Որքան գումար է վճարվում հյուրանոցներին՝ կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.01.2025 | 02:30
Միրզոյանն ու Բլինքենը նաև քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացը
15.01.2025 | 02:12
«Միմյանց ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է». հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
14.01.2025 | 23:07
Սկսում ենք բանակցություններ ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ․ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 23:03
Բաքվի դատարանը աշխատողների իրավունքների պաշտպան ակտվիստին 8 տարվա ազատազրկման է դատապարտել
14.01.2025 | 22:55
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ կժամանի ՀՀ․ Բլինքեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 22:51
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ռազմավարական գործակցության փաստաթուղթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 22:48
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.01.2025 | 22:33
ԻԼԻՊ-ը ծրագրել է սպանել Էրդողանի կուսակցության նահանգային ղեկավարին
14.01.2025 | 22:19
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել. քաղաքապետարան
14.01.2025 | 22:04
Իսրայելցի հարյուրավոր զինվորներ Գազայում հրադադարի կոչով նամակ են ստորագրել. AP
14.01.2025 | 21:49
ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրում են ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը․ ՈՒՂԻՂ
14.01.2025 | 21:41
Գյուլնազարյանը շտապում է․ ի՞նչ էր անում Փարաքարի համայնքապետի աշխատասենյակում փրայմըրիզի հաղթողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 21:28
Էրդողանի ազգայնական դաշնակիցը կրկին կասկածի տակ է դրել Աթենքի ինքնիշխանությունը հունական կղզիների նկատմամբ
14.01.2025 | 21:15
Սառը պատերազմ է սկսվում․ ՀՀ-ն հզոր մարտահրավերի առաջ է, ՌԴ-ի և Արևմուտքի միջև պիտի ընտրություն անի․ Անուշ Սեդրակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 20:59
Արայիկ Հարությունյանը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը
Բոլորը

Կորոնովիրուսի (COVID-19) հետևանքով առաջացած ճգնաժամերին հակազդումը, համավարակի հետևանքների վերացումը, ինչպես նաև կորոնավիրուսով վարակվածների հետ շփում ունեցող անձանց մեկուսացումը պետությունն ապահովում է 33 հյուրանոցների և 10 բուժհիմնարկների միջոցով:

Կառավարության մարտի 26-ի նիստի ժամանակ խոսելով հիվանդության թեթև ախտանիշեր ունեցող անձանց հյուրանոցներում տեղավորելու մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այս քայլով պետությունն ինչ-որ կերպ կաջակցի հյուրանոցային բիզնեսին:

«Մեր հիվանդանոցային ռեսուրսները ճիշտ կառավարելու խնդիր ունենք, և այսօր հիվանդանոցում կան պացիենտներ, որոնք թեթև դեպքեր են և բուժում չեն ստանում, և ճիշտ կլինի, որ նրանց տեղավորենք հյուրանոցներում»,- ասել էր վարչապետը:

Փաշինյանի հայտարարությունից հետո կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակում հյուրանոցային ծառայությունների մատուցման պատրաստակամություն է հայտնել 78 հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որոնցից 40-ը՝ մարզերում, 38-ը՝ Երևանում:

Զբոսաշրջության կոմիտեից Factor.am-ին փոխանցեցին նաև, որ հյուրանոցների մեկ համարի միջին արժեքը մեկ օրվա համար կազմում է 10 հազար դրամ՝ անկախ համարում մեկուսացած անձանց թվից։ Կառույցից չտրամադրեցին հյուրանոցների ցանկը՝ նշելով, որ այն համարվում է անձնական տեղեկություն:

Factor TV-ի տրամադրության տակ, սակայն, հայտնվել են պետության և մասնավոր հյուրանոցների միջև կնքված որոշ պայմանագրեր, որոնք ներառում են միչև 2020 թվականի ապրիլի 16-ի գնումները:

Այսպես՝ Երևանում գտնվող «Նաիրի հոթելի» հետ կնքվել է երկու պայմանագիր, որոնցից մեկի արժեքը եղել է 13 մլն 920 հազար դրամ, երկրորդինը՝ 6 մլն 960 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, մատուցվել է 15 օրվա հյուրանոցային ծառայություն: Պայմանագրում, սակայն, նշված չէ, թե ծառայությունից քանի հոգի է օգտվել և հյուրանոցային սենյակից զատ՝ այն ինչ է ներառում:

«Իմպերիալ հոթելի» հետ 15 օրվա համար 19 մլն 635 հազար դրամի պայմանագիր է կնքվել: Պայմանագրում կրկին նշված չէ, թե դա քանի քաղաքացու մեկուսացման համար է: Նշված է միայն, որ գումարի մեջ սնունդը ներառված չէ:

«Արարատ» հյուրանոցի հետ նույնպես COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում երկու պայմանագիր է կնքվել: Երկու օրվա համար 50 սենյակի համար պետությունը վճարել է 3 մլն 508 հազար դրամ: Գումարը ներառել է նաև խնամքի պարագաները: Նույն հյուրանոցը 13 մլն 830 հազար դրամի շրջանակում ևս 15 օրով վարձակալության է տվել ևս 50 սենյակ՝ 107 մարդու համար:

«Ինվեստ հոթելը» 20 մլն 902 հազար դրամի շրջանակում տրամադրել է 55 համար՝ 15 գիշերով, որից օգտվել է 1.500 քաղաքացի: Պայմանագիրը ներառում է նաև սնունդը:

Էջմիածին քաղաքում գտնվող «Ռիչմայնդ» հյուրանոցը 12 մլն 337 հազար դրամի վճարի դիմաց կես ամիս տրամադրել է հյուրանոցային համարներ և սնունդ՝ 85 անձի համար:

Էջմիածնում գտնվող մեկ այլ հյուրանոց՝ «Արկուդա»-ն, 12 անձի համար երեքանգամյա սնունդով մեկ շաբաթ հյուրանոցային ծառայություն է մատուցել 960 հազար դրամով:

«Նորք Ռեդիզենս» հյուրանոցը 30 օր առանց սննդի 36 սենյակ տրամադրել է 10.5 մլն դրամով:

Ծաղկաձորի «Գարուն Հյուրանոց» ՍՊԸ-ն՝ «Ռոսիա» հյուրանոցը, 11 օր առանց սննդի տրամադրել է հյուրանոցային համարներ՝ 10.5 մլն դրամով: Պայմանագրում նշված չէ վարձակալված սենյակների թիվը:

«Սոչի պալաս» հյուրանոցի հետ կնքվել է երեք պայմանագիր, իսկ ծառայությունների ընդհանուր արժեքը կազմում է 7.5 մլն դրամ: Հյուրանոցը պայմանագրերից մեկով 13, իսկ երկուսով՝ 10-ական օր հյուրանոցային սենյակներ է տրամադրել՝ առանց սննդի: Նշված չէ նաև սենյակների քանակը:

Ամենամեծ գումարով պայմանագիրը կնքվել է հյուրանոցային ծառայություններ մատուցող «Ռումի ՍՊԸ»-ի հետ՝ 36 մլն 465 հազար դրամի: Առանց սննդի 30 օր հյուրանոցային համարներ են տրամադրվել, սակայն դրանց քանակը հայտնի չէ:

Գյումրու «Գյումրի» հյուրանոցը 10 օր 15 մլն 900 հազար դրամի հյուրանոցային ծառայություններ է մատուցել, թե ինչ ծառայություն՝ նշված չէ: Մեկ այլ պայմանագրով էլ 11 օրվա համար է հյուրանոցային ծառայություն մատուցվել՝ 5 մլն 224 հազար դրամով, որը ներառում է նաև սնունդը:

«Ռեժինե» հյուրանոցը 4 մլն 50 հազար դրամի շրջանակում 75 համար է տրամադրել՝ յուրաքանչյուրը 12.500 դրամով, որից 45-ը՝ 4 գիշերվա, իսկ 30-ը՝ 3 գիշերվա համար: Փաթեթը սնունդ չի ներառել:

«Պոպոք Դիլիջան 2» հյուրանոցը 580 հազար դրամի մեկ շաբաթ հյուրանոցային ծառայություն է մատուցել 230 անձի, նույն հյուրանոցի հետ մեկ այլ պայմանագրով էլ  ձեռք է բերվել 1 մլն 771 հազար դրամի ծառայություն:

«ՎՖՋ ՍՊԸ»-ին պատկանող հյուրանոցն էլ 3 մլն 78 հազար դրամի ծառայություններ է մատուցել: Պայմանագիրը գնումների համակարգում առկա չէ:

Այսպիսով, այս 14 հյուրանոցային ծառայությունների ընդհանուր արժեքը, որն ընդգրկում է մինչև ապրիլի 15-ը, կազմում է 188 մլն դրամ:

Միաժամանակ, նշենք, որ մեկուսացվածներ կան կամ եղել են նաև Երևանի «Մարիոթ Արմենիա», «Փարիզ», «14 floor» և «Անի սենթրալ ին» հյուրանոցներում: Այս կազմակերպությունների մատուցած ծառայությունների վերաբերյալ գնումների համակարգում պայմանագրեր չկային: «Անի սենթրալ ին» հյուրանոցից փոխանցեցին, որ իրենք սենյակները տրամադրել են անվճար:

Ի դեպ, այս օրերին նաև տեղեկություն հրապարակվեց, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից՝ գործարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին պատկանող «Իբիս» հյուրանոցը հրաժարվել է աջակցել պետությանը: «Իբիս»-ից Factor.am-ին որևէ պարզաբանում չտրամադրեցին՝ նշելով միայն, որ տնօրենից համար չեն կարող փոխանցել: «Ժամանակի»-ի փոխանցմամբ՝ իրենց հյուրանոցը տրամադրել հրաժարվել է նաև Հովիկ Աբրահամյանի ընտանիքը. խոսքը «Նացիոնալի» մասին է: Այստեղից Factor.am-ին փոխանցեցին, որ արդեն պարզաբանում ներկայացրել են, և առաջարկեցին, որ ինքներս գտնենք մամուլում հրապարակված այդ պարզաբանումը: Մամուլում, սակայն, որևէ պարզաբանում մեզ գտնել չհաջողվեց։

Զբոսաշրջության կոմիտեից Factor TV-ին տրամադրել են նաև այն կազմակերպությունների ցանկը, որոնք մեկուսացված քաղաքացիներին սնունդ են մատակարարում:

Այսպես՝ հայտարարված մրցույթի արդյունքում, ապրիլի 16-ի դրությամբ, սնունդ մատակարարող ընկերություններն են՝ «Ռեդի Սթեդի» ՍՊԸ-ն, «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ն-ն, «Էրիզ» ՍՊԸ-ն, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ն, «Արիես Լանչ» ՍՊԸ-ն և   «Արայիկ Աբրահամյան» ԱՁ-ն: Ներկայում այս կազմակերպությունները սննդի ծառայություն են մատուցում 23 հյուրանոցների և 10 ԲԿ-ների։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան