ԿԱՅԾԵՐ. «Հայկական ավիաուղիների» սնանկության գործընթացը չի ավարտվում. հաշմանդամ օդաչուները հայտնվել են իրավական պատանդի կարգավիճակում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հաշմանդամ օդաչուները արդեն 10 տարուց ավելի է գալիս են կառավարության շենքի մոտ: Նույնիսկ իրենց մշտական տեղն ունեն՝ շքամուտքի աստիճանների դիմաց՝ ծառերի տակ: Այստեղ նրանք կանգնում են մյուս բողոքավոր խմբերի կողքին՝ հանրային շահի զոհերի, խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերի, խաբված նաիրիտցիների:

Օդաչուները պետության առաջադրանքները կատարելիս կորցրել են առողջությունը։ Մեկը ողնաշարի խնդիր ունի, մյուսը՝ չի լսում, երրորդը՝ գլխի անբուժելի հիվանդություն է ստացել։ 2003-ին «Արմավիա» ընկերությունը օդային հաղորդակցության բացառիկ թույլտվություն ստացավ Հայաստանի կառավարությունից և դրա դիմաց պարտավորվեց 10 տարի շարունակ տարեկան մեկ մլն դոլար վճարել:

«Հայկական ավիաընկերություններ» ընկերությունը, որը մինչ այդ հիմնական խաղացողն էր մեր երկնքում, 2004 թվականին տնտեսական դատարանի վճռով սնանկ ճանաչվեց, թողնելով 28 մլն դոլարի պարտքեր։ Դրանց չնչին մասը՝ 1 մլրդ 861 մլն դրամը, մարվեց «Արմավիայի» վճարած գումարներից։ Սնանկության գործընթացը մինչ օրս չի ավարտվել։ 2004 թվականից մինչև այսօր Սևանի հողակտորները, որոնց հանդեպ «Հայկական ավիաուղիները» ունեն ոչ թե սեփականության, այլ կառուցապատման իրավունք, դրվում են աճուրդի, բայց մինչ օրս ոչ ոք չի ցանկացել գնել այդ իրավունքը: Բայց եթե անգամ կառուցապատող հայտնվի, միևնույն է, գումարը բավարար չի լինի օդաչուների փոխհատուցման համար:

Պետության պարտքը հաշմանդամ օդաչուներին, ըստ սնանկության կառավարչի, այս պահի դրությամբ կազմում է մոտ 1 մլրդ 53 մլն դրամ: Մոտ 95 մլն դրամ էլ կառավարությունը պարտք է Իրանում վթարի ենթարկված ինքնաթիռի զոհված օդաչուների ընտանիքներին:

Հողակտորների մեկնարկային գինը ընդամենը 155 մլն դրամ է: Եթե հրաշք կատարվի, և որևէ մեկը տիրանա այդ հողակտորներին, ապա դրանով սնանկության գործընթացը կավարտվի, և հնարավորություն կստեղծվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու: Իսկ առայժմ տպավորություն է, թե գործընթացը դիտավորյալ ձգձգվում է:

 

Սյուզան Սիմոնյան