Ալիևը հայտարարել է, թե ինչի շուրջ են բանակցելու Հայաստանի հետ Ժնևում

Լուրեր

10.06.2026 | 16:03
Վարդան Բիչախչյանը կշարունակի գլխավորել «Շիրակը»
10.06.2026 | 15:52
Լավրովը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը կդիտարկի ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով
10.06.2026 | 15:43
Ընտրություններին արհեստական խոչընդոտներ ստեղծեցին` «Գինու օրեր» կազմակերպելով. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:32
«Ռեալը» հաստատել է, որ 150 միլիոն եվրո է առաջարկել Խուլիան Ալվարեսի համար
10.06.2026 | 15:30
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
10.06.2026 | 15:23
Պուտինի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան․ Պեսկով
10.06.2026 | 15:15
Եթե փաստ կամ ապացույց ունեք խախտումների վերաբերյալ, խնդրում ենք ներկայացրեք մեզ. Մելոյանը` քաղաքացիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:10
Նոր ձերբակալություններ են սպասվում՝ ըստ ՀԿԿ ղեկավարի // Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 15:05
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
10.06.2026 | 15:02
Մոտ 324 մլն դրամ արժեքով գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյան
10.06.2026 | 14:50
ՀՀ-Թուրքիա սահմանների բացման դեպքում երկկողմ առևտրի ծավալը կարճ ժամանակում 1 միլիարդ դոլարի կհասնի․ Yeni Safak
10.06.2026 | 14:41
Քոնոր Մաքգրեգորի մասնակցությամբ մենամարտը տոմսերի վաճառքից ստացված եկամուտի ռեկորդ կսահմանի UFC-ում
10.06.2026 | 14:33
Ծառուկյանի հարցով դիմեք Դատախազություն. ԿԸՀ նախագահը՝ անձեռնմխելիության հարցի մասին
10.06.2026 | 14:31
Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները պատասխանատու են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները կանխելու համար
10.06.2026 | 14:24
Ում փողերն էին բաժանում ենթադրյալ ընտրակաշառողները. Արթուր Նահապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ժնևում Հայաստանի հետ կխոսեն «Քելբաջարի, Լաչինի և մասամբ Աղդամի շրջաններից հայկական զորքերի դուրսբերման շուրջ»։

«Գիտեք, որ վաղը Ժնևում պետք է կայանա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները, և մենք այնտեղ կտեսնենք, թե ինչքանով է հայկական կողմը հետևում հիմնարար սկզբունքներին։ Դրանից հետո մենք կտանք գնահատական, թե ինչքանով են դրանք արդիական, չնայած այս մեկ ամսվա ընթացքում ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ, որ Ադրբեջանն ընդհանուր առմամբ դրանք ընդունում է, չնայած այնտեղ կան որոշակի պահեր, որոնք մեզ համար ձեռնտու չեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։

Նա հայտարարել է, թե իրենք «առաջին փուլը գրեթե ավարտին են հասցրել»։

«Առաջին փուլը մենք գրեթե ավարտել ենք, այդ պատճառով էլ, եթե հիմա հայկական կողմն իր հավատարմությունը հայտնի հիմնարար սկզբունքներին, արդեն անմիջապես կխոսենք Լաչինի ու Քելբաջարի և մասամբ Աղդամի շրջանները Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին։ Եթե մենք պայմանավորվենք քաղաքական կարգավորման շուրջ, ապա հայկական զորքերը պետք է անմիջապես դուրս բերվեն Քելբաջարի, Լաչինի և մասամբ Աղդամի շրջաններից»,- հայտարարել է Ալիևը։

Տաթև Ֆռանգյան