Բարեգործի դերը Վիգեն Սարգսյանին չի սազում

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարեգործական առաքելություն է ստանձնել: Նա իր ֆեյսբուքյան էջում կոչեր է տեղադրում մասնակցել վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժումը արտերկրում կազմակերպելու համար անցկացվող դրամահավաքին: «Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկերները կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը»,- գրել է նախարարը իր ֆեյսբուքյան էջում հունվարի 13-ին: Ապա ժամեր անց կրկին տեղեկություն է հաղորդել, որ ևս 11.000 նվիրաբերվել է:

«Մեր սիրելի խմբավար Կարեն Դուրգարյանը՝ 1000 և Փարիզից Ռայմոնդ Եզեկուլյանը 10.000 ԱՄՆ դոլարի չափով։ Այսպիսով, չհաշված Ալբերտի մայրիկի կողմից բացված հաշվում հավաքագրված գումարի, որի չափն ինքը կհայտնի, ունենք 45000-ից 25.000», – հաշվել է նախարարը։

Այսպես վարվում են, օրինակ, հոլիվուդյան աստղերը, իրենց անունների շուրջ պարբերաբար գովազդային աղմուկ ստեղծելով: Եթե Վիգեն Սարգսյանն էլ հասարակ «աստղ» լիներ, մասնավոր անձ, անգամ օլիգարխ, նրա կոչերը, կարծում ենք, միայն կոգևորեին ու կուրախացնեին մարդկանց: Այս դեպքում անգամ զինծառայողը, որի օգտին նախարարը այսքան հրապարակայնորեն ջանք է թափում, միանշանակ չի ընդունել նրա արարքը: Նա լրագրողներին ասել է, թե կցանկանար, որ իր բուժման հարցերը այլ կերպ լուծվեին:

Վանաձորցի Ալբերտ Դալլաքյանը, որը նաև ապրիլյան պատերազմի օրերին է եղել մարտական դիրքում, մութ պատմությունից է տուժել: 2016 թվականի հունիսից քննվող այս գործով մեղադրական եզրակացությունը դեռ չի հրապարակվել: Ըստ քննչական կոմիտեի, Դալլաքյանի դասակի հրամանատար Ավագ Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը: Արձակված գնդակը դիպել է Դալլաքյանի գլխին: Դեպքից անմիջապես հետո նաև սպանության, այսինքն, դիտավորյալ կրակոցի մասին էին տեղեկություններ տարածվում մամուլում: Այն ժամանակ Ալբերտի հարազատները պահանջում էին, որ Պաշտպանության նախարարությունը միջոցներ տրամադրի նրան Գերմանիայում վիրահատելու համար: Նախարարությունը մերժում էր՝ պատճառաբանելով, որ դա օրենքից դուրս է, քանի որ Հայաստանում ևս նման վիրահատություններ կատարվում են:

Եվ ահա, հունվարին նույն Վիգեն Սարգսյանը հանդես է գալիս բարեգործի, Ալբերտի առողջության համար աղոթք անողի դիրքերից: Նա հայ ժողովրդին հորդորում է օգնել Ալբերտին, «մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»:

Ժողովուրդը, որն ամեն ամիս աշխատավարձից 1000-կան դրամ է վճարում բանակի կարիքների համար և սրանով իսկ արդեն իրեն միացած էր համարում «բանակին ու մեր բոլոր հերոսներին», նախարարի կոչերին հակասական արձագանքեց: Ոմանք, իհարկե, ուրախացան Ալբերտի համար, նոր բարեգործությունների մղվեցին, բայց կասկածողներ էլ եղան, որոնք կոշտ մեկնաբանություններ գրեցին նախարարի էջում:

Վիգեն Սարգսյանին չհասկացան հատկապես նրանք, ովքեր օրենքի շրջանակներում իրավունք ունեին բուժում և գումարային օժանդակություն ստանալու նախարարությունից, սակայն այդ իրավունքից զրկվել են: Հակաօդային պաշտպանության ստորգետնյա զորամասում երկար տարիներ ծառայած Վարդանուշ Կիրակոսյանը քաղցկեղով է հիվանդացել: 2015 թվականի հունվարի 22-ին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի։ Որոշման մեջ ընդգծված է, որ աջ կրծքագեղձի քաղցկեղը Վարդանուշ Կիրակոսյանը ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում։ Երկար պայքարից հետո նա կարողացել էր մի կերպ 5 մլն դրամ ստանալ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից, որը բավարարել էր հետվիրահատական շրջանում 4 սրվակ «Հերցեպտին» դեղամիջոց ստանալուն: Մնացած 4 սրվակի համար պետք էր եղել 2, 6 մլն դրամ, որը Վիգեն Սարգսյանը հրաժարվել էր տալ: Այս հարցը անցյալ տարի բարձրացրել էր ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը, նաև ՄԻՊ-ը:

«Մենք այդքան ենք կարողացել տալ», – Աժ ամբիոնից նրանց պատասխանել էր Վիգեն Սարգսյանը:

«Մոտենում են ընտրույթյունները, և պաշտպանության նախարարը իր քաղաքական իմիջը բարձրացնելու խնդիր ունի, – Factor.am-ին ասաց քաղցկեղով հիվանդ կինը՝ Վարդանուշ Կիրակոսյանը ՝ հավելելով, – նա եթե ուզենար մարդկանց օգնել, կաներ դա գոնե օրենքով հասանելիքի շրջանակներում: Ինձ տասնյակ հազարավոր դոլարներ պետք չէին, ընդամենը 2 մլն 600 հազար դրամ էր պետք, որ բուժումս ավարտվեր, բայց նա չցանակացավ օգնել: Հիմա, բուժումս ընդհատելուց հետո, քաղցկեղի նոր օջախներ են գոյացել: Իրենք ունեն միջոցներ՝ հազար դրամների հիմնադրամը, նաև այն միջոցները, որ կուտակում են բանակային ծառայությունից գումարով ազատվող երիտասարդները, մեր պանդուխտ հայ տղաները: Դրանք ահռելի գումարներ են, ինչո՞ւ չեն ծառայեցվում հիվանդներին, վիրավորներին բուժելու համար»:

Իրավապաշտպան, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանին հարցրեցինք, թե ինչու հանրությունը հիմնականում բացասաբար ընդունեց ՊՆ նախարարի կոչերը: «Վիգեն Սարգսյանը շարունակում է հանրությունից փող մուրալ: Նրա հայտարարությունը, որ ինչպես ինքն է ասում՝ օրենքը իրեն թույլ չի տալիս արտերկրում զինվորի բուժումը կազմակերպել, անընդունելի է: Ո՞վ է գրել այդ օրենքը: Իրենք չեն գրե՞լ: Ծառայության ընթացաքում առողջությունը կորցրած զինծառայողներին օգնելը պետության պոզիտիվ պարտավորությունն է, որը պետք է պաշտպանության նախարարը կատարի: Ենթադրենք՝ չկար այդ գումարը, ի՞նչ էր լինելու, և կամ՝ զինվորը ի՞նչ անի, որ բանակի սպան կրակել է նրա գլխին: Գուցե, նախարարը ուզում էր PR ակցիա անել, բայց նա հաշվի չի առնում հանրության կարծիքը: Վիգեն Սարգսյանն իր պաշտոնավարումը սկսեց 1000 դրամներ հավաքելու կոչից, որի բացասական արձագանքները մինչև հիմա ստանում է, և այսքանից հետո նա կրկին ասում է՝ գումար չունենք: Բնական է, որ սա հանրության զայրույթն էր առաջ բերելո», – նկատեց իրավապաշտպանը:

Սյուզան Սիմոնյան