Եղեգնաձորով անցնող միջպետական ճանապարհին գծանշման աշխատանքներ են արվում

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կատարվում են գծանշման աշխատանքներ։
Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։