Ի՞նչ կփոխվի պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքում․ փորձագետները խնդրահարույց կետեր են տեսնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը որոշել է փոփոխել 1996-ից գործող Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքը՝ նշելով, որ մի շարք դրույթներ չեն համապատասխանում ներկա պահանջներին ու միջազգային փորձին։ Օրինակ՝ ԱԱԾ-ն առաջարկում է գաղտնի համարել Հայաստանի տիեզերական գործունեության մասին տեղեկությունները կամ, օրինակ, արտակարգ իրավիճակների դեպքում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների արագ արձագանքման պաշարի մասին տեղեկությունները։ Առաջարկվում է պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքը խախտողներին ենթարկել քրեական կամ կարգապահական պատասխանատվության, այլ ոչ վարչական, իսկ գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց հետ պարբերաբար ստուգողական աշխատանքներ տանել։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ՝ օրենքը դեռ վաղուց պետք է փոխվեր, սակայն կարևոր է, որ փոփոխությունների նախագիծը մասնակցային գործընթացով իրականացվի։

«Դա չի վերաբերում միայն ԱԱԾ-ին, ավելին՝ իրենց ձևակերպմամբ «գաղտնի տեղեկություն» ասվածը միայն ԱԱԾ-ին չի կարող վերաբերել, որովհետև դա, կառավարության որոշմամբ, վերաբերում է բոլոր գերատեսչություններին, և ամեն գերատեսչություն ինքն է պատասխանատու, ըստ գործող իրավական կարգավորումների, իր բնագավառում վերաբերող տեղեկությունների մատչելիության սահմանափակումները սահմանելու համար։ Հայտնի էլ չէ՝ այս օրենքի նախագիծը մշակվել է միայն ԱԱԾ-ի կողմից, թե մնացած գերատեսչությունները ինչ-որ դեր ունեցել են», նշում է նա։

Իրավապաշտպանը կարծում է, որ ԱԱԾ-ն օրենսդրական փոփոխությունների նախագիծը պետք է հետ կանչի։ Նրա խոսքով՝ կառույցն այսօր գաղտնիության մենաշնորհային իրավունք ունի, ինչը ժողովրդավար երկրին բնորոշ չէ․ «Պետք է լինի անկախ մարմին, որը կվերահսկի գաղտնի տեղեկությունների սահմանափակման օրինաչափության, հիմնավորվածության, համաչափության   սահմանափակման խնդիրները»։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, սակայն, գտնում է, որ գաղտնի տեղեկությունները վերահսկող անկախ մարմինը կհավակնի երկրորդ ԱԱԾ դառնալ։ Փորձագետն առաջարկում է գաղտնի տեղեկությունների վերահսկողությունը խորհրդարանական մակարդակով․ «Մեր ամբողջ խնդիրների իմաստը հենց խորհրդարանական վերահսկողության իսպառ բացակայությունն է, ոչ միայն պետական գաղտնիք համարվող տեղեկությունների գաղտնագրման, գաղտնազերծման գործընթացներւմ, այլ, ընդհանրապես,  ԱԱԾ-ի կողմից իրականացվող գործառույթների նկատմամբ, այդ թվում՝ այս ոլորտում»։

1996 թվականին ընդունված օրենքի փոփոխությունը թեպետ վաղուց էր անհրաժեշտ, ընտրված ձևն ու բովանդակությունը չեն գոհացնում, ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։ Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել այն, որ պետական կառույցները շատ հաճախ «պետական գաղտնիքի» հիմքով մերժում են իրենց համար ոչ ցանկալի տեղեկության տրամադրումը։ 2020-ին նման հիմքով մերժվել է հարցումների 39%-ը։

«Պետական գաղտնիքի հիմքին եթե նայենք, 2019 թվականին ընդամենը մեկ տոկոսն է  եղել օրինական, հիմնավորված մերժում։ Մյուս բոլոր մերժումները եղել են լղոզված, ոչ բավարար հիմնավորմամբ և դիմումները բողոքարկվել են։ Սա նաև նշանակում է, որ երբ գրավոր մերժում են հարցումները՝ հղում անելով պետական և ծառայողական գաղտնիքին, դրանք հիմնականում այն դեպքերն են, երբ պարզապես չեն ցանկանում պատասխանել, այդպես հարմար է, հղում են անում այս օրենքին և իրենց ձերբազատում այդ խնդրից»,- ասում է Շուշան Դոյդոյանը։

Հայկ Մարտիրոյանն ասում է՝ նման խնդիր կա, քանի որ օրենքը հստակ չի սահմանում, թե որ տեղեկատվությունը կարող է հանդիսանալ պետական գաղտնիք, որը՝ ոչ։

«Հնարավորինս նմանատիպ օրենքները պետք է այդ շրջանակը նախատեսեն, եզրագծեն՝ որ տեղեկատվությունը կարող է գաղտնիք հանդիսանալ, որը՝ չի կարող։ Եթե նայենք օրենքի նախագիծը, այն տեղեկատվությունը, որը երբևէ չի կարող գաղտնիք հանդիսանալ, մեկ-երկու նախադասությամբ է ներկայացված, ընդ որում՝ այնպիսի ընդհանուր ձևակերպումներով, որ այդ դրույթը լիներ-չլիներ, նույն հաշիվն էր։ Մինչդեռ օրենքի հիմնական տրամաբանությունը պետք է լիներ հենց այդ շրջանակի սահմանումը։ Պետք է հստակ սահմանել այն տեղեկատվությունը, որը երբևէ չի կարող հանդիսանալ պետական գաղտնիք»,- նշում է փորձագետը։

Նա կարծում է, որ օրենսդրական փոփոխությունների նախագծում դեռ բացթողումներ կան։ Այն պետք է հետ կանչել և քննարկել՝ հաշվի առնելով միջազգային փորձը։ Շուշան Դոյդոյանը, մինչդեռ, դրական է գնահատում ԱԱԾ առաջարկած փոփոխությունները՝ ուշադրությունը հրավիրելով տեղեկությունների գաղտնազերծման գործընթացին վերաբերող կետերի վրա։

«Փաստացի, մենք ունենք մի իրավիճակ, երբ որևէ փաստաթուղթ երբ գաղտնագրվում է, օրենքով սահմանված ժամկետների՝ 10 կամ, անգամ, 30 տարին լրանալուց հետո վերանայման որևէ գործընթաց չի իրականացվում»,- ասում է Շուշան Դոյդոյանը։

Նա հույս է հայտնում, որ ԱԱԾ-ի առաջարկած փոփոխությունները տեղեկությունների գաղտնազերծման հարցում որոշակի առաջընթաց կգրանցեն։ Հավելենք՝ այսօր ԱԱԾ նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու վերջին օրն է։ Հետո այն կուղարկվի խորհրդարան կամ հետ կկանչվի՝ լրամշակման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան