Ադրբեջանը մեղադրանքներ է հնչեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասցեին ու փորձում տապալել կառույցի մուտքը Լեռնային Ղարաբաղ

Լուրեր

14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանը խոչընդոտում և փորձում է տապալել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին է վկայում նաև Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը «Ազերթաջ» գործակալությանը, որում նա տարբեր մեղադրանքներ է հնչեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասցեին։

Հաջիևը նշում է, որ պատերազմի ընթացքում ու դրանից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդես է եկել իրականությունից հեռու և սխալ հայտարարություններով ու անդրադարձել կառույցի տնօրենի՝ օրերս արած հայտարարությանը։

«Ուզում եմ նշել, որ այդ հայտարարության տոնայնությունն ու բովանդակությունը Ադրբեջանի համար անընդունելի են ու կրում են բացահայտ կողմնակալ բնույթ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու մի շարք երկրների շեշտադրումները Ադրբեջանի հաղթանակից հետո առաքելության խնդրի հետ կապված հարցեր են առաջացնում։ Ինչո՞ւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ավելի վաղ առաքելություն չէր ուղարկում և չէր արձագանքում ադրեջանական մզկիթների ավերմանը։ Երբ հիմքեր չկան, որոշներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը, խիստ անհանգստացնում է քրիստոնեական հուշարձանների ճակատագիրը»,- ասել է Հաջիևը։

Նա հավելել է, թե «ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձագանքն այնպիսի տպավորություն է թողնում, որ քրիստոնեական հուշարձանները մահմեդականներից կարևոր են», և շարունակել է մեղադրանքներ հնչեցնել կառույցի հասցեին։

«Ակնհայտ է, որ հաղթանակից հետո ձևավորված նոր իրականությունը հանգիստ չի տալիս մի շարք քաղաքական շրջանակների, որոնք չեն կարողանում դրա հետ հաշտվել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ միտումնավոր կամ անկախ իր կամքից ներգրավվել է այդ գործընթացներում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական ներկայացուցիչները չպետք է առաջ տանեն այն երկրի օրակարգը, որի քաղաքացին են։ Մշակութային ժառանգության պահպանումը համընդհանուր պարտավորություն է և չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով»,- ասել է Հաջիևը՝ նշելով, որ երբ անվտանգության պայմանները թույլ տան, Ադրբեջանի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև պիտի համաձայնեցվեն կառույցի առաքելության հստակ մանդատն ու կազմը։

Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու UNITAR-ի՝ Լեռնային Ղարաբաղում իրականացվելիք ծրագրերին՝ Հաջիևն ասել է, թե նման մտադրության մասին լսել են։
«Այդ երկու կազմակերպությունները մտադիր են արբանյակների միջոցով Ղարաբաղում դիտարկումներ անցկացնել և ուսումնասիրել առկա իրավիճակը՝ կապված մշակութային ժառանգության պահպանման հետ։ Ուզում եմ հայտարարել, որ նման ինքնագործունեությունն անընդունելի է։ Այնտեղ իրականացվող ամեն գործունեություն պիտի համաձայնեցվի Ադրբեջանի հետ»,- ասել է Հաջիևը։

Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն օրերս հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների վիճակը գնահատող անկախ փորձագետների առաքելություն ուղարկելու համար սպասում է Ադրբեջանի պատասխանին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնական Էռնեստո Օտտոնեն ասել էր. «Դեռևս սպասվում է միայն Ադրբեջանի պատասխանը, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն ուղարկի այդ տարածք: Ադրբեջանի իշխանություններին դիմել ենք մի քանի անգամ, սակայն խնդրանքները հաջողությամբ չեն պսակվել: Յուրաքանչյուր անցնող շաբաթ ավելի է բարդացնում մշակութային արժեքների վիճակի գնահատումը, հատկապես՝ առաջիկա շաբաթների ընթացքում սպասվող եղանակի պատճառով: Հրադադարի ռեժիմով բացված հնարավորությունների պատուհանը չպետք է կրկին փակվի: Ժառանգության պահպանումը տևական խաղաղություն հաստատելու կարևոր պայման է: Ուստի, մենք ակնկալում ենք, որ Բաքուն կպատասխանի առանց հապաղելու, որպեսզի վերջին շաբաթների ընթացքում անցկացված կառուցողական քննարկումները վերածվեն գործողության»։

Ի դեպ, Հաջիևի՝ կառույցի հասցեին հնչեցրած մեղադրանքների ֆոնին հարկ է հիշեցնել Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործարքները ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին տնօրեն Իրինա Բոկովայի հետ, ինչպես նաև կառույցի լռությունը, երբ ոչնչացվում էին Ջուղայի խաչքարերը։

Մասնավորապես, կազմակերպված հանցագործություններ ու կոռուպցիոն գործեր հետաքննող լրագրողների իրականացրած ուսումնասիրությունը պարզել էր, որ Ադրբեջանի հետ կապեր ունեցող ստվերային ընկերությունները 2012-2014 թվականների ընթացքում 425 հազար եվրո են վճարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի այն ժամանակվա գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ամուսնուն՝ Կալին Միտրևին։ Վերջինը պնդել է, որ վճարումներն օրինական էին՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց։ Բոկովան ինքն էլ բազմիցս օգնել է Ադրբեջանի իշխանություններին՝ երկրի համար դրական հեղինակություն ձևավորելու հարցում։ Օրինակ՝ 2010թ. Մեհրիբան Ալիևան պարգևատրվեց Մոցարտի շքանշանով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն պարգևն էլ հանձնեց հենց Բոկովան:

Բացի այդ, 2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանից 5 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել ու կազմակերպության կենտրոնակայանում՝ Փարիզում, լուսանկարների ցուցահանդես բացել՝ «Ադրբեջան․ հանդուրժողականության երկիր» խորագրով։ 2019-ին էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովն իր տարեկան նիստն անցկացրեց Բաքվում։

Էմմա Չոբանյան