Նոր գործիքներ, թե՞ գեղարվեստական արժեք. խմորումներ՝ գրականության չափորոշիչների շուրջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Դպրոցում գրականության դասավանդման նոր չափորոշիչների նախագիծը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրային քննարկման դրվելուց հետո բավական բուռն քննարկումների կիզակետում հայտնվեց։

Նախ՝ քննադատվեց «հայ» բառն առարկայի անունից հանելու հանգամանքը, նախագիծը որոշ մասնագետների կողմից որակվեց որպես ապազգային փաստաթուղթ։ Արտասահմանյան գրականությունից որոշ գործեր, ինչպես նաև հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններից դասագրքերում ներառելու ծրագրի շուրջ բավական թեժ բանավեճեր ծավալվեցին։

Քննադատները հիմնականում նշում էին, որ աշակերտները, ըստ նոր չափորոշիչների, չեն անցնելու Խորենացի, Նարեկացի, Քուչակ, փոխարենը ուսումնասիրելու են հայ ժամանակակից գրողների, որոնց գործերը չեն անցել ժամանակի քննությունը։ Որոշ գրականագետներ ծրագրում ներառված մի քանի ժամանակակից գրողի տվեցին «գռեհկաբան» որակումը։

Ավելի ուշ նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է։

«Մասնավորապես՝ սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան»,- ասված է հայտարարության մեջ։

Ի դեպ, չափորոշիչների նախագծի վրա վեց հոգանոց խումբ է աշխատում, հինգը ուսուցիչներ են։ Այն, ինչ ներկայացվել է հանրության դատին, դեռևս սևագիր է, չափորոշիչները դեռ խմորվում են։

Այնուամենայնիվ, ի՞նչ առավելություններ ունեն նախագծում ներառված նոր մոտեցումները և որո՞նք են դրանց վիճահարույց կողմերը։ Թեմայի շուրջ Factor TV-ն զրուցել է գրականագետ, ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի դոցենտ Հայկ Համբարձումյանի և գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ազատ Եղիազարյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան