Ամառային հանգիստ՝ կորոնավիրուսի օրերին․ ի՞նչ պայմաններով են զբոսաշրջիկները հանգստի մեկնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.02.2026 | 13:41
Եթե թոշակառուները մինչև մարտի 5-ը քարտեր ձեռք չբերեն, մենք կանենք դա, քարտերը տներ կառաքենք.Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:32
35-ամյա Ֆոնտանան նվաճել է 14-րդ օլիմպիական մեդալը․ ձմեռային Խաղերում ավելի շատ մեդալ ունի միայն մեկ մարզիկ
19.02.2026 | 13:26
Ինչի՞ց եմ պաշտպանվում. եթե սա արդարադատություն է, պետք է կանոններով լինի.Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:18
Աջափնյակի տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսների վիճակը միջին ծանրության է
19.02.2026 | 13:15
ՄԻՊ-ը խուսափեց ասել` Հայ առաքելական եկեղեցին կաթողիկոս ունի՞, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:04
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանին հարվածներ հասցնել արդեն փետրվարի 21-ին. ԶԼՄ-ներ
19.02.2026 | 12:56
Ինձ մի բան է անհանգստացնում, գումարներն ո՞վ է գնահատում. Գրիգորյանը` համայնքների ֆինանսավորման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 12:45
Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ»․ հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից․ՀՎԿԱԿ
19.02.2026 | 12:38
«65+ քաղաքացիների համար էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրված դեղերը կլինեն անվճար». Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 12:34
Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը հավաք կանցկացնի ԵԱ-ի որակավորման փուլից առաջ
19.02.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պսկովի նավթաբազայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 12:16
Անի Սամսոնյանը որպես տուժող հարցաքննվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 
19.02.2026 | 12:09
Հարավային Կորեայի նախկին նախագահը ցմահ ազատազրկման է դատապարտվել
19.02.2026 | 12:03
Կառավարության անդամների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
19.02.2026 | 12:00
Պարեկ է վրաերթի ենթարկվել // Շոյգուն խոսել է հայկական երկաթուղին ՌԴ-ից վերցնելու «հետևանքների» մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կորոնավիրուսի դեմ պայքարն աշխարհում շարունակվում է։ Համավարակից տուժած տարբեր բնագավառներ փորձում են հարմարվել նոր կանոններին։ Դրանց թվում՝ զբոսաշրջությունը, որն այս ընթացքում ամենից շատ կորուստներ կրած ոլորտներից է։

Եվ եթե Հայաստանում ապրողների հույսն այս ամառ միայն տեղական զբոսաշրջային գրավչություններն են, ապա արտերկրում հանգստի մեկնելը, կարծես, այնքան էլ հեռավոր երազանք չէ։ «Եվրոնյուզ»-ի տվյալներով՝ ամառային հանգստի վերաբերյալ հարցման մասնակիցների 60%-ը նշել է, թե առայժմ վախենում է երկարաժամկետ հանգստի մեկնել, առավել ևս՝ օդային ճանապարհով։ Հարցվածների 26%-ը նշել է, թե այժմ ճամփորդելն անվտանգ է։

Փորձենք պարզել՝ ինչ է կատարվում աշխարհի տարբեր հանգստավայրերում և ինչ կանոնների է պետք հետևել այս օրերին կորոնաարձակուրդի մեկնելիս։

Եվրոպայում կորոնավիրուսից բավականին տուժած երկրներից Իսպանիայի ամենահայտնի լողափերը՝ Մայորկայում, Իբիցայում ու Կոստա դել Սոլում, այս օրերին կիսադատարկ են։ Հուլիսի 13-ից դիմակ կրելը պարտադիր է լողափին, լողավազանում ու այլ հանրային վայրերում։ Ցանկացած պահի ծովափնյա հանգիստը կարող է խաթարվել, եթե ոստիկանը տեսնի, որ դիմակ չեք կրում։ Այդ դեպքում 24-108 եվրո տուգանք է սպառնում։

Ոլորտի աշխատակիցները նոր կանոններից դժգոհ են, քանի որ կարծում են՝ դրանք զբոսաշրջիկներին կվանեն։ Կորոնավիրուսից ամենաշատ տուժած եվրոպական երկիրը՝ Իտալիան, հունիսի 3-ից օտարերկրյա հյուրերի է ընդունում։ Այստեղ հանգստանալիս, սակայն, դիմակ կրելը պարտադիր է 6-ից բարձր տարիքի բոլոր այցելուների համար։ Օրինակ՝ լողավազանից օգտվելիս էլ պարտադիր է հատուկ ջրային գլխարկ կրելը։ Երկրի զբոսաշրջային ոլորտի մասնագետները մանրամասն ուղեցույց են մշակել ամառն Իտալիայում անցկացնել ցանկացողների համար։

Ռոմանտիկայի սիրահարներն այս ամառ հանգիստ սրտով կարող են Ֆրանսիա այցելել։ Հունիսի 25-ից Էյֆելյան աշտարակն է բացվել, հուլիսի 6-ից՝ Լուվրը, հուլիսի 15-ից՝ Փարիզի Դիսնեյլենդը։ Իսկ ահա ջրային հանգստի սիրահարներն առանց դիմակի կարող են լողափեր այցելել, արևայրուք ընդունել, խաղալ այնպիսի ծովափնյա խաղեր, որոնց ընթացքում մարդկային անմիջական շփում չկա։

Ամառն արևոտ լողափին վայելել ցանկացողները, չնայած կորոնավիրուսին, այս տարի էլ կկարողանան Հունաստան այցելել։ Հունիսի 15-ից այն բացել է սահմանները, իհարկե՝ որոշ երկրների համար միայն։ Թեպետ լողավազաններում ու լողափերում դիմակ կրելը պարտադիր չէ, բայց, տարածքի մեծությունից կախված, միայն որոշակի քանակությամբ մարդիկ կարող են միասին հանգստանալ։ Այս օրերին զբոսաշրջիկների համար բաց է նաև հունական հայտնի Ակրոպոլիսը։

Առանց դիմակի ամառային հանգիստ կորոնավիրուսի օրերին հնարավոր է նաև Պորտուգալիայում վայելել, սակայն բացասական թեստ ունենալու, ինչպես նաև լողափին 1․5 մետր սոցիալական հեռավորություն պահելու պայմանով։ Չնայած այս ամենին՝ երկրի լողափերից շատերն այս օրերին դատարկ են։

Պորտուգալիայում հանգստանալիս բջջային հատուկ հավելվածով կարելի է նախապես իմանալ՝ արդյո՞ք լողափին շատ մարդ կա, թե ոչ։ Այստեղ նաև ջրային սպորտով կարելի է զբաղվել։

Գերմանիայի որոշ քաղաքներում նույնպես բջջային հավելվածը կօգնի պարզել՝ լողափ գնալու հնարավորություն կա՞, թե՞ ոչ։ Պետք է միայն հավելվածի մեջ նշել լողափ գնալու ցանկալի ժամը և սպասել արձագանքի։

Ծովափնյա հանգիստ նախընտրողների ամենատարածված ուղղություններից Թուրքիան այս օրերին որոշ խնդիրների առաջ է հայտնվել։ Բանն այն է, որ վերջին շրջանում թուրքական լողափերին հակահամաճարակային կանոնների խախտումներ հաճախ են գրանցվել, ինչի հետևանքով երկրի կառավարությունն անվտանգության 132 կանոնից բաղկացած ցուցակ է հրապարակել։ Բոլոր կանոններին համապատասխանելու դեպքում միայն լողափերը, հյուրանոցներն ու ոլորտը սպասարկող այլ կառույցներ կկարողանան այցելուների ընդունել։

Թուրքիայի որոշ հատվածներում էլ առանց դիմակի հանգստանալու համար շուրջ 109 եվրո տուգանք է հասնում։ Բացի այդ, քիչ այցելուներ ունենալու պատճառով, հանգստավայրերից շատերը կտրուկ բարձրացրել են ծառայությունների արժեքները։ Օրինակ՝ Բոդրում քաղաքի լողափնյա բարերից մեկում հայտնի դոներ քաբաբը (doner kebab) 47 եվրո արժե, իսկ ծովում լողալը 71 եվրոյանոց հաճույք է։

Ամռան սաստիկ շոգին մեքսիկական հանգիստ վայելելու համար պետք է պատրաստ լինել մինչև 13 ոտնաչափ հեռավորություն պահել ինչպես լողափին, այնպես էլ ջրում։ Սա արվում է դիմակ չկրելու համար։ Դիմակ կրելը պարտադիր է միայն լողափ մուտք գործելիս։

Թեպետ Դուբայում հանգստանալը ձմռանն է ակտուալ, ամռան տապին արաբական այս քաղաքում հանգիստը նախընտրողների համար պարտադիր կլինի 2 անգամ կորոնավիրուսի թեստ հանձնել․ առաջինը՝ մեկնելուց 96 ժամ առաջ, իսկ երկրորդը՝ տեղ հասնելուն պես։

Ի տարբերություն Կիպրոսի, որը զբոսաշրջիկներին գրավելու նպատակով խոստանում է վճարել նրանց կորոնավիրուսի բուժման համար, ԱՄԷ-ում օտարերկրյա այցելուներից փաստաթուղթ են պահանջում՝ առ այն, որ հանգստի ընթացքում COVID-19-ով վարակվելիս ինքնուրույն կհոգան բուժման ծախսերը։

Դե իսկ հարևան Վրաստանը, որն այս օրերին տարածաշրջանի միակ երկիրն է, որի քաղաքացիներին, կորոնավիրուսային վիճակից ելնելով, թույլատրվում է ԵՄ տարածք մուտք գործել, հուլիսի 1-ից օտարերկրյա այցելուներ ընդունելու խոստումը հետաձգել է։ Միջազգային չվերթների արգելքը երկրում կգործի մինչև օգոստոսի 31-ը։ Սա, թերևս, պայմանավորված է երկրում COVID-19-ի օրական դեպքերի աճով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան