Թուրքիայում չեն սպասում Թրամփին մայիսի 15-ին, սակայն չեն բացառում առաջիկա օրերին այցը․ Bloomberg

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ քիչ հավանական է, որ հինգշաբթի՝ մայիսի 15-ին կայցելի Թուրքիա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների համար, ասելով, որ ըստ նախատեսվածի՝ կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ իր գրաֆիկը չափազանց խիտ է՝ Աբու Դաբի մեկնելուց առաջ ևս մեկ կանգառ ներառելու համար, չնայած նա դուռը բաց է թողել վերջին րոպեի հնարավոր փոփոխության կամ ավելի ուշ այցի համար, գրում է Bloomberg-ը։

«Վաղը մենք բոլորս զբաղված ենք, դուք հասկանում եք դա, մենք պատրաստ ենք»,- լրագրողներին ասել է Թրամփը Air Force One-ում՝ Կատար մեկնելու ճանապարհին։

ԱՄՆ նախագահը նշել է, որ դեռևս պարզ չէ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմիանա՞ քննարկումներին, թե՞ ոչ։

«Ես չգիտեմ՝ նա կգա՞, թե՞ ոչ։ Գիտեմ, որ նա կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր է, և եթե մենք կարողանայինք ավարտել պատերազմը, ես կմտածեի այդ մասին։ Այսպիսով, մենք ունենք շատ լարված իրավիճակ։ Դա չի նշանակում, որ ես չէի անի դա՝ շատ կյանքեր փրկելու և վերադառնալու համար»,- ասել էր Թրամփը։

Նրա այս մեկնաբանությունները ցույց են տալիս, որ մասնակցությունը կարող է կախված լինել նրանից՝ արդյո՞ք Պուտինը կմասնակցի գագաթնաժողովին։

Թուրք պաշտոնյաները չեն սպասում Թրամփի հինգշաբթի օրվա այցին, բայց նրանք չեն բացառում առաջիկա օրերին այցի հնարավորությունը, մասնավորապես, եթե Պուտինը միանա նրան։ Այս մասին Bloomberg-ին ասել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաները՝ անանունության պայմանով, քանի որ նախապատաստական աշխատանքները գաղտնի են։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ մինչ այս հայտարարել է, որ չի բանակցի Ռուսաստանի հետ, եթե նրանք չհանդիպեն Պուտինի հետ։

Ռուսաստանը և Ուկրաինան պատրաստվում են անցկացնել իրենց առաջին ուղիղ բանակցությունները տարիների ընթացքում, քանի որ Մոսկվայի վրա ճնշում է գործադրվում՝ համաձայնվելու 30-օրյա հրադադարի։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախատեսում է մասնակցել հանդիպումներին՝ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆի և Քիթ Քելլոգի հետ միասին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել էր, որ դեռևս պատրաստ չէ նշել բանակցություններին մասնակցող  ռուսական պատվիրակության կազմը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի