Լավրովը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը կդիտարկի ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով

Լուրեր

05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը պետք է արագ ընտրություն կատարի Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև. հարցն արդեն իսկ սուր է դրված։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո տեղի մամուլի ասուլիսում։

«Հայաստանն արդեն իսկ ընդունել է Եվրամիությանը միանալու մասին օրենք, ուստի հարցն արդեն իսկ սուր է դրված»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Նա հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի կառավարության անդամների խոսքերը, որ Հայաստանի անդամակցության հետ կապված «պետք է բավականին օպերատիվ որոշել»։

«Ոչ թե այն պատճառով, որ մենք չենք հարգում հայ ժողովրդի ընտրությունը։ Մենք ուզում ենք իմանալ այդ ընտրությունը։ Հակառակ դեպքում անհնար է իրականացնել Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու մասին օրենքը և մնալ Եվրասիական տնտեսական միությունում, քանի որ այն նորմերը, որոնցով գործում են այս երկու միավորումները, փոխադարձաբար բացառում են միմյանց»,- ընդգծել է Լավրովը։

Նա նաևհայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, սակայն պաշտոնապես մնում է կազմակերպության անդամ։

Ըստ Լավրովի՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պայմանավորվել են դիտարկել կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու հարցը՝ երկու տարի անդամավճարները չվճարելու պատճառով։

«Երբ հունիսի 7-ին՝ Հայաստանի ընտրությունների օրը, իմ գործընկեր Արարատ Միրզոյանին հարցրին ՀԱՊԿ-ի մասին, նա ասաց. «Մենք անդամավճարներ չենք վճարում, քանի որ պարզապես չենք մասնակցում»։ Մենք քննարկեցինք, թե ինչ անել այսօր այս իրավիճակում։ Հայաստանն ավելի քան երկու տարվա պարտք ունի ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ։ Սա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված իրավիճակ է։ Եվ այսօր մենք պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի ակտիվացման հարցը»,- հայտարարել է Լավրովը։

Նշենք, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունները երկու տարվա ընթացքում չեն կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու իրենց պարտավորությունները, խորհուրդը որոշում է կայացնում կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը, ինչպես նաև զրկել նրանց կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի