Հայտնի են Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացված շախմատի մրցաշարի հաղթողները

Լուրեր

28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
Բոլորը

Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացվել է երկօրյա շախմատի մրցաշար, որը կազմակերպել էր Freedom Broker Armenia-ն՝ «Chessify» ընկերության և Հայաստանի շախմատի ակադեմիայի աջակցությամբ։

Մրցաշարի եզակիությունն արտահայտվում էր ոչ միայն իր մշակութային բացառիկ վայրով, այլև յուրահատուկ ձևաչափով։ Մրցաշարը սիրողական էր. մասնակցում էին Հայաստանում գրանցված կազմակերպությունների աշխատակիցներից կազմված թիմեր՝ բացառությամբ պրոֆեսիոնալ շախմատային կառույցների։

Միջոցառման հիմնական նպատակն էր խթանել ինտելեկտուալ համագործակցությունը, ամրապնդել թիմային ոգին և զարգացնել գործարար կապերը շախմատի միջոցով:

Մրցաշարի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Premier Foods and Beverages ընկերության թիմը։ Երկրորդ տեղում SoftConstruct ընկերությունն էր, երրորդում՝ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան։ Անհատական հաշվարկներով՝ առաջին խաղատախտակում լավագույն արդյունքը ցուցաբերեց Սարգիս Սարգսյանը (Krisp), երկրորդում՝ Կարեն Չախոյանը (Հայաստանի ազգային ագրարային համալսարան), երրորդում՝ Կիտի Նադանյանը (Legal Business Support), ով նաև լավագույնն էր կանանց մրցապայքարում, դե իսկ չորրորդ խաղատախտակում լավագույնն էր Արամ Սարգսյանը (Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ):

Նշենք, որ առաջին տեղ գրաված թիմի անդամները ստացան Freedom Holding Corp.-ի (NASDAQ: FRHC) 3-ամսյա բաժնետոմս: Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները ստացան հատուկ մրցանակներ՝ կեցություն «DiliJazz Hotel & Restaurant»-ում և «Perfecta Wellness & Spa»-ի նվեր քարտ։

«Չեսիֆայ» ընկերությունը հաղթող թիմի անդամներին տրամադրեց «Master Combo» փաթեթի ամսական բաժանորդագություն, իսկ խաղատախտակների վրա լավագույն արդյունք ցույց տված մասնակիցներին՝ «Chessify Coin»։

«Այս մրցաշարը յուրահատուկ էր թե՛ իր անցկացման վայրով, թե՛ իր գաղափարով: Freedom Broker Armenia-ի համար կրթությունը, խելամիտ մտածելակերպը և թիմային աշխատանքը միշտ եղել են մեր հիմնական արժեքները: Հենց դրա համար էլ մենք ընտրեցինք շախմատը՝ որպես մեր մոտեցման խորհրդանիշ, որը պահանջում է խորը մտածելու, հաշվելու և ճշգրիտ որոշումներ կայացնելու ունակություն: Շախմատը նաև հնարավորությունների աշխարհ է. այստեղ տարիքը, հասարակական դիրքը կամ փորձը կարևոր չեն: Կարևորը մեկ բան է՝ մտածելու կարողությունը: Սա ուղիղ կապ ունի մեր տեսլականի հետ․ մենք հավատում ենք, որ դրամական անկախությունը և ներդրումների մասին գիտելիքները հասանելի են բոլորին, ովքեր պատրաստ են սովորել, աճել և գործել: Ուրախ եմ, որ այս մրցաշարին մասնակցում էին տարբեր կազմակերպությունների թիմեր՝ մշակույթի, ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներից: Սա լավագույն ապացույցն է, որ թե՛ բիզնեսում, թե՛ կյանքում հաջողությունը գալիս է ոչ միայն փորձից, այլև ճիշտ պահին ճիշտ քայլ կատարելուց», – նշել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը: