Հայ-ռուսական «փայլուն» դաշինքի ստվերները՝ Քոչարյանի գործ, Ղարաբաղի հարց, գազի գին, անպատիժ սպանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Ձևով՝ դաշնակցային, բայց իրական բովանդակությամբ՝ ստրկացուցիչ․ Հայաստանի անկախությունից ի վեր հենց այսպես են հայ-ռուսական հարաբերությունները բնութագրել անկախ փորձագիտական կենտրոնները։ Հայաստանի սուվերենությունը Ռուսաստանին զիջելու մեջ մեղադրվել են նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ոմանք տեսել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի մեղքը։ Քննադատները բերել են «գույք՝ պարտքի դիմաց» գործարքը, էներգետիկ, տնտեսական ու ռազմական համակարգերը Ռուսաստանին հանձնելը, Արցախի հարցով բանակցություններում Հայաստանի նկատմամբ ռուսական ճնշումները՝ տարածքներ զիջելու պարտադրանքով, ռուսական ռազմաբազան Հայաստանում թողնելն ու սահմանների հսկողությունը օտար պետությանը հանձնելը, և վերջապես՝ մեկ գիշերում Հայաստանի ներքաշումը ռուսական նախագիծ Մաքսային միություն՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կասեցման գնով։

Դաշնակցայի՞ն են արդյոք հայ-ռուսական հարաբերությունները թավշյա հեղափոխությունից հետո։  Նիկոլ Փաշինյանն  այդ թեմայով մեկ անգամ չէ խոսել՝ վստահեցնելով, որ ՀՀ իշխանությունների վարած նախկին՝ վիզը ծուռ քաղաքականությունը փոխվել է արժանապատիվ և ինքնիշխան քաղաքականությամբ։ Դիտարկենք անցած երկու տարիներին հայ-ռուսական հարաբերությունների ուշագրավ դրվագները։

Բայց նախ՝ հիշեցնենք, որ  2017-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք» խմբակցությունը ԱԺ-ին առաջարկում էր ընդունել ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախագիծ: «ՀՀ-ն ԵՏՄ-ում անելիք չունի, և ԵՏՄ անդամակցությունը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի տնտեսական, ռազմաքաղաքական և քաղաքական անվտանգության համար»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Իսկ վարչապետ ընտրվելուց 42 օր առաջ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Ապրիլյան պատերազմը համաձայնեցրած է եղել Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու նպատակով։ «Ադրբեջանը պետք է մեծ առաջխաղացում ունենար հողերի՝ հսկողության տակ առնելու առումով, ինչին Հայաստանի ռեակցիան պետք է լիներ ծնկաչոք աղաչելը Ռուսաստանին, որ կանգնեցնի Ադրբեջանին, և պայմանավորվածության հիմքում դա էր՝ հողեր ԵՏՄ-ի դիմաց»,- հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Սակայն Հայաստանի կառավարման ղեկն ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը` հիմնավորելով, թե այդպիսի նախաձեռնությամբ իբրև ընդդիմադիր խնդիրներն են բարձրաձայնել, իսկ ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր Հայաստանը չի դնում․ «Երբ ես խորհրդարանի պատգամավոր էի, դեմ եմ քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, բայց դա չի նշանակում, որ այդ սխալն ուղղելու համար պետք է տրամագծորեն հակառակ քայլերն անել»։

Նիկոլ Փաշինյանը խիստ հակադարձեց ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանի՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ այն գնահատականին, թե նոր իշխանությունը քանդում է այն, ինչ տասնամյակներով իրենք կառուցել են․ «Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած արտաքին քաղաքականություն վարեն, և դա է նրա պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ես ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և իր բոլոր գործընկերներին. Հայաստանի իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ և արժանապատիվ երկրին վայել արժանապատիվ քաղաքականություն»։

Ուշագրավ ուղերձներ էր պարունակում Նիկոլ Փաշինյան – Վլադիմիր Պուտին 3-րդ հանդիպումը՝ 2018 թվականի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում, երբ Հայաստանի վարչապետը փայլուն գնահատեց հայ-ռուսական հարաբերությունները՝ ընդգծելով ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը։

«Ես վստահ եմ, որ այդ հարցերը կլուծվեն` մեր դաշնակցային հարաբերությունների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների սուվերենության նկատմամբ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա»,- նշեց Փաշինյանը։

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանը չի հրաժարվել Հայաստանի ներքին գործերին խառնվելու սովորությունից, ինչը դրսևորվեց բազմաթիվ ոլորտներում։

Դրանցից մեկն, օրինակ, 2008 թ․ մարտի 1-ի ին երկրի սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին ցուցաբերվող անթաքույց աջակցությունն է։ Սերգեյ Լավրովը հայտարարեց․ «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից»։

2019-ի հունիսի 13-ին աղմուկ բարձրացրեց Ռոբերտ Քոչարյանի հետ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինի երկու ժամ տևած հանդիպան փաստը։ Դա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը գնահատեց իբրև Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ։ Ռուսաստանի դեսպանը հրավիրվեց Արտգործնախարարություն, որտեղ, ըստ Ռուբեն Ռուբինյանի, նրա հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

Չնայած Հայաստանի իշխանությունների ակնհայտ դժգոհությանը, արդեն ամիսներ անց՝ հոկտեմբերին, Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին հանդիպեց Հայաստանում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում, իսկ Հայաստանի իշխանություններին սուր քննադատում են ռուսական իշխանության վերահսկության ներքո գտնվող ու նաև պետական կապիտալով աշխատող հեռուստաալիքները՝ «Ռոսիա 24», «ՆՏՎ», «TV Ցենտր», «Ռեն TV»։ Մարտի 1-ի գործի մասին պատմող ռեպորտաժներում Քոչարյանը ներկայացվում է որպես քաղբանտարկյալ, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մարտի 1-ի անկարգությունների կազմակերպիչ:

Գուցե ո՛չ Քոչարյանի նկատմամբ ռուսական ալիքների համակրանքով պայմանավորված, բայց այս տարվա հունվարի 29-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ Հայաստանում հեռարձակվող արտասահմանյան հեռուստաալիքները սպառնում են Հայաստանի տեղեկատվական և լեզվական անվտանգությանը։ Սա հայ-ռուսական ևս մեկ, փոքրիկ հակամարտության առիթ դարձավ։ Ի պատասխան՝ Ռուսաստանի դեսպանատունը հայտարարեց, թե այդ հայտարարությունը տարակուսանք է առաջացնում։

Այն, որ Ռուսաստանը, մեղմ ասած, երջանիկ չէ հայկական թավշա հեղափոխությամբ, ռուսական պետական քարոզչամեքենաները հասկացրել են բազում առիթներով։ 2019 փետրվարին պետական «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում կես ժամ տևողությամբ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմում էր, թե ըստ իրենց բացահայտման, Հայաստանում արևմտյան ֆինանսավորմամբ և Հայաստանի հեղափոխական իշխանությունների մասնակցությամբ ռուս երիտասարդներին սովորեցնում են հեղափոխություն իրականացնել:

Հայ – ռուսական հարաբերություններում հաջորդ մեծ ու տեսանելի խութը գազի գնի ու Հայաստանում ռուսաստանյան ընկերությունների դեմ դատական գործերի թեմաներն են, որոնք վերջերս ակտիվացան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով։ Նրա լեզվով Ռուսաստանը հասկացրեց՝ չի պատրաստվում հայաստանցիների գազը էժանացնել, քանի որ Հայաստանում ռուսական ընկերությունների դեմ դատական գործեր կան։

Հայաստանում աղմուկ բարձրացրեց և պաշտոնապես կոշտ պատասխան ստացավ Սերգեյ Լավրովի ևս մեկ հայտարարություն՝ այս անգամ Արցախի թեմայով, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնց հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են, ըստ որի՝ առաջին փուլում պետք է լուծվեն առավել հրատապ հարցերը՝ ազատվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ։ Ռուսաստանցի պաշտոնյայի այս պնդմանը հակադարձեց Հայաստանի արտգործնախարարը, հասկացնելով, որ զիջումներ չեն եղել և չեն լինելու, և հայկական կողմերը երբևէ չեն ստանձնելու մոտեցում, որը կենթադրի անվանգության խափանում, բնակչությանը սպառնալիք ստեղծելուն։

Հայ -ռուսական հարաբերությունների իրական  որակի ոչ պակաս խոսուն դրսևորում է նաև հետախուզվող  հայ նախկին  պաշտոնյաներին տանիք տալու՝ Ռուսաստանի իշխանության  քաղաքականությունը։ Մեր դաշնակիցը համառորեն չի ցանկանում արտահանձնել տարատեսակ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց, ինչպես օրինակ՝ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Մարտի 1-ի գործով հետախուզվող Վահագն Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։

Ի պատասխան՝ Հայաստանը չարտահանձնեց ռուս ընդդիմադիր գործիչ Վիտալի Շիշկինին։

Ռուսական խանդն արթնացավ նաև ամերիկյան ֆինանսավորմամբ Հայաստանում ստեղծված բիոլաբորատորիաների շուրջ, որոնք, ըստ ռուսների, ռազմական նշանակություն ունեն։ Դեռ անցած նոյեմբերին Հայաստան այցելած ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, թե Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել են բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագրի ստորագրման հարցը, տեքստի շուրջ բանակցությունն ավարտված է, և ակնկալում է, որ մոտ ժամանակում այն կստորագրվի։

Այս հայտարարությունից ամիսներ անց, սակայն, պարզ դարձավ, որ ռուսները այդպես էլ բիոլաբորատորիաներ մուտքի իրավունք չեն ստացել։ Ըստ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի՝ հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ, անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության խնդիրներին։ Իսկ հուշագրի ներկայիս նախագծով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը: Ի դեպ, ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր հանձնարարությամբ ռուս մասնագետները մուտք են գործել բիոլաբորատորիաներ և համոզվել, որ դրանք զուտ բժշկական նշանակություն ունեն։

Փայլուն որակված դաշնակցային հարաբերությունների ոչ պակաս ցցուն դրսևորում է նաև  2018-ի դեկտեմբերին գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին սպանած ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի՝  դեռևս ութ ամիս առաջ մեկնարկած դատավարությունը, որն այդպես էլ առաջ չի գնում։ Ոչ  մի դատական նիստ տեղի չի ունենում, քանի որ ռուսական ռազմաբազան, մեջբերելով իբր թե անվտանգության նկատառումներ, հրաժարվում է դատարան ներկայացնել Ռազգիլդեևին։

Սա տուժողները մեկնաբանում են իբրև արդարադատությանը խոչընդոտելու փորձ և հանցագործին պատժից ազատելու պատրվակ։

Ներկայացվածը հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մի մասն է միայն։

Չնայած բազմաթիվ տեսանելի, ու անտեսանելի խութերին ու խնդիրներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս Factor TV-ի հարցին ի պատասխան, կրկին փայլուն գնահատեց հայ-ռուսական հարաբերությունները․ «Ես շարունակում եմ հայ-ռուսական հարաբերությունները գնահատել փայլուն, որովհետև այդ հարաբերությունները ոչ մեկ ամսվա, ոչ մի ժամվա, ոչ մի հայտարարության վրա են հիմնված։ Դրանք ռազմավարական և պատմական կոնտեքստ ունեն»,- նշել է Հայաստանի վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան