«Մեր պետության թուլությունն այն է, որ այսօր շատ բան կախված է միայն Նիկոլ Փաշինյանից»․ Րաֆֆի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 01:05
ԱԱ-2026․ Երեք կարմիր քարտ ու տանտերերի հաղթանակ՝ բացման խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 01:02
Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ողջ իրավական գործիքակազմը. Իվետա Տոնոյան
12.06.2026 | 00:20
Ինչ է սահմանում ԸՕ-ն առանձին տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում․ ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե, եթե վերաքվեարկություն չլինի
11.06.2026 | 23:30
Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող շախմատիստների ԱԱ-ի առաջատարների թվում է
11.06.2026 | 23:19
ԱԱ-2026-ի առաջին գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 23:16
Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
11.06.2026 | 22:59
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 ընտրատեղամասի արդյունքները. ՔՊ-ն այնտեղ 630 քվե էր ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 222
11.06.2026 | 22:48
Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման
11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
11.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.06.2026 | 21:30
Պուտինը պարտվել է այս ընտրություններում, ինչը շոկ է եղել․ լեգիտիմությունը չեն կարող կասկածի տակ դնել․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

-Պարո՛ն Հովհաննիսյան, որպես երբեմնի ընդդիմության առաջնորդ՝ հեղափոխությունից 1.5 տարի հետո ինչպե՞ս եք տեսնում մեր երկրի ընթացքը, որո՞նք են Ձեզ ոգևորում կամ մտահոգում։

-Սահմանային վիճակում է մեր երկիրը կամ հեղափոխության ընթացքը, իմ կարծիքով՝ շատ մեծ նվաճում է: Մենք պետք է տևապես արձանագրենք, որ ունենք դե յուրե իշխանություն, դե յուրե ընդդիմություն։ Երբեք չպետք է մոռանանք՝ արդի հայոց պատմության ընթացքում առաջին անգամ մենք ունենք այդպիսի իրականություն։ Հաջորդ անգամ մենք բովանդակային, գաղափարախոսական պայքարից հետո կունենանք իսկապես փոխանցված դե յուրե իշխանություն, որի արդյունքում կունենանք ամբողջովին ժողովրդավարական Հայաստան։ Հիմա ունենք հետհեղափոխական վիճակ, մեծ ակնկալիքներ, որոնք իրականացված չեն տակավին, պետք է ժամանակ: Բայց գոնե բարոյաէթիկական իմաստով կարելի է բողոքներ, դժգոհություններ արտահայտենք:

-Ի՞նչն է խանգարում, որ ամբողջական ժողովրդավարական Հայաստան լինի հիմա։

-Ստանդարտ փոխանցում չի եղել իշխանության, եղել է հեղափոխություն, գաղափարախոսական հանգիստ պայքար չի եղել, «սևերի» և «սպիտակների» ոչ հանգիստ փոխանցում է եղել, դուրս են մնացել գաղափարախոսական այլընտրանքները: Հաջորդ տարի մենք կտեսնենք բանական այլընտրանքների վերադասավորումը, կոնսոլիդացիաները, կտեսնենք ակտիվացած «Ժառանգություն» և այլ ընդդիմություններ։ Բայց հիմա մենք դուրս կգանք այն իրավիճակից, որ գործող իշխանությունը միայն ինքն է…

-Որո՞նք են բանական այլընտրանքները։

-Կլինի ընդդիմության կոնսոլիդացիա թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս, և գործող իշխանությունը չի ասի, որ միայն ես ունեմ ճշմարտության մենաշնորհ, միայն ես պիտի ջարդեմ, և չի լինի նախկին իշխանություն, որն աշխարհին կասի՝ ես եմ ժողովրդավարական իշխանությունը, ես եմ այլընտրանքը։ «Սև» և «սպիտակ» արհեստական բաներից մենք դուրս կգանք։ Դրան է ուղղված իմ կոչը, որ գործող վարչապետն իր մեթոդաբանական մենակությունից դուրս գա և հասկանա, որ այս ամենը «մենքի» մասին է, որ ժողովուրդը, ազգն է արել, որ 6 տարի առաջ ոչ թե ես եմ դուռը բացել իր համար, այլ ժողովուրդը դուռը բացել է «մենք»-ի համար։ Ինքը կարևոր դերակատարում ունեցել է, և հիմա խնդիրը նրա համար է, որ ցանցը լայն բացվի, որ ներառենք կարող ուժեր, որոնք լուծում տան սահմանադրական, իրավական, ներքին և արտաքին խնդիրներին։

-Ի՞նչն է խանգարում, որ ցանցը բացվի։

-Կամքը՝ վարչապետի, կառավարող կուսակցության…

-Վարչապետը ոչ մեկին չի խանգարում ընդդիմություն լինել, բացի նրանից, որ ասում է՝ հիմա իզմեր չկան։

-Ես բան չունեմ ասելու, ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս։ Ես ասում եմ՝ հիմա մոտեցումները պետք է փոխվեն, ես չեմ ուզում իր տապալումը, ես չեմ ուզում պետության տապալումը, ես պարզապես ասում եմ՝ մեր թուլությունն այսօր այն է, որ շատ բան կախված է միայն իրենից, սա մեթոդաբանական, ազգային, պետական թուլություն է։ Սա բոլորիս թուլությունն է, իր թուլությունն է, և մենք պետք է դուրս գանք սրանից։ Եվ մենք այդ հանրակարգերը, ինստիտուտները պետք է ստեղծենք անմիջապես։ Կարծում եմ՝ իր՝ վերջերս արված հրապարակային արտահայտությունը ոչ միայն զգացմունքային էր, դա ախտորոշում էր, ճիչ էր, պետական համակարգի հայելային արտահայտությունն էր։

-Ինչո՞ւ այդ մասին չի ասում ընդդիմությունը և ասում է վարչապետը։

-Ինքն է դրա պատասխանատուն, մեկուկես տարի ինքն է։ Եվ կարծում եմ, եթե «Ժառանգության» վերջին տարվա հայտարարությունները ընթերցեք, կտեսնեք, որ կառավարման ճգնաժամի հաղթահարման եղանակների մասին ենք խոսում, մենք ահազանգում ենք դրա մասին։ Լավ է, որ ինքն է խոսում դրա մասին, բայց դա ահազանգում է մեր երկրի վիճակը։ Դա տեղի է ունենում փոխադարձ տղայական սպառնալիքների ֆոնին, երբ պարտիզանական փոխադարձ արտահայտություններ կան թե՛ ընդդիմության, թե՛ իշխանական օրգանների կողմից։

-Այսօր որտե՞ղ և ինչպե՞ս է պատրաստվում դրսևորվել «Ժառանգությունը», եթե հաշվի առնենք, որ հետհեղափոխական Հայաստանում կան սևեր և կան սպիտակներ։ Դուք ո՞ր գույնն եք։

-«Ժառանգությունը» 2002 թվականից այս կողմ, ամբողջովին ոչ ստանդարտ իր կուսակցական էությամբ, դրվել է նոր Հայաստանի ստեղծմանը։ 6 տարի առաջ մեր ուղեկցությամբ նոր Հայաստանի երդումը կատարեցինք Ազատության հրապարակում, մենք տարանք պայքարը, որքան հնարավոր է՝ առանց արյան, առանց նոր Մարտի 1 սրելու, դուռը բացելով ուրիշների համար, ուղեկցելով շարժումը, ձուլվելով ժողովրդի մեջ։ Հետո՝ Էլեկտրիկ Երևան, հետո՝ նոր Հայաստան, հետո՝ պարոն Փաշինյան, հետո՝ մեկ ուրիշ։ Պարոն Փաշինյանը պիտի հասկանա, որ իրենից հետո ուրիշը պիտի լինի, քարաթափում է՝ ժպտանք, չնախանձենք, չվախենանք, նորը պիտի լինի։ Այնպես չէ, որ «Ժառանգությունը» պասիվ է։ Թող նորերը լինեն, բայց ոչ նախկինների գործունեության, մասնակցության ուրացման գնով։ Պիտի լինի հնի ու նորի ներդաշնակ համագործակցությունը, մենք կտեսնենք «Ժառանգության» դարբնոցի մասնակցությունը։

-Հնարավոր համարո՞ւմ եք արտահերթ այնպիսի զարգացումներ, որ բանը չհասնի հերթական խորհրդարանական ընտրություններին։

-Իմ ցանկությունն այն է, որ այդպես չլինի։ Ես ցանկանում եմ, որ պատասխանատվությունը լինի այնպիսին, որ հասնենք հերթականին։ Բայց իշխող ուժը չպետք է բացառի, որ առարկայական իրավիճակը կարող է այնպիսին լինել, որ վաղաժամկետ լուծումների անհրաժեշտություն լինի։

-Այսինքն՝ ի՞նչ պիտի տեղի ունենա, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

-Հաջորդ տարի կտեսնենք, թե առարկայական կառավարումն ինչպիսին կլինի։ Բայց ներհայաստանյան կառավարումը, հատվածապաշտությունը, դրա շարունակումը, արտաքին հարաբերությունների իրականացումը կարող է բերել որոշակի հանգուցալուծման անհրաժեշտության։

-Ինչո՞ւ Ձեզ «Վերնատան» հավաքին չտեսանք։

-«Ժառանգությունը» և ես անձամբ որևէ հրավեր չենք ստացել։ Եվ ուրեմն չի էլ քննարկվել։ Եթե որևէ բանի մասնակցենք, կմասնակցենք և մեր տեսակետը դիպուկ կասենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան