Համաշխարհային տնտեսության փլուզումն ու Հայաստանում նոր հեղափոխությունը

Լուրեր

15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
Բոլորը

Կորոնավիրուսի մեծ տարածումը ուղղակի ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության վրա։ Կառավարություններն ստիպված են խմբագրել մինչև կորոնավիրուսի բռնկումը ծրագրած տնտեսական քաղաքականությունն ու աճի սպասումները։ Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն հայտարարել է, որ այս տարի կգրանցվի տնտեսական աճի ամենացածր մակարդակը՝ 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո։ Դա նշանակում է, որ 2020 թվականին կանխատեսված տնտեսական աճի հույսերն ի չիք են դառնում։

Մինչ աշխարհի խոշոր տնտեսություններին, կորոնավիրուսի հաղթահարման ծրագրերին դառնալը, հասկանանք, թե ինչպես է պատրաստվում Հայաստանի կառավարությունը ճգնաժամին, կամ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համաշխարհային տնտեսության փլուզմանը, ինչն ազդելու է նաև Հայաստանի վրա:

«Եթե մենք նախկինում ասում էինք, որ տնտեսության 7% կամ 8% աճը լավ է տնտեսական հեղափոխության համար, հիմա ասում ենք՝ եկեք այդ թվերը մոռանանք, դնենք մի կողմ, որովհետև հիմա եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը»,- «Շանթ»-ի եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի նոր իշխանությունների առաջ քաշած եզրույթն է, որը պետք է ամբողջացնի և նյութականացնի քաղաքական հեղափոխության ձեռքբերումները։ Այսպիսով, Հայաստանի կառավարությունը 150 միլիարդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը։ Այս գումարի զգալի մասը՝ 80 միլիարդ դրամը, կուղղվի «տնտեսության վերաձևավորմանը և կարգաբերմանը»։ Տնտեսական բարդությունների հանդիպող բիզնեսները կկարողանան օգտվել կառավարության առաջարկած ճգնաժամային վարկային պորտֆելներից։ Վարչապետն ասում է, որ համաշխարհային տնտեսությունում սպասվող փոփոխություններին ընդառաջ՝ կառավարությունը միտված է դեպի ապագան և ծրագրերն էլ ապագայի մասին են։

«Հիմա ամեն ինչ փլուզվում է, և մենք ունենում ենք մի մեծ շինհրապարակ և պետք է մտածենք այդ շինհրապարակում նոր կյանք, նոր պետություն, նոր հանրություն, նոր հնարավորություն, նոր տնտեսություն կառուցելու մասին: Արտադրական հարաբերությունները փլուզվելու են, և պետք է հասկանալ, թե որտեղ պետք է գումար ներդնել»:

Հայաստանի կառավարությունը 2020 թվականին նախատեսում է ունենալ 4․9% աճ, սակայն կորոնավիրուսի բացասական հետևանքները, ըստ որոշ տնտեսագետների, թույլ չեն տա իշխանություններին «խփել թիրախին»։ Այս փլուզումը կլինի՞ հօգուտ մեզ, թե՝ ոչ, տարեվերջյան տնտեսական ցուցանիշները ցույց կտան, ինչպես ասում են՝ «ճտերը աշնանն են հաշվում»։

Ձեռքերը ծալած չեն նստել նաև Արևմուտքում։ Եվրամիությունը, որ 30 օրով փակել է արտաքին սահմանները, մեծագույն ջանքեր է գործադրում ու միջոցներ հատկացնում անդամ պետություններին՝ ամոքելու կորոնավիրուսի տնտեսական վերքերը։

«Եվրամիության երկրների կառավարությունները պետք է աջակցեն տնտեսական դժվարությունների առաջ կանգնող բիզնեսին»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգրետ Վեստագերը, շեշտելով․ «Հատկապես տուժել են տնտեսության մի քանի ճյուղեր՝ տուրիզմը, տրանսպորտը, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսը։ Ուստի մենք աշխատում ենք կառավարությունների հետ՝ կազմելու սխեմաներ, որոնք կփոխհատուցեն այս ոլորտներում վնասները»,- ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։

Եվրոպական կենտրոնական բանկն ակնկալում է, որ եվրագոտին կգրանցի սպասվածից ցածր աճ։ Կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված տնտեսական ցնցումները մեղմելու համար ԵԿԲ-ն կներգրավի լրացուցիչ 120 միլիարդ եվրո, նաև շատ էժան վարկեր են առաջարկվում բանկերին՝ գումարը փոքր ու միջին ձեռնարկություններին ուղղելու նպատակով։ Եվրոպական բանկերը վարկեր կստանան այնքան ժամանակ, քանի դեռ այդ գումարները ներդրվում են իրական տնտեսության մեջ։

ԵԿԲ-ի նախագահ Քրիստին Լագարդն ասել է, որ դրամավարկային այս քաղաքականությունն ու կիրառվող մյուս խթանիչ միջոցները կօժանդակեն տնային տնտեսությունների, ձեռնարկությունների ու բանկերի ֆինանսավորման պրոցեսին և կօգնեն պահպանել տնտեսության իրական հատվածին վարկերի անխափան տրամադրումը։ ԵԿԲ-ն չի փոխել հիմնական տոկոսադրույքները՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0% է, ավանդայինը՝ 0․5%:

Եվրոպական կենտրոնական բանկը նաև նախաձեռնում է տուժած ոլորտների ֆինանսական ակտիվները գնելու ծրագիր՝ կորոնավիրուսի ավերիչ հետևանքները մեղմելու նպատակով։ Կտրամադրվի 750 միլիարդ եվրո։ ԱՄՆ-ի և Եվրամիության ղեկավարներն արդեն հաստատել են այնպիսի ծրագրեր, որոնք վերացնելու են մոլորակի տնտեսությանը կորոնավիրուսի էպիդեմիայի հասցրած վնասները։

ԱՄՆ Կոնգրեսն ու նախագահի վարչակազմը կորոնավիրուսից տուժող ամերիկյան տնտեսությունը խթանելու նպատակով մեկ տրիլիոն դոլար հատկացնելու նախաձեռնությունն են քննարկում։ Իսկ մինչ այդ, 100 միլիարդ դոլար է հատկացվել, որպեսզի ԱՄՆ-ում վարակվածներն ստանան ֆինանսական աջակցություն, աշխատող քաղաքացիները ևս լրացուցիչ գումարներ կստանան էպիդեմիայից առաջացող ֆինանսական ծախսերը հոգալու համար։ ԱՄՆ-ն ֆինանսական ներարկումներ կկատարի մի շարք ոլորտներում՝ օդանավեր ու մեքենաներ արտադրող ընկերություններ, զբոսաշրջային բիզնես, ռեստորանային ու հյուրանոցային բիզնես և այլն։

Ինչ մնում է Եվրամիության երկրներին․ տնտեսությունը կոլապսից փրկելու քայլեր է անում կորոնավիրուսից ամենաշատը տուժած Իտալիան, որի պետական պարտքն արդեն ավելի է ՀՆԱ-ի 130%-ից, մինչդեռ նորմալ պայմաններում իբրև ԵՄ անդամ, նրա պետական պարտքը պետք է չլիներ ՀՆԱ-ի 60%-ից ավելի։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելու համար Իտալիայի կառավարությունը 24 միլիարդ եվրո է հատկացրել, սակայն տնտեսագետները դա բավարար չեն համարում․ ճգնաժամն ազդում է տնտեսության իրական հատվածի վրա։ Արդեն ակնհայտ է, որ Իտալիայի բանկային համակարգը մեծ ճնշման տակ է հայտնվել, չնայած այն բարելավումներին,  որ արձանագրվել էր վերջին տարիներին չաշխատող վարկերի մասով։ Արդեն պրակտիկորեն անհնար կլինի հասնել ԵԿԲ-ի սահմանած 5% թիրախին։

Կորոնավիրուսը առողջապահական պատերազմ որակած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ֆրանսիացիներին խոստացել է, որ կորոնավիրուսի պատճառով ոչ մի բիզնես սնանկացման վտանգի առաջ չի կանգնի, և ոչ մի ֆրանսիացի առանց անհրաժեշտ ռեսուրսների չի մնա։ Կորպորատիվ բանկային վարկերի համար Ֆրանսիայի նախագահը 300 մլրդ եվրոյի պետական երաշխավորություն է խոստացել։

Եվրոպական պետություններից Պորտուգալիան ևս արտակարգ դրություն մտցրեց երկրում՝ նվազագույնը 15 օրով փակելով սահմանը օտարերկրացիների առաջ։ Տնտեսությունը կայուն պահելու նպատակով կառավարությունը միջոցառումների փաթեթ է մշակել, թիրախում կրկին փոքր ու միջին բիզնեսն է, բանկային համակարգը։ Տրամադրվում է 9  միլիարդ եվրո, ինչն արդեն իսկ նշանակալի բեռ է Պուրտուգալիայի բյուջեի վրա։ Բանն այն է, որ ըստ տեղացի վերլուծաբանների, վերջին 6 տարում տնտեսությունը մշտապես աճել է և կորոնավիրուսից առաջ ակնկալվում էր, որ այս տարի առաջին անգամ պետական բյուջեի ավելցուկ կգրանցվի, այս հույսը, սակայն, վերանում է։

Պորտուգալիայից կրկնակի պակաս՝ 4 միլիարդ եվրոյի աջակցություն կստանա Հունաստանի տնտեսությունը կառավարությունից։ Այդ գումարի գրեթե կեսը երկիր կգա Եվրոպական ներդրումային հիմնադրամից։ Դրանից բացի, հայտարարվել է հարկերի հավաքագրման սառեցում։

Վատթարացումն անխուսափելի կլինի առանց այդ էլ պատժամիջոցներից ուշքի չեկող Ռուսաստանի տնտեսության պարագայում։ Կորոնավիրուսի տարածմամբ տնտեսության պասիվացմանը գումարվում է նաև նավթի միջազգային գների անկումը։ Ռուսաստանն իր պետական բյուջեն հաշվարկել է նավթի առնվազն 42,4 դոլար գնի հիման վրա։ Ըստ ՌԴ Կենտրոնական բանկի՝ այս տարի Ռուսաստանի տնտեսությունն անկում կգրանցի 1․5-ից 2%-ով՝ այն դեպքում, եթե առաջիկա երկու տարում նավթի գները պահպանվեն 25-ից 35 դոլարի սահմաններում։

Fitch միջազգային վարկանիշային կազմակերպությունը Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2020 թվականին կրկնապատիկ նվազեցրել է։ Եթե դեռ դեկտեմբերին գործակալության փորձագետները կարծում էին, որ Ռուսաստանի տնտեսությունն այս տարի կաճի 2%-ով, ապա այս պայմաններում հազիվ հնարավոր կլինի գերազանցել 1%-ը։ Ռուսաստանի անկումը կապ ունի նաև նրա առևտրային «մեգագործընկեր» Չինաստանում դրության հետ։ Այս երկրները առևտրի ծավալը 2018-ին հասցրել են 100 միլիարդ դոլարի, այն դեպքում, երբ նրանց ցամաքային սահմանն այսօր փակ է, իսկ զբոսաշրջության մակարդակը գրեթե զրոյական է։

Կորոնավիրուսը ռեկորդային անկում է առաջացրել նաև Չինաստանի տնտեսությունում, որը գլոբալ տնտեսության 16․9%-ն է կազմում կամ 1/5-րդը։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը Չինաստանի տնտեսության կազմում հունվար – փետրվար ամիսներին տարեկան կտրվածքով նվազել է 13․5%-ով։ Նշենք, որ այստեղ մեծ մասնաբաժին է կազմում սմարթֆոնների, կապի միջոցների, կենցաղային տեխնիկայի, համակարգչային ծրագրերի, զենք զինամթերքի արտադրության ծավալը։ Իսկ ահա մանրածախ ապրանքաշրջանառությունը կրճատվել է 20․5%-ով։ Անկում է գրանցել նաև ուղիղ ներդրումների ծավալում՝ 24․5%-ով։ Կորոնավիրուսի տարածումով Չինաստանի տնտեսությունը անցած հունվարին գրեթե կանգ էր առել։ Հայտարարված խստագույն միջոցառումների պայմաններում ձեռնարկությունները ստիպված էին դադարեցնել աշխատանքը։

Fitch միջազգային վարկանիշային կազմակերպությունը նվազեցրել է նաև 2020 թվականի համար համաշխարհային տնտեսության աճի իր կանխատեսումը 2․5%-ից իջեցնելով 1․3%-ի։ փորձագետները նշում են․ «ՀՆԱ-ի համաշխարհային մակարդակն ընկնում է, և մենք բոլոր առումներով գտնվում ենք համաշխարհային տնտեսության գլոբալ անկման պայմաններում»։

Ռոբերտ Անանյան