Պուտինի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան․ Պեսկով

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ այս պահին որևէ հստակ պայմանավորվածություն չկա։ Այս հարցի շուրջ երկկողմ համաձայնություններ կլինեն Հայաստանում  ընտրարշավից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

ՀՀ վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ ընտրություններից անմիջապես հետո։

«Ընտրությունների արդյունքների հրապարակումը սպասվում է հունիսի 14-ին։ Դուք գիտեք, որ շատ մասնակիցներ պատրաստվում են վիճարկել [արդյունքները], վերահաշվարկ կլինի։ Այսպիսով, դա բավականին երկար և բարդ գործընթաց է»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովն ասել է, որ «ՀՀ վարչապետը, հավանաբար, զբաղված է երկրի ներսում տեղի ունեցող այդ գործընթացներով՝ մինչև [ընտրարշավի] ավարտը»։

«Այնուհետև, կախված այս ընտրական գործընթացի վերջնարդյունքից, մենք որոշումներ կկայացնենք [հանդիպման վերաբերյալ] երկկողմ մակարդակով»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի