Վրացական խոչընդոտներ՝ Ռուսաստան արտահանվող հայկական ալկոհոլի ճանապարհին․ ի՞նչ նպատակ ունեն լրացուցիչ ստուգումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական կոնյակ ու գինի արտահանողներն ու բեռնափոխադրողներն այսօր հավաքվել էին Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով հանդիպում դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ։ Հայկական կոնյակ ու գինի տեղափոխող բեռնատարները Վրաստանում մեկ ամիս շարունակ սպասում են լաբորատոր փորձաքննության արդյունքներին, որպեսզի կարողանան շարժվել դեպի Ռուսաստան։

Տնտեսվարողների համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ է Ռուսաստան արտահանվող ալկոհոլը որակի ստուգում անցնում նաև Վրաստանում։ 10 տարուց ավելի արտահանում իրականացնողները վստահեցնում են՝ Վրաստանում նման նախադեպ չի եղել։ Պնդում են՝ որևէ բացատրություն և հիմնավորում չեն ստացել։ Տնտեսվարողներն ասում են, որ ռուս գործընկերները կարող են հրաժարվել ներմուծել ուշացած ալկոհոլը։

Իսկ հայկական ալկոհոլի դարակաշարերը Ռուսաստանում դատարկ չեն մնում․ տնտեսվարողների տեղեկություններով՝ հայկական խմիչքների տեղը զբաղեցնում են Ադրբեջանից արտահանվող խմիչքները։ Նույնիսկ կասկածներ կան, որ Ադրբեջանի ճնշմամբ է Վրաստանը դժվարություներ ստեղծում հայկական խմիչքների տարանցման համար։

Ստեղծված իրավիճակը լուրջ ֆինանսական բեռ է դարձել տնտեսվարողների համար։ Բացի այն, որ վճարում են բեռնափոխադրող ընկերություններին, նաև տուգանվում են կոնյակն ու գինին ժամանակին չմատակարելու համար։ 

Եթե այս գործընթացը երկարի, ապա աշխատավարձերը ժամանակին վճարելու խնդիր նույնպես կարող է առաջանալ։ Ապրանքը հետ կանչելու տարբերակը չեն էլ քննարկում, քանի որ նշում են՝ իմաստ չկա։

Ակցիայի ընթացքում ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել դեսպանատան դիմաց։ Մինչ ակցիան սկսելը՝ ցուցարարները կարճ ժամանակով փակել էին ճանապարհը։ Երկու ժամ անց Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն ընդունեց հավաքվածներից երկուսին։ Կարճատև քննարկումից հետո հայտարարեցին, որ դեսպանը խոստացել է զբաղվել խնդրով։

Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը Factor TV-ին փոխանցեց, որ նախարարությունում տեղյակ են խնդրից, և ինտենսիվ աշխատանքներ են տարվում վրացական կողմի հետ խնդրի համակարգային լուծման ուղղությամբ։ Իսկ էկոնոմիկայի նախարարար Գևորգ  Պապոյանն այսօր խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիլեյանի հարցին ի պատասխան՝ հայտարարեց, որ խնդիրը չի կարգավորվում և, հնարավոր է, ինքն անձամբ այցելի Վրաստան՝ գործընկերների հետ տեղում քննարկելու իրավիճակը։

Մինչ այդ, Վրաստանի դեսպանատան մոտ հավաքված արտահանողներն ու բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներն ակցիայի ավարտին հայտարարեցին՝ եթե  առաջիկա օրերին խնդիրը չլուծվի, բողոքի գործողությունները կշարունակեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան