Շարունակվում են ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները

Լուրեր

29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 12:12
Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
29.08.2026 | 11:55
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակումներ Առողջապահության նախարարությունում
29.08.2026 | 11:43
Գարեգին Խաչատրյանը`  ՔՏՀԱՏՄ, Վաղարշակ Մատիկյանը՝ ԿՏՄ ղեկավարներ
29.08.2026 | 11:33
Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
29.08.2026 | 11:27
Վերանշանակումներ ՀՀ կառավարությունում
29.08.2026 | 11:01
Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում նկուղներ են ջրալցվել
29.08.2026 | 10:42
«Չես հասկանում անգլերեն՝ չես քվեարկի»․ Բրիտանիայում առաջարկում են լեզվի իմացությունը դարձնել քվեարկության պայման
29.08.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
Բոլորը

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով փոփոխություններ են նախատեսվում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործողության կանոններում: Մինչ հարցի քննարկումը Տիգրան Ավինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, կառավարությունը սույն թվականի մայիսի 21-ի նիստի ընթացքում հայտարարեց տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված մի նոր ծրագրի մեկնարկի մասին, որն իրենից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվելիք, երևի թե, ամենամասշտաբային հակաճգնաժամային ծրագրերից մեկը: Ծրագրի շրջանակում պետությունն իր պատրաստակամությունն է հայտնել մինչև 50 միլիարդ դրամի ներդրումների միջոցով աջակցել մասնավոր հատվածի այն ներդրումային նախաձեռնություններին, որոնք առանց կառավարության աջակցության դժվարություններ կունենային մեկնարկի և առաջընթացի հարցում: Ընդհանուր առմամբ ծրագրի տրամաբանությունն այն է, որ պետությունն առավելագույնը ֆինանսավորում է ծրագրի 25 տոկոսը, մյուս 25 տոկոսը ֆինանսավորվում է ներդրողի կողմից, և մնացյալ 50 տոկոսը ֆինանսավորվում է ֆինանսական կազմակերպության կողմից»:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրանը, ներկայացնելով հարցը, նշել է, որ կառավարչի ներկայացուցիչների և կառավարության գործընկեր կառույցների հետ երկար քննարկումների արդյունքում և վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում կայացվել է ֆոնդի գործողության կանոններում որոշակի փոփոխություններ անելու որոշում: Ներկա կարգավորումներով, ըստ նախարարի, ֆոնդը կարող է մասնակցել այնպիսի ներդրումային ծրագրերի, որտեղ կառավարության մասնակցության չափը չի կարող լինել պակաս, քան 1 մլն ամերիկյան դոլարին համարժեք գումար և ավելի քան 2 մլն ամերիկյան դոլարին համարժեք գումար: «Այնուամենայնիվ, ֆոնդի կառավարչի քննարկումները մասնավոր հատվածի հետ վկայում են, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ գումարը մի քիչ ավելի փոքր լինելու դեպքում քան 1 միլիոն դրամն է կամ ավելի բարձր լինելու դեպքում քան 2 միլիոն դոլարն է, կառավարությունն էապես ավելի մեծ մասնակցություն կարող է ցուցաբերել պոտենցիալ ունեցող ներդրումային ծրագրերի առաջընթացին: Արդեն ունենք որոշակի վիճակագրություն և զեկույց, որը փաստում է այդպիսի դեպքերի մասին: Համապատասխանաբար, այս փոփոխությամբ մենք նախատեսում ենք ֆոնդի կառավարչին ընձեռել ավելի մեծ ճկունություն և թույլ տալ, որպեսզի ներդրումների չափը 1-ից 2 միլիոն կազմելու փոխարեն կազմի՝ կես միլիոն դոլարից կամ 500 000 դոլարից մինչև 4 միլիոն դոլար սահմաններում»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ երկրորդ փոփոխությունը նույնպես շատ էական է: «Մինչ այժմ կառավարությունը սահմանափակել էր ֆոնդի կառավարչին նրանով, որ ներդրումային հնարավորությունները քննարկի միայն նոր մեկնարկող ծրագրերի դեպքում: Սակայն կան բազմաթիվ ծրագրեր, որտեղ ներդրողն արդեն իսկ իր միջոցներով որոշակի առաջընթաց ապահովել է ներդրումային ծրագրի նախապատրաստման հարցում: Կառավարությունը որոշեց, որ պետք է կառավարչին թույլ տա նաև մասնակցել այդպիսի ընթացքում գտնվող ներդրումային ծրագրերին», -ասել է Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ սահմանվում են նաև ֆոնդի գործունեության ևս չորս նոր կանոններ, որոնք վերաբերում են կառավարության մասնակցությանը: Մասնավորապես, կառավարությունը ֆոնդում կունենա ժամկետային սահամանափակ մասնակցություն: «Այդ ժամկետը սահմանում ենք 10 տարի: Առաջին հինգ տարվա ընթացքում ֆոնդի կառավարիչն իրավունք կունենա ակտիվ ներդրումներ իրականացնել, իսկ երկրորդ հինգ տարին նախատեսված կլինի պետության փայերի վերադարձման համար»,-ասել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը նշել է, որ առաջիկայում հայտ կլինի և բավարարում կտրվի 5 մլրդ դրամի սահմաններում, որը 50 մլրդ-ի համար որոշված առաջին չափաքանակն է։