Արցախի գանձերը. ոչ նյութական ժառանգություն՝ բանահյուսություն

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով Արցախի գանձերը՝ ոչ նյութական ժառանգությունը:

«Եվրոպական առաջավոր երկրներում 19-րդ դարի սկզբից նկատվող ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրության աճն Արցախում արտահայտվել է բանահյուսական հնագույն նյութերի գրառմամբ:

Ոչ նյութական մշակութային ժառանգության բացառիկ նմուշներից է 1889 թ. Շուշիում հրատարակված Մանուկ Աբեղյանի գրի առած հայոց ազգային վեպի՝ էպոսի երկրորդ պատումը՝ «Դավիթ և Մհեր» խորագրով:

19-րդ դարի 60-70-ական թվականները Արցախի բանահյուսության և բանագիտության սկզբնավորման առաջին շրջանն է: Արցախում բանահավաքչական աշխատանքների հիմքը դրել են տոհմիկ շուշեցի Բահաթրյան ընտանիքի անդամներ Առաքելը, Ալեքսանդրը և Գրիգորը: Բահաթրյանների գրառումներն ամենահինն են ոչ միայն Արցախում, այլև հայ ժողովրդական բանահյուսության մեզ հայտնի ամենավաղ գրառումներն են ընդհանրապես: Բնագրերի վաղեմության, բովանդակային և բարբառային առանձնահատկությունների արժանահավատության առումով այդ սկզբնաղբյուրների արժեքը անգնահատելի է:

Երկրորդ շրջանն ընդգրկում է 19-րդ դարի 80-90-ական թվականները և 20-րդ դարի սկիզբը: Այս ժամանակաշրջանում բանահավաքչական լայն գործունեություն է ծավալել Շուշվա գավառի Խանածախ գյուղից Մակար Բարխուդարյանը, ով 1883 թվականին Թիֆլիսում հրատարակում է 189 զվարճապատումից բաղկացած «Պըլ-Պուղի» գիրքը:

Բանահավաքչական մեծ աշխատանք են կատարել նաև բնիկ շուշեցի մելիքական ծագմամբ Կոստանդին Մելիք-Շահնազարյանը՝ հայտնի Տմբլաչի Խաչան, Վարանդայի Վերին Թաղավարդ գյուղից Արամ և Խաչիկ Դադյան եղբայրները:

Այս շրջանում Արցախի բանահյուսության տարբեր ժանրերի նյութեր են թարգմանաբար հրատարակվել Ռուսաստանի ժողովրդական կրթության նախարարության Կովկասյան ուսումնական շրջանի վարչության հրատարակած հանդեսի հատորներում (Сборник материалов для описания местностей и племен Кавказа, кн, кн VI, VII, VIII, XIX, XXIV, Тифлис, 1888-1898):

Իսկ 1896 թ. Շուշիում հիմնադրվում է հայոց ժողովրդագիտական առաջին պարբերականը՝ «Ազգագրական հանդեսը»՝ Երվանդ Լալայանի խմբագրությամբ»: