Ադրբեջանը ներխուժում է վրացական տարածք. Bellingcat

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդային Միության փլուզումից հետո Կովկասի երեք նախկին հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը չկարողացան սահմանազատել իրենց սահմանները: Այս ձախողումը հանգեցրեց կանոնավոր միջադեպերի՝ յուրաքանչյուրի տարածքային սահմաններում: Բաց աղբյուրների վրա հիմնված լրագրողական հետաքննությամբ զբաղվող bellingcat.com կայքում հրապարակված հոդվածում գրում են կայքի վերլուծաբան Մասիսի Ինգիլիզյանը և հայաստանյան «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետներ Տարոն Հովհաննիսյանը և Վլադ Վարդանյանը. գրում է aliq.ge-ն:

«Հայ-ադրբեջանական սահմանների վերաբերյալ վեճերը բարդ բնույթ են կրում, և երկու ժողովուրդները երկարատև, հաճախ բռնությամբ ուղեկցվող հակամարտություն ունեն Արցախի տարածքային վերահսկողության հետ կապված: Այնուամենայնիվ, սակայն, լարված իրավիճակ առկա է նաև Հարավային Կովկասի երկու բարեկամ երկրների՝ Վրաստան-Ադրբեջանի միջև, ինչը նույնպես հանգեցրել է սահմանազատման հետ կապված բարդությունների», — գրում են հոդվածի հեղինակները:

Կայքը հիշեցնում է Ադրբեջանի սահմանապահ զորքերի շտաբի պետ, գեներալ-մայոր Էլչին Իբրահիմովի վերջերս արած հայտարարությունը՝ «Ադրբեջանը առաջխաղացում է գրանցել շփման գծում մի քանի ուղղություններով և ռազմավարական նշանակության բարձունքներում դիրքեր զբաղեցրել»:

Հոդվածի հեղինակները գրում են, որ Google Earth-ի ազատ օգտագործման համար հասանելի արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ ադրբեջանական ռազմական առաջխաղացումը տեղի է ունեցել ոչ թե հայկական, այլ վրացական տարածքում: Ինչպես երևում է ստորև, Ադրբեջանի դիրքերի ամրացումը տեղափոխվել է դեպի հյուսիս՝ սահմանից այն կողմ՝ անցնելով վրացական տարածք: Դատելով բաց հասանելի արբանյակային լուսանկարներից՝ Բաբաքար (Պապաքար) կոչվող բլուրում իր դիրքերն Ադրբեջանն ամրացրել է 2019-ի ապրիլին: Հատկանշական է, որ ադրբեջանցի պաշտոնյան (ՊՍԾ պետի տեղակալը՝ խմբ.) չի հստակեցրել, թե որ ուղղությամբ են իրենք նոր դիրքեր զբաղեցրել, սակայն, որոշ ռուսալեզու լրատվամիջոցներ հայտնել են, որ Ադրբեջանը այդ «ռազմավարական առաջխաղացման» արդյունքում Վրաստանի տարածքներից է զավթել:

Վրաստանն ու Ադրբեջանը սահմանային խնդիր ունեն նաև Դավիթ Գարեջիի վանական համալիրի շրջանում: Այդ «ակադեմիական պատերազմի» արդյունքում համալիրի տարածքի մի մասը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ՝ խորացնելով նշված խնդիրը:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ այդ հատվածում երկու երկրների միջև սահմանը պետք է անցնի լեռան գագաթով, որը ներառում է ողջ վանական համալիրը, և որ Վրաստանի նախագահի չհամաձայնեցված այցը համալիրի տարածք հանդիսացավ ադրբեջանական կոշտ արձագանքի պատճառ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: