Ինչ արժե հասարակական կարգն ու անվտանգությունը. բյուջետային հատկացումների համեմատականներ

Լուրեր

06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
Բոլորը

Վերջին 4 տարիներին  պետական բուջեով  հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության համար  տարեկան ծախսվել է գրեթե 100 միլիարդ դրամ:

2018թ.-ին հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ծախսերը կաճեն՝ հասնելով  102.2 մլրդ դրամի (մոտ 212 մլն դոլար):

 

 

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության համար կատարվող ծախսերը կկազմեն 2018թ.-ի պլանավորվող ՀՆԱ-ի 1.75%-ը:

 

 

Եթե այս ցուցանիշը դիտարկում ենք վերջին 10 տարիների կտրվածքով, ապա 2009թ.-ի պետական բյուջեով հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության համար նախատեսված էր 63 մլրդ դրամ, որից  միայն ոստիկանութան համար մոտ 25 մլրդ դրամ:
 2018 թվականի բյուջեով արդեն  նախատեսված է 102,2 միլիարդ դրամ, որից միայն ոստիկանության համար՝ 40 մլրդ դրամ:

Այսինքն` այս ոլորտում ծախսերը 10 տարում աճել են մոտ 40 մլրդ դրամով, իսկ ոստիկանության ծախսերը` 15 մլրդ դրամով:

 

Ոլորտի ընդհանուր ծախսերի մեջ առյուծի բաժինը տանող ոստիկանության ծախսերը՝  40 մլրդ դրամ  կամ մոտ 83 մլն դոլար, 2015թ.-ի համեմատությամբ աճել են 2 մլրդ դրամով:

 

Հասարակական կարգի և անվտանգության բյուջեները միասին 2018թ.-ին կկազմեն մոտ 63 մլրդ դրամ (մոտ 130 մլն դոլար), այսինքն` ոստիկանությանը և ազգային անվտանգությանը հատկացվում է հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության համար կատարվող ծախսերի մոտ 60%-ը:

 

 

 

Ազգային անվտանգությանը հատկացվող գումարները 2018թ.-ին կկազմեն 20.3 մլրդ դրամ (մոտ 42 մլն դոլար), որոնք, ի դեպ, 2015թ.-ի համեմատությամբ նվազել են գրեթե 3 մլրդ դրամով:

 

 

Դատական գործունեության և իրավական պաշտպանության ոլորտում կատարվող ծախսերը 2018թ.-ին կկազմեն 11.5 մլրդ դրամ (մոտ 24 մլն դոլար), դրանք  էական աճ  չեն արձանագրել: Այս ծախսերից մոտ 10.7 մլրդ դրամն ուղղվելու է դատարաններին, իսկ 775 միլիոնը՝ իրավական պաշտպանությանը:

 

Կալանավայրերի վրա ծախսվող գումարները 2018թ.-ին կրճատվել են և կկազմեն 8.1 մլրդ դրամ (մոտ 17 մլն դոլար), 2015թ.-ի 10.7 մլրդ դրամի փոխարեն: Եթե դա պայմանավորված է կալանավորների թվի կրճատմամբ՝ դա կարող է լինել օբյեկտիվ պատճառ: Նման վիճակագրություն, սակայն, առայժմ հրապարակված չէ: Հետևաբար՝ այս կրճատումները է՛լ ավելի են վատթարացնելու քրեակատարողական հիմնարկների և դրանցում անզատության մեջ տարբեր իրավունքների անընդհատ խախտումների պայմաններում գոյատևող կալանավորների կյանքի պայմանները:  

 

Փրկարարական ծառայության բյուջեն 2018թ.-ին կկազմի մոտ 8.7 մլրդ դրամ (մոտ 18 մլն դոլար), որը գրեթե չի փոփոխվել նախորդ տարիների համեմատությամբ:

Նախաքննության վրա ծախսվող միջոցները կկազմեն 6.5 մլրդ դրամ, 2015թ.-ի 5.8 մլրդ դրամի փոխարեն, իսկ դատախազության բյուջեն 2018թ.-ին կկազմի մոտ 4 մլրդ դրամ:

Տնտեսագիտական լեզվով ասած՝ այս ծախսերը տրանսակցիոն կամ գործառնական ծախսեր են, որոնք արվում են, սակայն ոչինչ չեն ստեղծում: Իսկ ծախսերի աճը ենթադրում է վիճակի վատացում: Քանի որ, եթե հանցագործությունները կրճատվում են, ապա ոստիկանների թիվն էլ պետք է նվազի ու բյուջեն նույնպես, եթե դատական համակարգն աշխատում է արդյունավետ և   տարիներով քննվող գործերը պակասում են, ապա շատ դատավորներ ունենալու կարիք էլ չպետք է  լինի: Մինչդեռ հիմա  սխալ որոշումներ կայացրած դատավորները հսկայական ծախսեր են ստեղծում պետական բյուջեի համար՝ ՄԻԵԴ վճիռների տեսքով: Ահա այսպիսի համակարգի  գործունեության վրա էլ   ամեն տարի հարկատուներիս գրպանից ծախսվում է   100 միլիարդ դրամ:  

      

 

Թ. Միքայելյան