Սովորել և կիրառել․ո՞ր երկրներին և ինչպե՞ս է հաջողվում հաղթահարել կորոնավիրուսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
Բոլորը

«Թույլ տվեք հանել դիմակս»․ հենց այս արտահայտությամբ Մոնտենեգրոյի վարչապետ Դուսկո Մարկովիչը օրեր առաջ սկսեց իր հերթական ճեպազրույցը։ Նրա այս խոսքերը խորհրդանշում էին, որ Մոնտենեգրոն դարձել է կորոնավիրուսին հաղթած առաջին եվրոպական երկիրը։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Մոնտենեգրոն նաև եվրոպական վերջին երկիրն էր, ուր կորոնավիրուսը հասել էր։ 700 հազարից էլ պակաս բնակչություն ունեցող երկրում մայիսի 5-ից ի վեր կորոնավիրուսի ոչ մի նոր դեպք չի արձանագրվել։ Մինչ օրս գրանցված 324 դեպքից 315-ին արդեն հասցրել են բուժել, փրկել չի հաջողվել 9-ին։ Արդեն մի քանի օր է՝ երկիրը բնականոն կյանքին վերադառնալու ճանապարհին է։ Վարակման առաջին դեպքերն այստեղ մարտի 17-ին էին հայտնաբերվել: Կարճ ժամանակ անց՝ սահմանվել էր ինքնամեկուսացման ռեժիմ։ Ամեն ինչ այնքան խիստ էր, որ նույնիսկ վարակակիրների ու նրանց շփման շրջանակից մեկուսացվածների անուններն էին հրապարակում, որպեսզի բոլորը հնարավորինս զգույշ լինեին։

Սա, իհարկե, փոքր-ինչ տարօրինակ է հնչում Հայաստանում, որտեղ կորոնավիրուսի սկզբնական շրջանում անգամ վարակակիրների տարիքն ու սեռը չէր նշվում։ Ի սկզբանե Մոնտենեգրոյում տուգանում էին բոլոր նրանց, ովքեր կխախտեին հակահամաճարակային պահանջները։ Հայաստանում, սակայն, ինչպես գիտենք, սկզբում տուգանքներ սահմանվեցին առանց տեղաշարժման թերթիկի տանից դուրս գալու համար։ Իսկ դիմակ կամ ձեռնոց չկրելու համար տուգանք և, առհասարակ, դրանք պարտադիր կրելու պահանջ հաստատվեց միայն կարանտինի վերացումից հետո, երբ նոր դեպքերի օրական ցուցանիշն արդեն գերազանցում էր 300-ը, իսկ երբեմն նաև 400-ը։

Այժմ, կորոնավիրուսին հաղթելուց հետո անգամ, Մոնտենեգրոյում չեն շտապում ամեն ինչ միանգամից բացել։ Խանութները, սրճարանները, հանրային տրանսպորտն աշխատում են, բայց, օրինակ՝ առաջիկայում սահմանները բաց են լինելու միայն այն երկրների համար, որտեղ 100 հազար բնակչի հաշվով ոչ ավել, քան 25 մարդ է վարակվում։ Հայաստանը, որտեղից ամռան ամիսներին առանց վիզայի կարելի է Մոնտենեգրո գնալ, դեռ տևական ժամանակ այդ երկրների ցանկում չի լինի։

Մեկ այլ երկիր, որտեղ կորոնավիրուսին շուտով պատրաստվում են հրաժեշտ տալ, Նոր Զելանդիան է։ Այստեղ դեռ մարտի կեսից փակել են սահմաններն ու կարանտին հայտարարել։ Հիմա արդեն՝ հիվանդանոցներում կորոնավիրուսով ոչ մի հիվանդ չկա։ Տևական ժամանակ է՝ նոր դեպքեր էլ չեն հայտնաբերվում։ Միայն վերջին 1 օրում է վարակման 1 նոր դեպք հայտնաբերվել։ 5 միլիոն բնակչություն ունեցող երկրում այժմ ընդամենը 8 ակտիվ վարակակիր կա։ Ընդհանուր հաստատված դեպքերը 1504-ն են, որից 1474-ն արդեն բուժվել է։ Նորզելանդական իշխանությունները, հայկականի պես, շարունակ շեշտում են, որ չեն ցանկանում իրենց երկրում իտալական սցենար լինի։ Նրանց դա, կարծես, հաջողվել է կանխել։ Օրինակ՝ երկրում սահմանափակումների ամբողջական թուլացման մասին որոշումը կայացվելու է առաջիկա 4 շաբաթվա ընթացքում։ Մինչ այդ՝ փորձելու են հասկանալ՝ ինչպես է իրավիճակը փոխվում։ Մինչդեռ Հայաստանում ինչպես պարտադիր ինքնամեկուսացման, այնպես էլ տնտեսական գործունեության սահմանափակումները հանվեցին միանգամից՝ առանց համապատասխան մոնիթորինգի և զուգահեռ կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային զարգացումներին։

Դե իսկ իտալական հայտնի սցենարը, որի մասին Հայաստանի իշխանությունները շարունակ խոսում են, ևս լավ օրինակ կարող է լինել մեզ համար։ Լինելով կորոնավիրուսից ամենատուժած երկրներից մեկը, Իտալիան մինչ օրս պահպանում է ամենուր դիմակ կրելու պահանջը։ Ի դեպ, այն գործում է դեռ գարնան սկզբից, մինչդեռ Հայաստանում միայն վերջերս քաղաքացիների առաջ նման պահանջ դրվեց։ Իտալիայում մինչ օրս սուպերմարկետ գնալիս պետք է հերթ կանգնել, որովհետև ներս թողնում են միան փոքր խմբերով։ Առևտրի ընթացքում էլ ոչ մի խանութում իրար շատ մոտ կանգնած մարդկանց չեք տեսնի։ Երևի իտալացիներն էլ կորոնավիրուսի հայկական սցենարից են փորձում խուսափել, քանի որ վերջին օրերին այնտեղ գրանցվող նոր դեպքերի ցուցանիշը գրեթե հավասար կամ մի փոքր է ավել հայկականից։ Օրինակ՝ մայիսի 24-ին, երբ Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի 452 դեպք, Իտալիայի օրական դեպքերը 531-ն էին։ Իսկ ահա մայիսի 25-ին, երբ Հայաստանում նոր դեպքերը 289-ն էին, Իտալիայում դրանք 300 էին։  Հիշեցնենք, որ Իտալիայի բնակչությունը Հայաստանի բնակչությունից մեծ է շուրջ 21 անգամ։

Ամփոփելով նշենք, որ մայիսի 28-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը գերազանցել են 8000-ը։ Մեկ օրում արձանագրված մահերի թիվը մինչ օրս ամենամեծն է․ 15 մահ՝ 24 ժամում։ Թե ինչպիսին կլինի կորոնավիրուսի հայկական սցենարի հետագա զարգացումը, դժվար է կանխատեսել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան