Կարապետյանը։ Նրանք, չնայած գործող իշխանություններին քննադատության են ենթարկում, բայց դեռ որևէ այլ թիմում ընդգրկված չեն։ Ժամանակ դեռ կա և անակնկալներն ու նոր թիմափոխությունները բացառված չեն։