Դատելով Սերգեյ Լավրովի հնչեցրածից՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ջանքեր են գործադրվում հերթական փակուղային՝ փուլային տարբերակի վերակենդանացման ուղղությամբ. Աշոտ Ղուլյան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշոտ Ղուլյանը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Սերգեյ Լավրովի մեկնաբանության վերաբերյալ

 

«Դատելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած պատասխաններից՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում համառ ջանքեր են գործադրվում հերթական փակուղային՝ փուլային տարբերակի վերակենդանացման ուղղությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին գործերի նախարարը, որը հիմնախնդրին ծանոթ է խորքից, կարող էր իրադարձություններին ավելի ամբողջական մեկնաբանություն տալ։ Իրոք, ՄԱԿ-ի ԱԽ հիշատակված բոլոր չորս բանաձևերն ընդունվել են 1993 թվականին՝ պատերազմի ժամանակ։ Այդ բանաձևերում, որպես առաջնահերթ և կարևորագույն պայման, պահանջվում էր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում, հաղորդակցության ապաշրջափակում և անցում բանակցությունների։ Արդյո՞ք հակամարտության մյուս կողմը՝ Բաքուն, կատարել է բանաձևերի գլխավոր պայմանը։ Եթե կատարեր, պատերազմը չէր շարունակի մինչև 1994 թվականի մայիս, երբ ադրբեջանական կողմը ստիպված եղավ ստորագրել «Հրադադարի մասին» Երևան-Բաքու-Ստեփանակերտ եռակողմ համաձայնագիրը, իսկ 1995 թվականի փետրվարին՝ «Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին» համաձայնագիրը։

Պետք է ընդգծել, որ նշված երկու համաձայնագրերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ ընթացքում ստորագրված եզակի փաստաթղթերն են, որոնք, մեկ անգամ ևս շեշտենք, ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով։

Դրանցից հետո կարգավորմանն ուղղված բազմաթիվ տարբերակներ են քննարկվել, որոնք մերժվել են եղել կա՛մ Բաքվի, կա՛մ էլ Ստեփանակերտի կողմից և մնացել են թղթի վրա։ Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ պաշտոնական Ստեփանակերտի կողմից մերժված կարգավորման նախագիծը (1997թ. հոկտեմբեր) հետագայում ստացել է փուլային տարբերակ անունը: Եթե նույնիսկ փորձենք հասկանալ համանախագահների հետևողական ջանքերը կարգավորման նոր ուղիներ որոնելու գործում, ապա մնում է ափսոսալ, որ այդ փնտրտուքների արդյունքում նրանք հասել են 23 տարի առաջ մերժված հայեցակարգին։

Ինչպիսի առաջարկներ էլ մշակվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից և ինչ անուն էլ դրանք կրեն՝ Լիսաբոնյան, Քի-Վեսթյան, Մադրիդյան, Կազանյան, թե մեկ այլ տեղանվամբ, մեզ համար անընդունելի են լինելու բոլոր այն տարբերակները, որոնք մշակվելու և քննարկվելու են առանց հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի Հանրապետության մասնակցության: Իսկ վերջին այս հայտարարությունը, թե սեղանին փուլային տարբերակով կարգավորման պլանն է, մեզ նորից է համոզում Արցախի մասնակցության պարտադիր լինելու մեջ, ընդ որում՝ բանակցային գործընթացի բոլոր փուլերում»։