Շուրջ 400 հազար բաժանորդ լույսի և գազի վարձավճարի փոխհատուցում կստանա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Այսօր Կառավարության հաստատած Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը մեծ քննարկումների պատճառ է դարձել։ Այս ծրագրի նպատակն է օժանդակել որոշ սոցիալական խմբերի, որոնք կոմունալ ծառայությունների վճարման դժվարություններ ունեն: Մասնավորապես, միջոցառման շահառու են համարվում  բնական գազի և էլեկտրաէներգիայի այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝ բնական գազի սպառման գծով՝ 10.000 ՀՀ դրամը, իսկ էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5.000 ՀՀ դրամը:

Սակայն Կառավարությունը ոչ թե ամբողջապես է փոխհատուցելու գամարը, այլ միայն հիսուն տոկոսով: Օրինակ, եթե բնական գազի սպառման արժեքը 10 հազար դրամ է, ապա պետությունը կվճարի միայն 5 հազար դրամը: Իսկ այն բաժանորդների պարագայում, որոնք արդեն վճարել են կոմունալ ծախսերը, ապա այդ գումարները կփոխանցվեն մատակարարող ընկերությանը՝ որպես կանխավճար բնակչի մյուս ամսվա սպառած բնական գազի կամ էլեկտրաէներգիայի համար:

Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է պետությունը կիսով չափ փոխհատուցում տրամադրում:

«ՀՀ-ում կոմունալ վարձերը վճարելու շատ բարձր կուլտուրա կա, և մենք ուզում ենք այնպիսի քաղաքականություն վարել, որ այդ կուլտուրային որևէ ձևով չվնասենք, դա շատ կարևոր է, այդ պատճառով 50 տոկոսով ենք փոխհատուցելու ծախսերը»,- ասաց նա:

Այնուհանդերձ, Կառավարության աջակցման այս նոր ծրագիրը միանշանակ չընդունվեց: Շատերը քննադատեցին նախ այն, որ վարձավճարի փոխհատուցման ընտրված չափն է շատ ցածր: Քննադատություններ եղան նաև այն առումով, որ Կառավարությունը փետրվար ամսվա համար բնական գազի սպառման առավելագույն չափ նշել է 10.000 ՀՀ դրամը, իսկ էլեկտրաէներգիայի համար՝ 5.000 ՀՀ դրամը:  Տարբեր հարթակներում հարց բարձրացվեց, թե ինչպես է հնարավոր փետրվարին 10 հազար դրամի գազ սպառել:

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության Գևորգ Պապոյանը համակարծիք է, որ աջակցության չափը մեծ չէ, բայց կարծում է, որ շատերի համար այն էական աջակցություն կլինի:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ կարծում է, որ այս ծրագիրը որևէ կերպ չի աջակցում այն քաղաքացիներին, որոնք կորոնավիրուսից առաջ կայուն եկամուտ են ունեցել, անսահմանափակ լույս և գազ են սպառել, բայց համավարակի պատճառով գործազուրկ են դարձել:

Կառավարության նիստի ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ այս ծրագրից կարող են օգտվել մոտ 200.000 բաժանորդ-ընտանիքներ կամ ավելի քան 600.000 մարդ:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն այս թվերն իրատեսական չի համարում: Ըստ նրա՝ շարունակական արտագաղթով, սեզոնային գործոնով և տարբեր պատճառներով բազմաթիվ բաժանորդներ այս տարվա փետրվար ամսին բնական գազ և էլեկտրաէներգիա ընդհանրապես չեն սպառել, հետևաբար, զրոյական հաշիվների դեպքում զրոյական աջակցություն են ստանալու Կառավարությունից։

Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանն այս տեսակետը չի կիսում: Նա նշում է, որ Կառավարության նոր ծրագիրը թիրախավորված անձանց համար է:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից Factor TV-ին փոխանցեցին, որ փետրվար ամսվա դրությամբ, նախնական տվյալներով,՝ էլեկտրաէներգիայի մինչև 5 հազար դրամի սպառում ունեցել է մոտ 222 հազար բաժանորդ, իսկ 10 հազար դրամի բնական գազի սպառում՝ մոտավոր 215 հազար բաժանորդ:

Հ. Գ. Քիչ առաջ կառավարությունը հավանություն տվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմող 12-րդ ծրագրին: Ընդլայնվեց սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը։ Ըստ այդմ, շահառու են հանդիսանալու այն անձինք, որոնց կոմունալ վճարումները փետրվար ամսին կազմել են՝ բնական գազի սպառման գծով՝ 10.001-30.000 դրամ, էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10.000 դրամ ներառյալ։ Աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց՝ 30 տոկոսի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան