Շնորհակալություն եվրոպացի դիտորդներին, որոնք Հայաստանում բարձր են պահում Եվրոպայի դրոշը․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Քաղաքականություն
14.05.2025 | 20:56
Մասնագիտական վերապատրաստման նպատակով դեսպանությունում գտնվող Ֆրանսիացի երիտասարդ դիվանագետների հետ այցելեցինք ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կենտրոնակայան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար․ X -ում արված գրառմամբ տեղեկացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտնիյին։
«Շնորհակալություն եվրոպացի դիտորդներին, որոնք Հայաստանում բարձր են պահում Եվրոպայի դրոշը»,- գրել է դեսպանը։