«ՀանրաԴիտակ». 5.2 մլն դոլար դպրոցների ինտերնետին. հասանելի կա՞պ, թե՞ մսխված գումարներ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

 

Պետական բյուջեից 2015 թվականից ի վեր ամեն տարի շուրջ 1.7 մլն դոլար է հատկացվել ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին  հանրակրթական հաստատություններում  համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ ապահովելու համար:

Երեք տարվա ընթացքում տրված ավելի քան 5 մլն դոլարը պետք է, որ բավական լիներ այսօր բոլոր դպրոցներում ինտերնետի հասանելիությունը լիարժեք ապահովման համար, մինչդեռ, ինչպես պարզվում է այս միջոցներն իրենց նպատակին չեն ծառայել:

Դեռևս հուլիսին, Դիլիջանում կայացած մարզպետերի և համայնքապետերի հետ հանդիպմանը  վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորում էր բոլորին ամեն ինչ անել, որ սահմանամերձ գյուղերում հնարավոր լինի հեռավար ուսուցում կազմակերպել:

«Ի՞նչ է պետք՝ կոմպյուտեր, ինտերնետ և այլն, ընտրում եք սահմանամերձ գյուղերը, Կապի նախարարին հարցնում եք, կարող է սենց ինտերնետ անցկացնել, ինձ ասում եք ինչ է պետք, որպեսզի էդ  գյուղերում օրինակելի տեսադասեր կազմակերպենք»,- հանձնարարում է վարչապետը, թերևս չկասկածելով, որ մինչ այս հանձնարարականը արդեն իսկ բյուջեով մի քանի հարյուր միլիոն դրամ արդեն իսկ տրամադրվել է այդ աշխատանքներն իրականացնելու համար: 

Պարզվում է նաև, որ պետությունը ամեն տարի շուրջ 850 մլն դրամի ծառայությունը վստահել է միայն մեկ օպերատորի՝ «Յուքոմ» ընկերությանը, չնայած, որ որոշ համայնքներում և դպրոցներում այդ օպերատորի կապն ուղղակի հասանելի չէ: 

Համացանցային խճճված  ծախսերի բոլոր մանրամասները դիտեք տեսանյութում:

Հակոբ Կարապետյան

Գայանե Աբրահամյան