«Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը մասնավորեցվում է. կառավարիչը գործունեությունը ժամանակավորապես կասեցված ընկերություն է

Լուրեր

30.03.2026 | 15:01
Վիկտոր Գոնչարենկո․ Էմոցիոնալ խաղ էր Հայաստանի հավաքականի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 14:49
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին
30.03.2026 | 14:37
Կա՛մ մահացած է, կա՛մ ծայրահեղ վատ վիճակում. Թրամփը՝ Մոջթաբա Խամենեիի մասին
30.03.2026 | 14:31
Հայ մարզիկները ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.03.2026 | 14:20
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.03.2026 | 14:13
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. Տագանրոգում 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
30.03.2026 | 14:05
Հետախուզվողներ են հայտնաբերվել․ ՆԳՆ
30.03.2026 | 13:56
Թրամփը դիտարկում է «Իրանից ուրանի հանելու ռազմական գործողության» հնարավորությունը. WSJ
30.03.2026 | 13:48
ԱԴԾ-ն Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քարտուղարին մեղադրել է «հետախուզական գործունեության» մեջ․ նա կվտարվի երկրից
30.03.2026 | 13:40
Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ եկեղեցում Փաշինյանի հետ կապված միջադեպի առթիվ
30.03.2026 | 13:35
Սիները և Սաբալենկան՝ Մայամիի մրցաշարի հաղթողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 13:24
Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները
30.03.2026 | 13:16
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
30.03.2026 | 13:07
Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ Ռուսաստանից Կուբա նավթի մատակարարումներին
30.03.2026 | 12:59
«Սանդերլենդը» Ֆինն Գերագուսյանին շնորհավորել է Հայաստանի հավաքականում նորամուտի առթիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Նոյեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստի օրակարգ էր ընդգրկվել որոշման նախագիծ, որով նախատեսվում էր 15 տարով հավատարմագրային կառավարման հանձնել «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ն, որը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ: Նախագիծը, սակայն, նիստի օրակարգից հանվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանի առաջարկությամբ: Ըստ նրա՝ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի: Երևանի քաղաքապետարանի՝ զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Սերգեյ Ասլանյանն էլ, որպես նախագծի համահեղինակ, նշեց, որ նախագիծը հանվել է, քանի որ քննարկվել է միայն իրավաբանների հետ, իսկ ոլորտային մասնագետների կարծիքը հաշվի չի առնվել:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված այդ նախագծի համաձայն՝ բուժհիմնարկը պետք է օտարվի 15 տարի ժամկետով, որի ընթացքում համայնքային բյուջե պետք է մուտքագրվի  80 մլն դրամ: «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ն հավատարմագրային կառավարման է հանձնվում «Դե Վի Սան» ՍՊԸ-ին: Փաստաթղթի համաձայն՝ Ընկերությունը պարտավորվում է այս տարիների ընթացքում 180 մլն դրամի ներդրում կատարել:

«Նախատեսվում է իրականացնել մասնագիտական խորհրդատվության, կոնսուլտացիոն ախտորոշիչ կենտրոնի և գինեկոլոգիական ծառայության իրականացման համար անհրաժեշտ շուրջ 650 քմ տարածքի վերանորոգում, որի ծախսերը կկազմեն 22,75 մլն դրամ: Ներդրումների կատարման հիմնական ուղղություններն են՝ բժշկական կենտրոնի շենքի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ (22, 75 մլն դրամ), բժշկական սարքավորումների ձեռքբերում (81,75 մլն դրամ), կահավորանք (6,5 մլն դրամ), կադրերի վերապատրաստում (2 մլն  դրամ), կրեդիտորական պարտքի մարում (63 մլն դրամ), նախագծանախահաշվարկային աշխատանքներ (0,5 մլն դրամ), այլ ներդրումներ (3,5 մլն դրամ):

«Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ում ծրագրի իրականացման ժամանակ նախատեսվում է եղած անձնակազմի վերապատրաստում և ներգրավում նոր ծառայությունների մատուցման գործընթացին, բացի այդ, աշխատանքի ընդունել 12 նոր աշխատակցի, որից՝ 8 բժիշկ, 3 բուժքույր և 1 այլ անձնակազմի աշխատակից: Գործունեության ողջ ընթացքում նախատեսվում է հաստատության աշխատակիցների աշխատավարձերի համահունչ բարձրացում»,- նշված է շրջանառության դրված նախագծում:

Պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Դե Վի Սան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011 թվականին: ՍՊԸ-ն ունի չորս բաժնետեր, որոնցից յուրաքանչյուրին բաժին է հասնում բաժնեմասերի 25 տոկոսը: «Դե Վի Սան» ՍՊԸ-ի սեփականատերերից երկուսը՝ Ֆրիդա Ջորդան և Հարութ Աջարյանը, ԱՄՆ քաղաքացիներ են, իսկ Տաճատ Ասատրյանը և Սևակ Ավագյանը՝ ՀՀ քաղաքացիներ:

Ուշագրավ է, որ  «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ն 15 տարով կառավարելու հայտ  ներկայացրած  ՍՊԸ գործունեությունը, ըստ Պետական եկամուտների կայքի, ժամանակավորապես կասեցված է:

Պետական ռեգիստրի տվյալներով ՍՊԸ-ն դեռ շարունակում է գործել, բայց որպես գործատու գրանցված չէ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում: Երբ որոնման բաժնում «Դե Վի Սան» ՍՊԸ-ի ՀՎՀՀ  համարով փնտրում ենք ընկերության կատարած վճարումները, համակարգը նշում է, որ նման ընկերություն չկա գրանցված համակարգում:

«Դե Վի Սան» ՍՊԸ-ի համասեփականատեր, տնօրեն Տաճատ Ասատրյանը Factor.am-ի հետ զրույցում,  անդրադառնալով իր ՍՊԸ-ի գործունեության դադարեցմանը և աշխատակիցներ չունենալու փաստին, հաստատեց մեր տեղեկությունները և մեկնաբանեց:

««Դե Վի Սան»-ը իմ երկրորդ կազմակերպությունն է, որի հիմնադիրն ու ղեկավարը ես եմ: Ես ունեմ նաև «Բիո Ստեմ» ՍՊԸ-ն, որից էլ գումարը պետք է փոխանցվի «Դե Վի Սան» ՍՊԸ-ին՝ ներդրման համար, եթե ավագանին նախագիծը հաստատի: Հիմա, որ «Դե Վի Սան»-ը գործունեություն ծավալի, պետք է ՊԵԿ-ում հայտարարագրեմ, պետք է վճարումներ անեմ, բայց ինչի՞ համար անեմ, եթե եկամուտներ չունեմ: Հինգ տարի է՝ գործունեությունը դադարեցված է, ինչ բացել եմ, չի աշխատել»,- ասաց նա՝ վստահեցնելով՝ եթե ավագանին համապատասխան նախագիծը հավանության արժանացնի, ապա ՍՊԸ-ի կարգավիճակը կփոխի:

Նարեկ Կիրակոսյան