«ՀՀԿ-ի ասածն ինձ կհետաքրքրի միայն իրավապահներին տված ցուցմունքների տեսքով». Հայկ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանի հետ

-Պարո՛ն Գևորգյան, ավարտվում է 2019 թվականը։ Ըստ Ձեզ՝ որո՞նք էին այս տարվա գլխավոր տնտեսական ձեռքբերումները:

-2019-ին շատ աչքի ընկնող ձեռքբերումներ ունեցել ենք, որոնց մասին քիչ է խոսվում։ Բայց այնպիսի առանցքային հարցերում են այդ ձեռքբերումները, որոնց ազդեցությունն ավելի շատ լինելու է ապագայում։ Օրինակ՝ մեզ հաջողվեց 2018-19 թվականներին կանգնեցնել պետական պարտքի առաջանցիկ աճը, որն աճում էր սարսափելի տեմպերով մինչև հեղափոխությունը։ Մեզ հաջողվեց կանգնեցնել, և հաջորդ տարի մենք կունենանք համախառն ներքին արդյունքում պետական պարտքի մասնաբաժնի նվազում։ Մյուսը, որ արձանագրել ենք, պետական եկամուտների հզոր աճն է, որն այս տարի կկազմի 1.5 տրիլիոն դրամ։

-Դա ինչքանո՞վ է ավելի մինչհեղափոխական ցուցանիշից։

-Ավելի քան 1 միլիարդ դրամով ավելի է 2017-ի ցուցանիշից։ Դրան զուգահեռ՝ աճել են նաև պետական պահուստները։ Այս երեք հիմնական ցուցանիշն այն բազաներից մեկն է, որը թույլ է տալիս ավելի կայուն, հանգիստ գնալ հաջորդ տարի, գնալ առաջ։ Ինձ, առաջին հերթին՝ որպես ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ, դա է հետաքրքրում։ Բացի այդ՝ Կառավարությունը գնաց այնպիսի ծախսերի, որոնք նույնպես անուղղակիորեն, բայց շատ մեծ ազդեցություն են ունենալու տնտեսական աճի վրա։ Առաջինը՝ ճանապարհների նորոգումը։ Այնպես չէ, որ ճանապարհները զբոսնելու համար են, դրանք տնտեսության հիմնական խթաններից մեկն են։ Հաջորդ տարի այդ աշխատանքը շարունակվելու է, պետական եկամուտները շարունակելու են աճել։ Հաջորդ տարի չի լինելու պետական պարտքերը ավելացնելու հաշվին տնտեսական ինչ-որ սինթետիկ արհեստական աճեր ստանալու պրակտիկա, որը եղել է մինչև հեղափոխությունը։

-Իսկ ի՞նչ չհասցրեցիք կամ չկարողացաք այս տարի անել, որն անելը խիստ իրատեսական էր։

-Մեզ մեղադրում էին, որ ծախսերը քիչ ենք արել, տնտեսություն քիչ ենք փող ներարկել։

-Ձեզ մեղադրում են, որ հեղափոխական բյուջե չներկայացրեցիք։

-Եթե պետական եկամուտներն աճում են կես միլիարդ դոլարով, և դա հեղափոխական բյուջե չէ, ես չգիտեմ՝ որն է հեղափոխական բյուջեն։ Նորմալ է, որ ասում են։

-Ինչո՞ւ ձեզ չհաջողվեց այս տարի ներկայացնել հեղափոխական բյուջե։

-Պատասխանը հնչում է այսպես. իսկ ո՞վ ասեց, որ սա հեղափոխական բյուջե չէ։ Սա իրոք հեղափոխական բյուջե է։ Նույնիսկ եթե նայենք միայն մակրոտնտեսական ցուցանիշներով, մենք կտեսնենք, որ ավելի քան հեղափոխական է. խոսքը պետական եկամուտների, պետական պարտքի չաճելու մասին է, որովհետև մեր տնտեսությունը կառուցված էր այնպես, որ պետք է դրսից անընդհատ ներարկումներ արվեն, որովհետև անարդյունավետ էր աշխատում եկած գումարի մեծագույն մասը, զգալի մասը, որը փոշիացվում էր, և ոնց որ տնտեսությունը նստած էր այդ նարկոտիկի վրա։ Պետք էր անընդհատ պարտք ներգրավել, որպեսզի սխեմաներով փոշիացվող փողի տեղն ինչ-որ բան դնես։ Մեզ հաջողվեց այդ փոշիացումը կանխել և տեսանք, որ արտաքին պարտքեր ներգրավելու կարիք չկա։

-Էդուարդ Շարմազանովն այսօր հայտարարել է՝ մեկ տարի անց մենք ունենք չիրականացված խոստումներ: Չկա ներգաղթ, ավելին, ըստ պաշտոնական տվյալների՝ շուրջ 12 հազար մարդով պակասել է ՀՀ բնակչության թիվը: Չկան ներդրումներ, շուրջ 60 մլն դոլարով կրճատվել են ներդրումները: Չկա որևէ տնտեսական լուրջ հեղափոխություն, ինչի մասին խոսում էր Փաշինյանը: Ինչպե՞ս եք մեկնաբանում Հանրապետականի խոսնակի այս հայտարարությունը։

-Ինձ, իհարկե, զվարճացնում է այդ խմբակը, որն իրեն քաղաքական ուժ է համարում և փորձում է ավելի հեղափոխական երևալ, քան մենք ենք։ Իրոք զվարճալի է: Կարող եմ ուղղակի խորհուրդ տալ շատ հանգիստ տանել այդ խոսակցությունները։ Նախ՝ ներդրումները չեն կրճատվել։ Դա մանիպուլյացիաների հարց է։ Ներդրումներն իրականում աճել են։ Ուղղակի, եթե նախկինում այդ ներդրումները գնում էին օֆշորներ, հայկական կապիտալը գնում էր օֆշոր և ձևակերպվելով որպես օտարերկրյա ներդրում՝ գալիս էր Հայաստան: Հիմա ուղղակի է ներդրվում, առանց այդ շրջապտույտը կատարելու։ Ինչ վերաբերում է արտագաղթին, պարոն Շարմազանովի տեղեկությունները սխալ են, նրանք համեմատության մեջ են վերցնում այս տարվա 9 ամիսների ցուցանիշը։ Մենք մի թիվ ունենք, որը 12 ամսվա պատկեր է ներկայացնում, դա 2018-ի ժողովրդագրական իրավիճակն է, որտեղ առաջին անգամ Հայաստանում ունեցել ենք 15 հազար պլյուս, այսինքն՝ այդքան մարդ ավելի շատ եկել է, քան գնացել։ Ինչ վերաբերում է այս տարվա ցուցանիշներին, դրանք հայտնի կդառնան 2020-ի հունվարի վերջին, այդ ժամանակ կիմանանք՝ արտագաղթ կա՞ր, թե՞ չկար։ Այն դեպքում, երբ իրենց ասպատակության տարիներին ամենափոքր ցուցանիշը եղել է 26 հազար մինուսը, այսինքն՝ այդքան մարդ ավելի շատ գնացել է, քան եկել։ Իսկ մենք հենց առաջին տարվա մեջ, հեղափոխությունից մի քանի ամիս հետո մեզ մոտ ապահովվեց 15 հազար պլյուս։ Եվ ընդհանրապես, այդ խմբակի ներկայացուցիչների ասածներն ինձ կհետաքրքրեն իրավապահներին տրված ցուցմունքի տեսքով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան