Ես անձամբ նախագահի աշխատակազմին եմ ուղարկել փոփոխությունների փաթեթը. Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:26
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ պետական մարմինների լիազորություններին՝ ընդգծելով, որ դրանցից յուրաքանչյուրն ընտրությունների հետ կապված ունի լիազորությունների իր շրջանակը: Մակունցի խոսքով՝ խորհրդարանի լիազորությունների մեջ է մտնում լավագույն օրենսդրությունը ստեղծելը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արդար և թափանցիկ ընտրություններ:

«Ընտրությունների կազմակերպման համատեքստում հատուկ դեր ունի ԿԸՀ-ն: Կան նաև այլ ստորաբաժանումներ և այլ մարմիններ, որոնք ունեն առանձին գործառույթներ: Այնպես որ, եկեք հստակ տարանջատենք՝ ո՛րն է ԱԺ-ի, քաղաքական մեծամասնության և ընդդիմության դերը այս հարցում:

Ինչ վերաբերում է նախագահի հետ աշխատանքին, ուզում եմ տեղեկացնել, որ դեռևս 2020-ի դեկտեմբերի վերջին ես ու իմ գործընկեր Համազասպ Դանիելյանը նախագահի հետ ունեցել ենք հանդիպում և ներկայացրել ենք ոչ միայն «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, այլև ընդհանուր Ընտրական օրենսգրքի փաթեթի մասին տեղեկությունը:

Ինչպես տեղյակ եք, Ընտրական օրենգիրքը մենք ընդհանուր առմամբ բաժանել ենք երեք մասի: Առաջինը համամասնական ընտրական ցուցակի հետ կապված էր, որն արդեն ընդունվել է: Երկրորդն այսօր ենք քննարկում, և երրորդը կլինի արդեն մյուս փաթեթը: Ես անձամբ նախագահի աշխատակազմին ուղարկել եմ այն փաթեթը, որի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Նաև առաջարկել եմ, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա նախագահի աշխատակազմի կազմակերպմամբ ցանկացած օր, ցանկացած ժամի մենք պատրաստ ենք քննարկել առանձին դետալներ, այդ թվում՝ ի գիտություն ընդունել նաև բովանդակային առումով իրենց դիտարկումները: Դեռևս այդ առումով արձագանք չեմ ստացել»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: