Ժողովրդավարության աճ, վստահելի ընտրություններ, Քոչարյանի գործ, բևեռացված մեդիա․ Freedom House-ը՝ Հայաստանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
22.11.2024 | 17:48
Կիմ Չեն Ընը խոսել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին
22.11.2024 | 17:34
Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 17:30
Չինաստանում 83 մլրդ դոլարի ոսկու պաշար է հայտնաբերվել
22.11.2024 | 17:03
Հայաստանի բասկետբոլի ընտրանու մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը ֆավորիտ է համարում Ավստրիային
22.11.2024 | 16:50
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ի եթերում
22.11.2024 | 16:37
Թուրքիայի ԱԳ նախարարը ողջունել է ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի կալանքի որոշումը
22.11.2024 | 16:24
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
22.11.2024 | 16:11
Բրիտանացի կրիպտոարժույթի մայների ընկերուհին աղբամանն է նետել 750 միլիոն դոլար արժողությամբ կոշտ սկավառակը
Բոլորը

Հայաստանը Freedom House միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպության «Անցումային երկրներ 2020» զեկույցի պատմության մեջ արձանագրել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը՝ 100 հնարավորից՝ 33%։ Սա այն դեպքում, երբ թավշյա հեղափոխությունից առաջ՝ 2017 թվականին, այս ցուցանիշը 26% էր։ 2018 – 2019-ին՝ ցուցանիշն աճել է 6%-ով, սակայն 2019-2020 թվականներին աճն ընդամենը 1% է: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ ժողովրդավարության բարելավման աճի տեմպը նվազել է՝ համակարգային բարեփոխումներ չիրականացնելու պատճառով։

«Նույն սահմանադրական փոփոխությունների ուշացումը, որը հիմնարար նշանակություն ունի։ Ժողովրդավարության մակարդակի հետ կապված հիմնական գործոնները իշխանության տարանջատման և փոխզսպման սկզբունքի ապահովումն է Սահմանադրության մակարդակով, որը չկա։ Բացի ԱԺ-ի ազատ և արդար ընտրությունների կազմակերպումից, այլ համակարգային փոփոխություններ չեն կատարվում»,- ասում է Սաքունցը։

29 անցումային երկրի մասին այս զեկույցում Հայաստանն ու Ուկրաինան առանձնացված են՝ որպես վերջին երկու տարիներին ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ արձանագրած պետություններ: Ըստ հեղինակավոր կազմակերպության, այս երկրների առաջնորդներն այսօր կանգնած են առանց ժողովրդավարական նորմերի խախտման քաղաքացիների սպասումներն արդարացնելու, վստահությունը պահպանելու և կոռումպացված համակարգերը փոխելու մարտահրավերների առաջ:

Freedom House-ը 2019-ին ակնհայտ դրական երկու բարելավում է նկատել Հայաստանում՝ ՏԻՄ ընտրություններն անցել են թափանցիկ, հիմնականում ազատ ու արդար, ինչին իշխող կուսակցությունը համակարգված միջամտություն չի ցուցաբերել։ Ըստ զեկույցի՝ հետհեղափոխական Հայաստանում ընտրությունների արդյունքներին հասարակությունն ավելի շատ է վստահում, քան նախկին իշխանությունների օրոք:

Բարելավում Հայաստանն ունեցել է կոռուպցիայի դեմ պայքարում, ինչը, ըստ Freedom House-ի, պայմանավորված է բարձրաստիճան անձանց նկատմամբ հակակոռուպցիոն հետապնդումների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման և 2021 թվականին Հակակոռուպցիոն անկախ մարմին ստեղծելու իշխանության ստանձնած հանձնառությամբ։

Ըստ Freedom House-ի՝ որպեսզի ժողովրդավարությունն աշխատի, Հայաստանի արդարադատության համակարգը պետք է լիակատար անկախ լինի կառավարությունից։ «Այս մասով, 2019-ին տագնապալի նշաններ կային, որ կառավարության բարեփոխումների իրականացումն ինքնին կարող է վտանգել ժողովրդավարությունը»,- նշում է Freedom House-ը։

Իրավապաշտպան կազմակերպությունը շեշտում է՝ կառավարությունն ու խորհրդարանը մեծ հետաքրքրություն են դրսևորել Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ: «Քոչարյանը 2019-ի մայիսին ազատվեց կալանքից, վարչապետ Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ արեց արգելափակել դատարանները, Քոչարյանը կրկին կալանավորվեց՝ չնայած ՍԴ-ի որոշմանը, որ նրա նախնական ձերբակալությունը հակասահմանադրական է եղել»,- նշված է զեկույցում։

Freedom House-ը նկատում է, որ Հայաստանի վարչապետը առաջարկել է դատաիրավական համակարգի վեթինգ՝ կոռումպացված և քաղաքականապես կողմնակալ դատավորներին հեռացնելու նպատակով: «Այն բանից հետո, երբ Վենետիկի հանձնաժողովը Փաշինյանի առաջարկությունը վիճելի համարեց, Հայաստանը ձեռնպահ մնաց ինչպես սրանից, այնպես էլ դատաիրավական համակարգի այլ արմատական փոփոխություններից։ Իսկ կառավարության դատական բարեփոխումների փաթեթը, ընդհանուր առմամբ, բարենպաստ արձագանք ստացավ»,- նշվում է զեկուցում։

Դատական համակարգի անկախությունը գնահատված է 7-ից 2․5 միավոր։ Այս ցուցանիշը 2009 թվականից այս կողմ, և անգամ հեղափոխությունից հետո չի բարելավվել։ Ըստ Արթուր Սաքունցի՝ համակարգային փոփոխություններ դատական համակարգում իշխանությունը չի իրականացնում։

«Եթե համակարգային փոփոխություններին ուղղված քայլեր չկան, հատվածային լուծումները խոցելի են, որովհետև դրանք թողնում են ընտրովի գործողությունների տպավորություն։ Դատական իշխանությունը շատ երկար տարիներ 2008-ից սկսած գտնվում է ստագնացիայի մեջ, բայց այդ ստագնացիայից դուրս բերելու համար գործողությունները մենք չտեսանք թավշյա հեղափոխությունից հետո։ Միակ գործիքը դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունն էր, որտեղ ունենք խնդիրներ. բարեվարքություն է առաջադրում, ոչ թե վեթինգ»,- նկատեց Սաքունցը։

Մեկնաբանելով Freedom House-ի զեկույցը, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանն ասում է՝ թեև միջազգային կազմակերպությունները կանխակալ դրական վերաբերմունք են ունեցել ՀՀ իշխանությունների նկատմամբ՝ փորձելով աջակցել խոստումների իրականացմանը, այդուհանդերձ, նրա գնահատմամբ՝ Freedom House-ի այս զեկույցը խիստ և քննադատական է։

«Ընդգծված է, որ դատական իշխանությունը ենթարկվում է քաղաքական ազդեցությունների, և չնայած բարեփոխումների իրականացմանը, կան սպառնալիքներ դատական իշխանության անկախության նկատմամբ, հատկապես են ընդգծված են երկու խոշոր միջադեպեր, մեկը՝ ՍԴ-ի հետ հակամարտությամբ, այստեղ արձանագրվել է, որ իշխանությունն ունի իր համակրին՝ Վահե Գրիգորյանին, որը փորձ է արել զբաղեցնել դատարանի նախագահի պաշտոնն ինչը ձախողվել է, և դրանից հետո կա ընդգծված բացահայտ հարձակում ՍԴ-ի նկատմամբ, որը պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի գործով։ Թովմասյանի նկատմամբ մեղադրանքերը պայմանավորում են երկրորդ նախագահ Քոչարյանի գործով ՍԴ որոշման հետ։ Զեկույցի հեղինակները գտել են, որ Հայաստանում անկախ դատական համակարգ չկա և այն ենթարկվում է ուժեղ քաղաքական ճնշումների»,- զեկույցն ասպես է մեկնաբանում Սահակյանը։

Freedom House-ը մտահոգիչ միտումներ է արձանագրել քաղաքացիական հասարակության սեկտորում, որը համալրվել է ազգայնական, քաղաքական մոտիվացիա ունեցող ՀԿ-ներով։ Անդրադարձ կա «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» դեմ անցած տարի իրականացված գործողություններին։ Freedom House-ը նշել է, որ «Վետո» նախաձեռնությունը ազգայնական հայացքներ է տարածում ագրեսիվ ելույթների ու սադրիչ գործողությունների միջոցով։ Այդուհանդերձ, քաղհասարակությունը Freedom Hous-ի զեկույցում Հայաստանին ամենաբարձր միավորն է բերել 4․50՝ 7 հնարավորից։

Մեդիա ազատությունների գործակիցը 7 հնարավորից 3 է։ Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ լրատվադաշտը խիստ բևեռացված է իշխանամետ և ընդդիմադիր լրատվամիջոցների առկայությամբ։ Հեռուստաընկերությունները, ըստ Freedom House-ի, զերծ են պետական վերահսկողությունից, բայց խմբագրական քաղաքականությունն անկախ չէ իրենց սեփականատերերից։ Այդուհանդերձ, զեկույցի հեղինակները պնդում են, որ մեդիամիջավայրը 2019-ին որոշակի բարդությունների առաջ է կանգնել՝ պայմանավորված բռնությունների կոչերի քրեականացման կառավարության առաջարկով և պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ՝ ազատազրկել սուտ տեղեկություններ տարածողներին։ Freedom House-ը տագնապալի է գնահատում լրատվամիջոցների դեմ 100-ի հասնող դատական գործերը, ֆիզիկական բռնության 4, լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների 134 դեպքերը։

«Հեղափոխական իշխանություններն ուղիղ կապի մեջ են մարդկանց հետ, ինչը դրական է, սակայն բացասական է, երբ պաշտոնական տեղեկատվությունը ոչ միշտ է ժամանակին և ամբողջական հասու դառնում լրատվամիջոցներին, հեղափոխությունից հետո կտրուկ նվազել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների քանակը, ինչը դրական զարգացում է»,- արձագանքելով Freedom House-ի զեկույցին, ասում է ԽԱՊԿ ղեկավար Աշոտ Մելիքյանը։ Ըստ նրա՝ իրավապաշտպան կազմակերպությունը նկատել է նախորդ տարի Հայաստանում արձանագրված մտահոգիչ մի շարք դեպքեր և գնահատականները ճշգրիտ են։

«Դատական հայցերի ահռելի քանակը ավելին էր քան նախորդ 2 տարիների հայցերը միասին վերցված։ Սա չէր կարող չմտահոգել։ Ճնշումների առումով դեպքեր էին արձանագրվել։ Քրեական պատասխանատվությունը սուտ մատնության համար տեղափոխելը լրատվամիջոցների դաշտ նույնպես մտահոգիչ խնդիրներից է, որովհետև կարող է լայն մեկնաբանվել և մահակ դառնալ լրատվամիջոցների համար։ Կան և՛ դրական, և՛ բացասական միտումներ, այդ գնահատականը, ըստ որի՝ Հայաստանը կիսաազատ երկրների շարքում է, դա համապատասխանում է իրականությանը»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

«Freedom House»-ը կոչ է անում ծրագրային ծավալուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին օրենքի գերակայության և ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ։

2020 թվականը Հայաստանի իշխանություններին մի շարք մարտահրավերների առաջ է կանգնեցնում՝ ոչ պոպուլյար բարեփոխումների իրականացում, ինչպես ասենք՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: «Դատական համակարգում ավելի մեծ ինստիտուցիոնալ բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պաքարը կորոշեն երկրի ժողովրդավարական ապագան»,- կանխատեսում են զեկույցի հեղինակները։

 

Ռոբերտ Անանյան