Որքանո՞վ են Հայաստանում երեխաները պաշտպանված սեռական բռնությունից․ Եվրոպայի խորհրդի կոնվեցիան վավերացվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Ազգային ժողովն այսօր վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կամ Լանզարոտեի կոնվենցիան։ Նպատակը երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության կանխարգելումն է, դրանց դեմ պայքարն ու սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը։

Հայաստանը կոնվենցիան ստորագրել է դեռ 2010 թվականին։ «Կարծում եմ, որ երեխաների սեռական շահագործման կանխարգելման կամ կանխման հետ կապված այդ կոնվենցիայի վավերացումը, երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված, կունենա կարևոր նշանակություն։ Ես հույս ունեմ, որ այդ կոնվենցիան կնպաստի հատկապես քրեական գործերով մեխանիզմների կատարելագործմանը»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մինչ կոնվենցիայի վավերացման քվեարկությունը, ձայն խնդրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը․ «Այնտեղ կան դրույթներ, որոնք հույս են տալիս, որ Հայաստանում փորձ է արվում մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի համակողմանի իրականացել, բայց նաև վտանգ են պարունակում, և մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ այս կոնվենցիան չի բխում ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության իրական, լավագույն շահերից»։

«Իմ քայլը»-ից Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ համապատասխան հանձնաժողովում քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստանը» կոնվենցիային կողմ էր քվեարկել։ «Այս կոնվենցիան բխում է երեխաների շահերից, այս կոնվենցիան մանկապղծության դեմ է, որը կանխելու է մանկապղծությունը Հայաստանում։ Հետևաբար, «Իմ քայլը» խմբակցությունը, բնականաբար, կողմ է քվեարկելու այս համաձայնագրին»,- նշեց Մակունցը։

Ի վերջո, Լանզաոտեի  կոնվենցիայի վավերացումն ընդունվեց՝ 79 կողմ և 12 դեմ ձայնով։ Անդրադառնալով կոնվենցիայի վերաբերյալ հնչող քննադատություններին, ՄԻՊ-ն ընդգծեց․ այն չի հակասում Հայաստանի գործող Սահմանադրությանը․ «Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներից միայն Հայաստանն ու Իռլանդիան չեն վավերացրել այս կոնվենցիան։ Մնացած բոլոր պետություները վավերացրել են այս կոնվենցիան, և ես վստահ եմ, որ ցանկացած միջազգային պայմանագիր երբ վավերացվում է, չի կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը, այլապես վավերացումը տեղի չի ունենա»։

Արման Թաթոյանը նկատեց․ ինչպես այս կոնվենցիայի, այնպես էլ շատ այլ միջազգային համաձայնագրերի վավերացման ժամանակ հանրության իրազեկման լուրջ խնդիր կա։ Հենց դա էլ քննադատությունների պատճառ է դառնում։ Նախկինում սեռական բռնության դեպքերի՝ պետական արձագանքից իշխանական պատգամավոր Գայանե Աբրահամյանը մի քանի օրինակ բերեց․ «Եթե այս կոնվենցիան վաղուց ընդունված լիներ, եթե դրա պարտադրմամբ մեր երկրում շատ ավելի խստացված լինեին մանկապիղծների պատիժները, ապա Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի հայերենի ուսուցիչը՝ տասնամյակներ երեխաներին բռնաբարողը, չէր պատժվի ընդամենը 3 տարի, չէր պատժվի երկար պայքարից հետո միայն, իսկ պայքարողներն էլ միայն լրագրողներն ու իրական իրավապաշտպանները չէին լինի, որ դուրս էին եկել մանկապիղծին պաշտպանող մի ողջ պետական և մի ողջ իրավապահ համակարգի դեմ։ Այս օրերին տեսնում եմ հաճախ գրում են, թե ինչու այս կոնվենցիան նախկինում չէր ընդունվում, վաղուց նախկինները ստորագրել, բայց չէին վավերացրել։ Որովհետև ավանդապա՞շտ էին։ Ո՛չ, որովհետև նրանց վարչապետի խորհրդականը հենց ինքը մանկապիղծ էր, մանկատներից և ծննդատներից երեխա էին վաճառում»։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ ընտանեկան, սեռական կամ այլ տեսակի բռնության մասին ցանկացած կոնվենցիա կամ օրենք Հայաստանում անառողջ քննադատություն է առաջացնում։ «Մենք դրա ականատեսն ենք եղել դեռևս 2017 թվականին՝ Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի շուրջ ծագած բավականին լուրջ քննարկումներով։ Արդյունքում՝ այդ օրենքն արդեն 3-րդ տարի է, գործում է, և որևէ վտանգի մասին խոսել ընդհանրապես հնարավոր չէ»,- ասաց իրավապաշտպանը։

Ըստ Ոստիկանության տվյալների՝ 2016 թվականին առաջին եռամսյակում գրանցվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 87, 2017-ին՝ 71 դեպք, 2018-ին՝ 50 դեպք, իսկ 2019-ի առաջին երեք ամիսներին՝ 19 դեպք: «Ինչպես աշխարհի շատ այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում, երեխաները սեռական բռնությունից բավարար պաշտպանված չեն, ուստի առաջանում է այսպիսի կոնվենցիաներ վավերացնելու կարիքը»,- նշեց Զարուհի Հովհաննիսյանը։

Օրերս հայտնի կոնվենցիային նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է անդրադարձել։ Ըստ նրա՝ կոնվենցիայի 2-րդ հոդվածը խնդրահարույց է, քանի որ այնտեղ խոսվում է սեռական բռնության կամ սեռական շահագործման զոհ դարձած երեխաներին՝ անկախ սեռական կողմնորոշումից պաշտպանելու մասին։ Փաստաբանների պալատի նախագահի համար մտահոգիչ է նաև կոնվենցիայի մեկ այլ՝ 6-րդ հոդվածը, որը նախատեսում է տարրական և միջնակարգ կրթության ընթացքում երեխաներին սեռական շահագործման ու սեռական բռնության վերաբերյալ տեղեկություններ տրամադրել։ Նրա կարծիքով՝ չափից դուրս տրված տեղեկությունը երեխայի մոտ հակառակ ազդեցությունն է ունենում և կարող է անառողջ հետաքրքրություն առաջացնել:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ երեխաներին նման տեղեկություն հաղորդելն անհրաժեշտություն է։ «Ներկայիս իրավիճակը՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ, իսկապես վտանգի տակ է դնում նաև կիբեռհանցագործությունների, ինչպես նաև երեխաների սեռական շահագործման վտանգը, ուստի երեխաները պետք է տեղեկացված լինեն նմանատիպ վտանգների առկայության մասին»։

Իրավապաշտպանն ընդգծեց․ իրազեկումը նաև կօգնի սեռական բռնության ենթարկված երեխաներին՝ ավելի շուտ ահազանգել տեղի ունեցածի մասին։ «Սեռական բռնության ենթարկված անձինք, ըստ տարբեր ուսումնասիրությունների, հաղորդում են ներկայացնում բավականին ուշ։ Եվ երբ պատրաստ են լինում բարձրաձայնել դեպքի մասին, դատաբժշկական փորձաքննությունը որևէ արդյունք չի տալիս, քանի որ ֆիզիկական հետևանքները վերացած կամ ապաքինված են լինում։ Ուստի շատ կարևոր է հանրային իրազեկումը՝ խնդրի վերաբերյալ»։ Այսպիսով, Հայաստանը դարձավ Լանզարոտեի հայտնի կոնվենցիան վավերացրած 45-րդ պետությունը։ Թե ինչ կփոխի այն երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, ցույց կտա ժամանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան