Բացառիկ մանրամասներ Բաքվի բանտից․ հայ գերու պատմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Կադրերում Վարդան Համբարձումյանն է, դեկտեմբերի 14-ին Հայաստան վերադարձած 44 գերիներից մեկն է։ Նա ադրբեջանական գերության մեջ գրեթե 1 ամիս է անցկացրել։

Մինչ գերության օրերի մասին պատմելը՝ Վարդանը վերհիշում է, թե ինչպես որոշեց կամավորագրվել ու հենց պատերազմի 2-րդ օրն արդեն հասավ Մարտակերտ, հետո՝ Մատաղիս, տանը թողնելով կնոջն ու երեք անչափահաս որդիներին։

Արդեն պատերազմին ու մահվանը դեմ դիմաց կանգնելուց անմիջապես հետո սկսում են մարտական հերթապահություն իրականացնել։ Հենց նույն օրը առավոտյան էլ մարտի են բռնվում թշնամու հետ, որի ընթացքում Վարդանի ընկերների մի մասը վիրավորվում է, մի մասը՝ զոհվում։

Ի վերջո, Վարդանին և 7 ընկերներին հաջողվում է գտնել իրենց տարածքում գտնվող զորամասի բունկերը, որտեղ պատսպարվում են հոկտեմբերի 2-ից մինչ 22-ը։ Այդ ընթացքում մի քանի անգամ ադրբեջանցի զինվորները եկել են, մարտի բռնվել իրենց հետ։ Վարդանը պատմում է՝ ներսից իրենք դիմադրել են, բայց նաև վիրավորվել։ Հենց բունկերում թշնամու գցած նռնակի պայթյունից էլ վիրավորվել է աչքը։ Դեպքերի նման զարգացումը տևել է մինչ հոկտեմբերի 22-ը, հետո խմբով գերեվարվել են․
Վարդանն ու 7 ընկերները կարծել են՝ էլ Բաքվից հայրենիք չեն վերադառնալու։ Ադրբեջանցի զինծառայողներին ասել են, որ իրենց սպանելուց հետո մարմինները հարազատներին փոխանցեն, բայց իրենց վստահեցրել են՝ մինչև Նոր տարի տուն կվերադառնան։

Ադրբեջանում հայազգի 8 զինծառաողների մասնակցությամբ ասուլիս էին կազմակերպել, կադրում, սակայն, երևացել են նրանցից 5-ը, քանի որ 3-ի դեմքը ծեծից հետո ոչ եթերային է եղել։

Հենց այս ասուլիսի ժամանակ էլ հոկտեմբերի 1-ից Վարդան Համբարձումյանից լուր չունեցող կինն ու երեխաները տեսել են նրան։

Այդ ասուլիսից հետո ութ հայ գերիներին տեղափոխել են ադրբեջանական բանտ, խցերում տեղավորել 5-ական մարդ։ Թե քանի հայ է կա հիմա այնտեղ, Վարդանը չգիտի, ասում է՝ ում տեսել են, իրենց հետ վերադարձողների մեջ են եղել։

Այս ընթացքում Վարդանի ու ընկերների համար ամենաերջանիկ օրը եղել է դեկտեմբերի 14-ը, երբ բոլորով մեկ ինքնաթիռով տուն վերադարձան։ Տղամարդն այժմ բուժում է ստանում, վիրավոր աչքի տեսողությունը դեռ պետք է վերականգնվի։ Տան ամբողջ հոգսն այս փուլում կնոջ ուսերին է, երեք անչափահաս երեխաներից ամենափոքրն էլ բուժման կարիք ունի։

Հավելենք, որ մինչ այս պահը Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահում, թե քանի գերի ունենք ադրբեջանական կողմում։ Ըստ իրավապաշտպանների՝ նրանց թիվը շուրջ 200 է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան