Ինչո՞ւ պատվաստվել «Քովիդ 19»-ի դեմ. մանրամասնում են ոլորտի առաջատար մասնագետները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Շուրջ մեկ տարի պահանջվեց համաշխարհային գիտական հանրությունից՝ ստեղծելու «Քովիդ 19»-ի դեմ պատվաստանյութեր: Ապրիլին դրանք հասան նաև Հայաստան: Երևանի բնակիչները պատավաստվել կարող են ցանկացած նախընտրած պոլիկլինիկայում. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

 

«Պատվաստանյութը կարևոր անհրաժեշտություն է, կարևոր գործիք, որ մենք հնարավորինս արագ կերպով անցնենք այս գործընթացը և համավարակին վերջ դնենք»,- ընդգծում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Պատվաստվել կարելի է ցանկացած պահի, եթե չկան հակացուցումներ՝ հիվանդության սրացում, ջերմություն, կամ սատուրացիայի ցածր ցուցանիշ: Նախքան պատվաստումը քաղաքացիները բուժզննում են անցնում:

«Պատվաստված բոլոր քաղաքացիներն առնվազն 30 րոպե մնում են պոլիկլինիկայում թերապևտների հսկողության տակ: Յուրաքանչյուրի համար առանձին բացվում են քարտեր»,-ասում է Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի վարակաբան Անահիտ Սարուխանյանը:

Պատվաստումներն արվում են անվճար, 18-ից բարձր տարիք ունեցող բոլոր անձանց: Բժիշկներն առաջին հերթին իրազեկում են ռիսկի խմբերի քաղաքացիներին: Պատվաստվում են ինչպես չվարակված, այնպես էլ նախկինում վարակվածները: Պոլիկլինիկա պետք է գնալ անձը հաստատող փաստաթղթով:

««Աստրա-Զենեկա» պատվաստանյութի սրվակը բացելիս պարտադիր նշվում է ժամը, քանի որ այն օգտագործել կարելի է միայն 6 ժամվա ընթացքում, որից հետո նյութն ուղարկվում է այրման: Մեկ սրվակը նախատեսված է 10 անձի համար: Պատվաստանյութի վրա վերջնաժամկետ է նշված այս տարվա հինգերորդ ամիսը, ինչը նշանակում է, որ այն ուժի մեջ է մինչև մայիսի 31-ը: Հաջորդ պատվաստումն արվում է 8 շաբաթն անց»,- մանրամասնում է Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:

Բուժաշխատողները նշում են նաև, որ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութը պահվում է -200 C պայմաններում: Օգտագործելուց առաջ այն հալեցվում է, նոր միայն ներարկվում:
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մատակարարումների գրաֆիկով շարժվենք առաջ, և արդեն ունենք պայմանավորվածություն, որ ստանանք նոր խմբաքանակը և մեր քաղաքացիները 8-14 շաբաթ անց հանգիստ պատվաստեն»,-ասում է նախարարը:

Ձեռնարկատեր Արտեմ Ալեքսանյանն առաջիններից էր, որ պատվաստվեց Երևանում: Երկու օր թեթև ջերմել է, ունեցել հոդացավեր: Այն, ինչ նախազգուշացրել են բժիշկները:
«Մարդկությունը դեռ չի հնարել ավելի էֆեկտիվ մեթոդ, դրա համար էլ անհամբեր սպասում էի, թե երբ է Հայաստան խմբաքանակ մտնելու, որ պատվաստվեմ: Ի վերջո, բոլորը կամ պատվաստվելու կամ հիվանդանալու են, ընտրությունն իրենցն է, հիվանդանալ՝ մահվան ռիսկով, թե պատվաստվել»,-ընդգծում է Արտեմ Ալեքսանյանը:

Նշանավոր բժիշկ ու առողջապահության կազմակերպիչ, կյանքի շուրջ 55 տարին բժշկությանը նվիրած Արա Բաբլոյանը պատվաստումը համարում է քովիդի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը: Նկարահանման նախորդ օրը ստացել էր պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը:

«Միջագային ստատիստիկայով հիվանդացած 50-ից 1-ը մահանում է, ոչ ոք չի կարող երաշխավորել որ այդ մեկն ինքը չէ: Մենք չունենք նկարագրված դեպքեր, որ պատվաստումից հետո մահացու ելք լինի: Համարվում է, որ որ առնվազն 65-70 տոկոսը պետք է պատվաստվեն, որ արդեն որոշակի արդյունք տեսնենք»,-ասում է Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը:

Պատվաստումից հրաժարվող քաղաքացիներն իրենց որոշումը հիմնավորում են տարբեր կերպ՝ պատվաստանյութի նկատմամբ պարզ անվստահությունից մինչև ահարկու պատմություններ: Մասնագետները հորդորում են առասպելների փոխարեն լսել բժիշկների պատմությունները, որոնք ավելի քան մեկ տարի հիվանդանոցներում քովիդի դեմ՝ կյանքի ու մահվան կռիվ են տալիս:

«Յուրաքանչյուր ինֆեկցիոն հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Այն մարդիկ, որոնք ագրեսիվ պայքարում են պատվաստումների հետ կապված պետք է իրենց հաշվետու լինեն, արդյոք նրանք պատասխանատվություն կրում են այն մարդկանց համար, որոնց կյանքը հնարավոր չի լինի փրկել»,-ընդգծում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Առողջապահության նախարարությունն ու քաղաքապետարանը համատեղ աշխատում են պատվաստման գործընթացն ավելի հեշտացնելու ուղղությամբ: Ամեն օր ժամը 12-ից մինչև երեկոյան 8-ը Հյուսիսային պողոտայում աշխատում է շարժական պատվաստումային խումբը: Պատվաստումների մասին ցանկացած տեղեկություն հնարավոր է ճշտել նաև հեռախոսով՝ համայնքային պոլիկլինիկաներից:
Ապրիլից մինչև այսօր պատվաստվել է ավելի քան 8500 քաղաքացի, նրանցից ավելի քան 2500-ը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում:

Աշխարհի շատ երկրներ այսօր քննարկում են երկրից երկիր տեղաշարժի համար պատվաստումը պարտադիր պայման դարձնելու հարցը:

«Կառավարությունը որոշում կայացրեց, որ պատվաստման հավաստագիրը՝ կանաչ անձնագիրը հավասարապես կլինի թույլատրելի թեստերի հետ, և քաղաքացիները ստիպված չեն լինի գումար ծախսել թեստերի համար» ,-ընդգծում է առողջապահության նախարարը:

«Քովիդ 19»-ի դեմ պատվաստումը հնարավորություն կտա ազատվել տարատեսակ սահմանափակումներից և ապրել առողջ: