Ինչո՞ւ են մայրաքաղաքի ավտոբուսներից հանվել հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված 14 վերելակները

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Չինաստանից ներկրված թվով 249 «Հիգեր» մակնիշի ավտոբուսներից միայն 25-ի վրա են նախորդ երկու տարիների ընթացքում տեղադրվել հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար նախատեսված հատուկ վերելակներ:

Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից՝ Factor.am-ի հարցմանն ի պատասխան։

«2016-2017թթ. աննախադեպ ցուրտ ձմռան ժամանակաշրջանում նշված ավտոբուսներից 14-ի վրա տեղադրված վերելակների մոտ հայտնաբերվել են տարբեր տեխնիկական անսարքություններ: Արդյունքում վերելակները ապամոնտաժվել են նշված 14 ավտոբուսներից և ուղարկվել նորոգման՝ դրանք տեղադրած «Կամար» ՍՊ ընկերություն: Նորոգման աշխատանքների ավարտից հետո վերելակները կտեղադրվեն համապատասխան ավտոբուսների վրա և կշարունակվի դրա շահագործումը»,- ասված է գրավոր պատասխանում։

Ստացվում է՝ այս պահի դրությամբ միայն թվով 11 ավտոբուսում են տեղադրված հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժն ապահովելու համար վերելակներ։

Հարցման տեքստում խնդրել էինք պատասխանել հարցին, թե առաջիկայում քանի ավոտոբուսում կտեղադրվեն վերելակներ, սակայն Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ առաջիկա տարիներին ևս նախատեսվում է ավտոբուսների վրա տեղադրել նմանատիպ վերելակներ՝ առանց հստակեցնելու, թե որքան։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Երևանի քաղաքապետարանը որքան  գումարով է ձեռք բերում մեկ թեքահարթակ ձեռք բերելը, քաղաքապետարանից պատասխանել են․
«Մեկ միավորի ձեռք բերման և տեղադրման ընդհանուր ծախսը կազմում է մոտ չորս միլիոն ՀՀ դրամ»։

Սեդա Ղուկասյան