Ուսուցչի օգնական. ավելորդ ծախս, թե՞ անհրաժեշտություն հանրակրթական դպրոցներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի գրեթե բոլոր մարզերում արդեն իսկ ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգը՝ բացառությամբ Արարատի և Վայոց Ձորի մարզերի, որոնք այս տարի կլրացնեն բացը:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանի խոսքով՝ այս տարվա ավարտին հանրակրթական բոլոր դպրոցներն անցած կլինեն համընդհանուր ներառական կրթության: Այս գործընթացի շրջանակում հանրակրթական դպրոցներում ներդրվել է ուսուցչի օգնականի հաստիքը, որը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ցուցաբերվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների առաջին մակարդակի բաղադրիչ է: Յուրաքանչյուր 100 դպրոցականի հաշվով նախատեսված է ուսուցչի օգնականի 1 հաստիք:

Հարց է ծագում՝ ուսուցչի օգնականն արդյո՞ք չի կրկնի ուսուցչի գործառույթը: Արաքսյա Սվաջյանը շեշտում է՝ ուսուցչի օգնականը պետք է լրացնի, ոչ թե կրկնի ուսուցչին, բացի այդ՝ նա կատարող է, ոչ թե պլանավորող:

Իսկ ի՞նչ են մտածում ուսուցիչները օգնականի հաստիքի մասին: Արդյո՞ք հնարավոր է արդյունավետ համագործակցություն ուսուցչի և օգնականի միջև: Ուսուցչուհի Լիլիթ Ավետիսյանը վստահ է, որ այո։

«Շատ կարևոր է, որ հատուկ կարիքներ ունեցող երեխան ընդգրկվի դասապրոցեսում և անհատական մոտեցում ցուցաբերվի նրա նկատմամբ, ուսուցիչն էլ բուն դասով զբաղվելու հնարավորություն ունենա»,- ասում է նա:

Հաջորդ հարցն առնչվում է առանց այդ էլ սուղ բյուջեով դպրոցներում ուսուցչի օգնականի հաստիքի համար նախատեսված հավելյալ ծախսին. հնարավո՞ր է, որ դա լինի չարդարացված ծախս:

Ուսուցչի օգնական Արմինե Մադաթյանը ոչ միայն համաձայն չէ այս տեսակետին, այլև պնդում է՝ ուսուցչի օգնականի աշխատավարձը ցածր է. «Ես առավոտյան 8.00-ից մինչև 16:00-ն լինում եմ դպրոցում, անհատապես պարապում եմ երեխաների հետ, օգնում եմ ուսուցչին, և կարծում եմ՝ աշխատավարձը ցածր է»:

Իսկ հայաստանյան բուհերը կրթո՞ւմ են ուսուցիչների օգնականների, ուսանողներն անցնո՞ւմ են համապատասխան պատրաստվածություն, այդ ուղղությամբ ի՞նչ է անում պետությունը: Ուսուցչուհի Լիլիթ Ավետիսյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք մի քանի ամիս նախապատրաստական դասընթացների են մասնակցել, Արաքսյա Սվաջյանն էլ հավելեց՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը մշակում է ուսուցչի օգնականի ձեռնարկ, որը լույս կտեսնի տարեվերջին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան