Ադրբեջանում ջրի դեֆիցիտի իրական վտանգ կա․ երկրում կրկնակի թանկացել է խմելու ջրի սակագինը

Լուրեր

17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
Բոլորը

Աշխարհում խմելու ջրի սակավության խնդիր է նկատվում։ Ադրբեջանն այն երկրների շարքում է, որտեղ ջրի դեֆիցիտի իրական վտանգ կա։ Այս մասին այսօր հայտարարել է «Ազերսու» ընկերության ներկայացուցիչ Էլչին Ջամալովը։

«Հայտնի է, որ մեր երկրի ջրային պաշարների 70 տոկոսը ձևավորվում է նրա սահմաններից դուրս։ Միջազգային փորձագետներն էլ նշում են, որ բացակայում են սպառողին ջուր հասցնելու ֆինանսական միջոցները։ Դրա համար էլ ջրի պակասը կարևոր դեր է խաղում ազգային շահերի ապահովման գործում»,- ասել է Ջամալովը։

Նա նշել է, որ սակագնի ինդեքսացիան ամենահարմար միջոցներից է այդ ուղղությամբ դժվարությունները հաղթահարելու համար։ Կարևոր կետերից մեկը բարձրակարգ, կայուն ջրամատակարարման ապահովումն է։

«Ենթակառուցվածքների բացակայության պատճառով ընկերության առջև լուրջ խնդիրներ են առաջացել, իսկ սակագնի բարձրացումից ստացված միջոցները կծառայեն դրանց վերացմանը»,- ասել է Ջամալովը՝ անդրադառնալով Ադրբեջանում ջրի սակագնի բարձրացմանը։
Նշենք, որ այսօրվանից Ադրբեջանում ջրի սակագինը կրկնապատկվել է։ Բաքու, Սումգայիթ, Խրդալան քաղաքներում և Ապշերոնի շրջանում բնակչության ջրամատակարարման սակագինը կրկնապատկվել է՝ 1 խորանարդ մետրի համար կազմելով 0․7 մանաթ, մյուս վարչատարածքային շրջաններում բնակչության համար բարձրացված ջրի սակագինը կազմում է 0․6 մանաթ։ Ջրի սակագնի բարձրացումը մեծ դժգոհություն է առաջացրել ադրբեջանցիների շրջանում, ինչի մասին վկայում են նաև սոցցանցերում թեմայի շուրջ գրառումներն ու քննարկումները։
«Կրկնակի բարձրացումը պարզապես ապշեցնում է։ Նախկինում, երբ բարձրացնում էին ջրի գինը, այն բացատրում էին էլեկտրականության թանկացմամբ։ Իսկ հիմա դա էլ չկա։ Ուղղակի վերցրել ու բարձրացրել են»,- «Кавказский Узел»-ի հետ զրույցում ասել է Բաքվի բնակիչ Մուսա Բալաևը։

Այլ բնակիչներ էլ ասել են, որ գների բարձրացումը համավարակի ֆոնին է տեղի ունենում։

«Գրեթե ամբողջ տարի չենք աշխատել համավարակի պատճառով, ապրել ենք խնայողութուններով։ Հիմա էլ գներն են բարձրացնում։ Ջուրն ամենակարևորն է՝ ամեն ինչի վրա կարելի է խնայել, բայց ոչ ջրի։ Ջուրը սնունդ է, առողջություն, սանիտարիա, հիգիենա»,- ասել է Բաքվի բնակչուհի Լեյլա Իսկենդերովան։

Նշենք նաև, որ հունվարի 1-ից Ադրբեջանում բարձրացել է նաև բենզինի ու դիզվառելիքի գինը։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում ջրային պաշարների նվազումը նոր խնդիր չէ, սակայն վերջին տարիներին բավական սրվել է։ Հատկապես, Կուր գետի ջրի մակարդակի կտրուկ նվազում է նկատվում։ Վերջին տարիներին նկատվող գլոբալ տաքացումն ու ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը հանգեցրել են նրան, որ Կուր գետից Ադրբեջանին հասնող ջրի ծավալները կրճատվել են 25 տոկոսով, իսկ Արաքս գետից՝ 60 տոկոսով։

 

Էմմա Չոբանյան