Հայաստանից գողացված միլիարդների հարստությունը չի վերադարձվել. թալանչիները թաքցնում են հետքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի անկախությունից ի վեր իշխած քաղաքական խմբերն ու դրանց հենարան քրեաօլիգարխիկ շրջանակները զբաղված են եղել պետության անպատիժ թալանով։ Այդ են վկայում, օրինակ՝ Global Financial Integrity միջազգային կազմակերպության տվյալները, համաձայն որոնց՝ 2004 – 2017 թվականներին Հայաստանից ապօրինի դուրս է բերվել 6-ից 14 միլիարդ դոլար։ Այս թիվը համարժեք է Հայաստանի ՀՆԱ-ի մեկ տարվա միջին ծավալին։ Տարբեր տեղեկություններով՝ Հայաստանից հսկայական ծավալների ակտիվներ են դուրս հանվել Եվրամիության երկրներ, ՌԴ, Արաբական Էմիրություններ, ԱՄՆ և  օֆշորային գոտիներ։ Գումարները վերադարձնելու նպատակով թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարությունը սկսեց համագործակցել Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի՝ Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության հետ։ Այս կառույցները զարգացող երկրներին տրամադրում են գործիքներ գողացված ակտիվներն առավել համակարգված ու ժամանակին վերադարձնելու նպատակով։ Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանի՝ Հայաստանից թալանվածը, հատկապես օֆշորային գոտիներից վերադարձնելը, չափազանց դժվար պրոցես է։ Համաշխարհային վիճակագրությունը բարվոք չէ՝ երկրներին հաջողվում է թալանվածի 1․8-ից 2․7%-ը վերադարձնելը։

«Էն գումարը, որ էստեղից թալանվեց և տարվեց այլ երկիր, այդ գումարը ծառայելու է այդ երկրի տնտեսության զարգացմանը կամ օֆշորում կամ օֆշորից դուրս։ Այդ գումարով մարդիկ և՛ բիզնեսներ են հիմնում, և՛ անշարժ գույք գնում, և՛ դրանով նպաստում են այդ երկրների բարգավաճմանը։ Էդ երկրներն իրենք էլ չէին ուզենա դա վերադարձնել»,- ասաց Հոկտանյանը։

Վարուժան Հոկտանյանի տեղեկություններով՝ հեղափոխությունից հետո էլ Հայաստանի բանկերից գումարներ են հանվել, և դա արտահոսել է արտերկիր։ Անիրատեսական է ակնկալելը, թե կհաջողվի կարճ ժամանակում վերադարձնել այդ ակտիվները, կարծում է Միջազգային ներդրումային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանը, սխալ կլինի նաև ապավինելը միջազգային կազմակերպությունների վրա, որևէ մեկը Հայաստանի փոխարեն դա չի անելու։

«Սովորաբար այդ ակտիվները կարող են գտնվել օֆշորային տարածքներում, որոնք չեն առանձնանում իրենց թափանցիկությամբ և տեղեկատվությունը հայթայթելը բավականին դժվար գործընթաց է։ Պետք է սկսել ինչ-որ դատական գործընթացներ այդ երկրում, որպեսզի լինի դատական որոշում ակտիվների անօրինականության և վերադարձի մասին»,- ասաց Արայիկ Պապյանը։

Որպեսզի գողացված փողերը հետ բերվեն, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ նախ անհրաժեշտ է բացահայտել դուրս բերված ակտիվների տեղակայումը։ Գործն առավել կհեշտանա, եթե, օրինակ, վարույթ հարուցվի Եվրոպական միության որևէ երկրում, քանի որ դրանից հետո պրոցեսը կտարածվի ԵՄ-ի մյուս պետություններում: «Անհրաժեշտ է ձեռնամուխ լինել ՀՀ-ից դուրս գտնվող ակտիվների սառեցմանը, և վերադարձմանը։ Վերոնշյալ քայլերի հաջորդականությունը հետապնդում է մեկ նպատակ՝ պետական բյուջե վերադարձնել այն ամենը, ինչ պատկանում է ժողովրդին ու երկրին, ոչ՝ անհատներին»,- ասել է Քոչարյանը։

Որպես ժողովրդից թալանվածը վերադարձնելու հիմնական գործիք՝ Հայաստանի իշխանությունը նախատեսել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը»։ Գաղտնիք չէ, որ կասկածելի միջոցներով հարստություններ դիզած նախկին իշխանության կարկառուն որոշ դեմքեր քրեական գործերով այսօր հետախուզվում են, սակայն անշարժ գույք են թողել երկրում։ Նոր օրենքով ապօրինի ունեցվածքը բռնագանձվի՞ հօգուտ պետության, ըստ Հոկտանյանի, միանշանակ չէ. «Նախ պետք է ապացուցվի, որ դա իսկապես թալանի արդյունք ա։ Դա կարող է հանգեցնել լուրջ իրավական խնդիրների նաև էն առումով, որ հետագայում, ասենք, երբ լինի իշխանափոխություն, էդ տերերը, որոնցից բռնագանձվել են, իրենք ասեն՝ այո, մենք չկարողացանք ապացուցել, որովհետև էդ փաստաթղթերը չունեինք, բայց նաև չապացուցվեց, որ դա ապօրինի ծագում ուներ»։

Թալանված փողերի վերադարձի գործընթացին դեռևս փոխվարչապետի կարգավիճակում  ձեռնամուխ եղած ու Համաշխարհային բանկ դիմած Արարատ Միրզոյանն ասում է, որ իրենց քաղաքական ուժի հիմնական խոստումներից է կոռուպցիայի դեմ պայքարը՝ խոշոր մեծ թալանի պատմությունների բացահայտումները, հետ չեն կանգնելու, ինչքան էլ որ դժվար լինի:

«Այդ պրոցեսի մեջ իրավապահները ինչ-որ փուլում եկել ու ասել են, որ մենք բախվում ենք էսինչ-էսինչ խոչընդոտներին։ Ամեն ինչ էնպես ա ձևակերպած, խուճուճ, մեկը մեկին պտտած, մախինացիաներով էնպես բարդ բան ա ստեղծված, որ չենք կարողանում ստանալ անհրաժեշտ տվյալները»,- նշեց Միրզոյանը։

Եթե արտերկրում պահվող թալանված ապօրինի հարստությունը հետ բերելու գործընթացը տեսանելի հաջողություններ չի գրանցել, փոքր-ինչ այլ է դրությունը ներքին կոռուպցիոն գործերով ապօրինի հարստությունների վերադարձի մասով։  2018 – 2019 թվականներին կոռուպցիոն բնույթի քրեական գործերով պետությանը հասցված վնասի չափը կազմել է 190․7 միլիարդ դրամ։ Միայն 2019 թվականին 10.2 մլրդ դրամի չափով արգելանք է դրվել մեղադրյալների հաշիվների, շարժական կամ անշարժ գույքի վրա։  Իրավապահները կարողացել են հետ բերել 40․2 միլիարդ դրամը։ Թեև այս գումարը նախորդ 9 տարիների արդյունքը գերազանցում է 19 միլիարդ դրամով, թալանի վերադարձից դժգոհում է թե՛ հասարակությունը, թե՛ վարչապետը։ Փաշինյանը, ի դեպ, համաձայն է իրավապահների այն արդարացման հետ, որ նախկինի համեմատ կրկնակի, եռակի ծանրաբեռնված են աշխատում․ «Մեր իրավապահ համակարգը էսպիսի տեմպերով, ծավալներով առավել ևս՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործերով աշխատել, սովոր չի ուղղակի»։

Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ շատ դեպքերում թալանչիները հետքերը թաքցնում են, և իրավապահները դժվարությամբ են ապացուցում, որ կասկածելի ծագում ունեցող գումարը կամ գույքը իսկապես թալանված է։ Վնասի փոքր ծավալ վերականգնելը, ըստ նրա, այլ պատճառներ էլ կարող է ունենալ՝ կապված արդեն կուլիսային դրվագների հետ։

«Եթե, իհարկե, իրենք ունեն քաղաքական կամք, և իրենք էլ չեն ներքաշված եղել, որովհետև գիտե՛ք, նախկիններից շատերը կան էդ համակարգում։ Ու մեկ էլ մի ուրիշ խնդիր էլ կարող ա լինի, որ ներկաներն էլ են արդեն պրոբլեմի առաջ հայտնվել ու իրենց էլ ձեռնտու չլինի էդ ամենը վերականգվի, որովհետև հետո իրենց հետևից կգնան էդ նույն օրենքով»,- կարծում է Հոկտանյանը։

Վարուժան Հոկտանյանն արդեն կորսված տարբերակ է համարում պայմանավորվածություն ձեռք բերելը ապօրինի գումարներ տնօրինողների հետ, որ այդ ֆինանսները ներդրվեն տնտեսությունում։

Իսկ Արայիկ Պապյանը վստահ է, որ Հայաստանում կա ամենակարևոր գործոնը՝ ապօրինի հարստությունը հետ բերելու և կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվածներին պատժելու իշխանության քաղաքական կամքը․ «Պետք է շարունակաբար պետության կողմից ձևավորվեն այն կարողությունները, որոնք հնարավորություն կտան բացահայտել այդ գործարքները, թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս։ Ներկայիս ծավալների բացահայտման կամ մարմիններին վերադարձման, ոչ բավարար են, բայց կարելի է ամեն դեպքում որոշակի ժամանակ սպասել, նոր տալ վերջնական եզրակացություն ծավալների մասին»։

Մինչ օրս հանրությանը ամենամեծ չափի գումարի վերադարձը, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի կողմից է՝ շուրջ 30 միլիոն դոլար։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջին առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց, որ նախկին պաշտոնյաներից մեկի ընտանիքի անդամի բանկային հաշվեհամարի վրա հայտնաբերված շուրջ 30 մլն դոլարը նվիրաբերվել է Արցախին և օգտագործվել Արցախի պաշտպանական կարիքների համար։ Թեև անուն չնշեց, սակայն  հասկանալի է՝ խոսքը հենց Ալեքսանդր Սարգսյանի մասին է։ Բայց ուշագրավն այն է, որ այդ գումարը, վարչապետի խոսքով, չի հաշվառվել կոռուպցիոն բացահայտումների արդյունքում պետությանը հատկացված ընդհանուր գումարի մեջ, ուստի և՝ ստացվում է՝ այն  արտացոլված չէ 40 միլիարդի ցուցանիշում:

«Այդ հատվածը չի վերականգնվել ընթացակարգերով, այլ պետությանն է վերադարձվել, Արցախի Հանրապետությանն է վերադարձվել այլ ընթացակարգով, և այդ թվերի անհամապատասխանության միակ պատճառը դա է»,- բացատրել է Փաշինյանը։

Պետությանը կասկածահարույց գույքի նվիրատվության մինչ օրս հայտնի դրվագներից են նաև  Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի, ինչպես նաև Մանվել Գրիգորյանի կողմից՝ Ակնալճի կալվածքի նվիրատվությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան