Ինչպե՞ս են Իրանը և Վրաստանը արձագանքում Հայաստանի սահմանային իրավիճակին. կարծիքներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանցիները արդեն 8-րդ օրն է, ինչ հատել են Հայաատանի սահմանը: Հատկապես Սյունիքում սահմանային փոփոխություններով անհանգստացած է Իրանը:

Օրեր առաջ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին հայտարարեց Իրանի հետ Հայաստանի սահմանը պետք է պահպանվի, Իրանի համար անընդունելի է սահմանների փոփոխությունը; 

ԻԻՀ ԱԺ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ  Մոջթաբա Զոլնուրին ասել էր․

«Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»:

Սա առաջին անգամը չէ, որ Իրանը անդրադառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ շեշտելով՝ չի հանդուրժի փոփոխություն: Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշում է՝ Ցանկացած փոփոխության դեպքում Թեհրանը գիտակցում է՝ իր դերը նվազելու է:

Շրջանառվող լուրերի հետ կապված, թե նախօրեին Իրանից գեներալներ են ժամանել Հայաստան, իրանագետը նշեց՝ իրանական մամուլում նման տեղեկություն չկա:

ՊՆ-ից մեր ճշտող հարցին, թե արդյոք Իրանից գեներալներ ժամանել են Հայաստան, դեռ պատասխան չենք ստացել։

Ստեղծված իրավիճակին ավելի չեզոք արձագանք է տալիս մեր մյուս հարևանը՝ Վրաստանը: Վրացագետ Ջոնի Մելիքյանը նշում է՝ ավելին սպասել այս ընթացքում պետք չէ.

Փորձագետը նշում է, պատերազմի օրերին կողմնակալությունը ավելի նկատելի էր, իսկ հիմա նույնիսկ հակաադրբեջանական տարրերի կարելի է հանդիպել: Հիշեցնենք Ադրբեջանի սադրիչ գործողությունները համընկան Վրաստանի վարչապետի՝ Հայաստան այցի հետ:

Ավելին, փորձագետի կարծիքով, Վրաստանը Հայսատնի հետ նոր համագործակցություններ է ուզում սկսել այդկերպ բալանսավորելով Ադրբեջանի ազդեցությունը երկրում

Ինչ վերաբերում է Ադրբեջանի շահարկած Զանգեզուրի միջանցքին, այն մեր 2 հարևանների համար էլ անցանկալի է։ Այդպես նշում են փորձագետները։

Այդ միջանցքով ու ընդհանրապես Սյունիքով ամենաշահագրգիռը Թուրքիան է, հենց նա էլ չնվազող լարվածության հեղինակն է՝ կարծում է Ռուբեն Սաֆրաստյանը

Ամեն դեպքում հարևաններից ամենակոշտ արձագանքը դեռևս Իրանինն է։  Դա Պայմանավորված նաև աշխարհագրական դիրքով՝ Հայաստանը Իրանի համար նաև ամենաշահավետ ուղին է դեպի Սև ծով և Եվրոպա: Ի դեպ Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ծրագրի աշխատանքների քննարկման ժամանակ Իրանում Հայաստանի դեսպանը ճանապարհների և քաղաքաշինության նախարարին տեղեկացրել է ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի տարածք ներխուժման հետևանքով ստեղծված վիճակի մասին, նշելով՝ Երևանը ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան