«Հայաստանը կրակի հետ է խաղում»․ պատգամավորները Ամուլսարի շահագործման առիթով վարչապետի այսօրվա ելույթի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեռ պետք է հասկանա, թե ինչ նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ Ամուլսարի շահագործումը կանխելու իրավական հիմքեր չկան։ «Նաև վարչապետն ասել է, որ հանքարդյունաբերության տոկոսը պետք է ՀՆԱ-ի մեջ նվազեցվի, բայց ունենք հակառակ պրոցեսը»,- ասում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը պնդում է, որ վարչապետն իր խոստման տերը պետք է լինի։ Ջերմուկը, ըստ նրա, հանքարդյունաբերական քաղաք չէ, և սա պետք է հաշվի առնել։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի մոտ հարցեր է առաջացրել վարչապետի այն միտքը, որ ինքը Ամուլսարի շահագործման անհրաժեշտության մասին ամեն ինչ չի կարող ասել ժողովրդին։ «Դե հիմա ես ընդամենը պիտի ասեմ՝ երբ վարչապետը կբացի այդ որոշ փակագծերը գոնե քաղաքական ուժերի համար, ոչ հրապարակային, եթե դա հրապարակային բացելու չէ, մենք էլ բոլորս կհասկանանք, թե որոնք են այդ իրավական հիմքերը»,- պարզաբանում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Վարչապետը նաև ջերմուկցիներին խնդրել է բացել Ամուլսար տանող ճանապարհը, քանի որ այնտեղ առաջիկայում ձմեռային շրջանի հետ կապված շինարարական աշխատանքներ չեն լինելու։ Ջերմուկցիներն արդեն զանգել են տիկին Զոհրաբյանին և տեղեկացրել վարչապետի խնդրանքի մասին իրենց դիրքորոշումը․ «Զանգահարում էին ինձ և ասում՝իրենց էն պոստերը, որ իրենք են պահում, չեն բացելու»։

Իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանը զգուշացնում է, որ Ամուլսար տանող ճանապարհները փակ պահելը շատ թանկ կարող է նստել Հայաստանի վրա։ Հայաստանը, ըստ պատգամավորի, իրավական առումով դառնալու է չափազանց խոցելի, քանի որ ճանապարհները բացելու համար միջոցներ ձեռք չի առել։

«Շատ մեղմ ասած, մենք էս դեպքում կրակի հետ ենք խաղում, որովհետև շատ լուրջ խաղացողներ են մեր դեմ, որոնց ռեսուրսները, ոչ միայն ֆինանսական, այլև աշխարհում ազդեցության առումով, շատ մեծ են»,- տեղեկացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը։

Նա զգուշացնում է նաև, որ Ամուլսարի գործունեությանը խոչընդոտելը այնպիսի ֆինանսական բեռ է դառնալու Հայաստանի վրա, որը դժվար է երևակայել․ «Հսկայական ներդրումներ արած ընկերությունը անհիմն կերպով, իրավական տեսանկյունից որևէ հիմք չունենալով, եթե փակենք նրանց առաջ Ամուլսարը, ապա այնպիսի պատժամիջոցների կենթարկվի Հայաստանը միջազգային տնտեսական արբիտրաժի կողմից… իսկ էդ արբիտրաժի ներկայացրած հայցերը Հայաստանի դեմ կարող են համեմատելի լինել Հայաստանի բյուջեի հետ, օրինակ, կեսը»։

Պարոն Գևորգյանը կոնկրետացնում է, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ Ամուլսարի շահագործումը կանխելու իրավական հիմքեր չկան։ Խոսքն այն մասին է, որ նախկին ՇՄԱԳ-ը չեղյալ չի հայտարարվելու։

«Ուստի էս պահին գործելու է գործող ՇՄԱԳ-ը և հետագայի համար պետք է հիմքեր լինեն, որպեսզի նոր ՇՄԱԳ արվի»,- ասում է պատգամավորը։

Պատգամավորը հաստատում է Փաշինյանի խոսքերը՝ եթե ջերմուկցիները ճանապարհները բացեն, «Լիդիանը», այսպես թե այնպես, ոչինչ չի կարող անել, եղանակներն աշխատանքային չեն լինելու առաջիկայում։ Հետևաբար նրանք Հայաստանին չեն կարողանա մեղադրել որևէ խոչընդոտ ստեղծելու մեջ։

Ի դեպ, այն հարցին, թե որը կլիներ նոր իշխանությունների որոշումը, եթե «Լիդիանը» նրանց օրոք դիմեր Ամուլսարը շահագործելու համար, պարոն Գևորգյանն ասաց․ «Մենք, իհարկե, թույլ չէինք տա, կամ շատ ավելի խիստ փորձաքննության կենթարկեինք թե՛ արտադրական ցիկլը, թե՛ հանքի ֆիզիկական շահագործման պարամետրերը։ Եթե դրանք համապատասխանեին միջազգային լավագույն չափանիշներին, պատճառ չէր լինի մերժելու։ Բայց նաև հաշվի առնելով Ամուլսարի դիրքը, գուցե դա էլ հաշվի չառնվեր և լիցենզիա չտրամադրվեր Ամուլսարի շահագործման համար»։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան