Ինչ փոփոխություններ է կրել բենզինի շուկան հեղափոխությունից հետո

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն անխնա պայքար հայտարարեց մենաշնորհների դեմ: Անցած տարի հուլիսի վերջին հրավիրված խորհրդակցության ժամանակ նա ազդարարեց, որ շուկաներն այլևս ազատականացված են, քաղաքական խոչընդոտները՝ վերացված:

«Մենք պետք է մենաշնորհներ և գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չունենանք, անկախ նրանից, թե ինչ գործիքով մենք դա կանենք: Մեր խնդիրն է, որ չլինեն շուկայի հասանելիության խնդիրներ ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո»,- ասել էր վարչապետը:

Այս տարվա մայիսի 8-ին պաշտոնավարման 1 տարին ամփոփելելու ժամանակ Նոր Հայաստանի մասին հրապարակված 100 փաստերից մեկն ասում էր՝ «տնտեսական մենաշնորհները վերացված են… բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը29 տոկոս է՝ նախկին 43 տոկոսի փոխարեն»:

Մեր երկրում ամենակենտրոնացած շուկաներից մեկը, թերևս, եղել է վառելիքի շուկան։ Մասնավորապես՝ բենզինի ներկրմամբ Հայաստանում իրավունք են ունեցել զբաղվելու եզակի տնտեսվարողներ: Օրինակ՝2014-2015թթ-ին այս շուկան գրեթե հավասարապեսբաժանված էր ընդամենը 2՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ քավոր-սանիկական կապերով կապված Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) «Ֆլեշ» և նախկին նույն իշխանամերձ շրջանակի ներկայացուցիչ Աշոտ Սալազարյանի«Սիփիէս օիլքորփորեյշն» ընկերությունների միջև:


2016-ին վարչապետ Կարեն Կարապետյանի «թեթև ձեռքով» հայտնվեց երրորդ խաղացողը՝ «Մաքս պետրոլ» ՍՊԸ-ն, որի հիմնադիր գրանցված էր Պատրիկ Աճեմյանը, սակայն, լավատեղյակ աղբյուրների հավաստմամբ, իրականում այն պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին:

2017-ին դաշտ մտավ վերջինիս «փոքր եղբայրը»՝ «Մաքս օիլ» ընկերությունը, որի հիմնադրի դերում պետռեգիստրում արդեն անթաքույցհանդես է գալիս Հարություն Փամբուկյանը։

2018թ. ընթացքում ՀՀ բենզին է ներմուծվել 5 կազմակերպությունների կողմից՝ «Ֆլեշ»,«Սիփիէս օիլ քորփորեյշն», «Ռուսնեֆտ էքսպորտ», «Պլատինիում Օյլ» և «Էյ բի էքսպորտ»:Գերիշխող են եղել «Ֆլեշը»՝ 31%, և «Սիփիէս օիլ քորփորեյշնը»՝ 54%։Սակայն ուշագրավ է, որ «Ռուսնեֆտ էքսպորտը» 2018թ. ապրիլին հիմնադրել է նույն «Սիփիէս»-ի սեփականատեր Աշոտ Սալազարյանը, այսինքն՝ փաստացի նրա մասնաբաժինն ավելի մեծ է, քան 54%-ը:

«Պլատինիում Օյլ» ընկերության հիմնադիրնԱղասի Մանուկյանն է, գործունեությունը սկսել է 2018 թ. մարտից: Այս ընկերության հետ կապված տարակուսանք է առաջացնում մի հանգամանք՝ այն գրանցել է ընդամենը մեկ աշխատակից:
«Էյ բի էքսպորտը» դեռ 2016-ին հիմնադրել է Արման Ղազարյանը, որը, պետռեգիստրի համաձայն, հետագայում դադարեցրել է իր մասնակցությունը: Այս ընկերության հետ կապված մեկ այլ ուշագրավ հանգամանք կա՝ աշխատակիցների թիվն ավելացնելու փոխարեն այն կրճատել է հաստիքները և այժմ ընդամենը 3 գրանցված աշխատակից ունի: Հավանաբար, բիզնեսն այնքան էլ հարթ չի ընթացել:

Իսկ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել բենզինի ներկրման ոլորտում անցած 1 տարում և շուկայի ազատականացումը որքանո՞վ է ավելացրել տնտեսվարողների թիվը:

Պարզվում է՝2019թ.առաջին կիսամյակումբենզին ներկրողներն ավելանալու փոխարեն մեկով պակասել են: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի կողմից Factor.am-ին տրամադրած տեղեկատվության՝ ներկրում իրականացրել են միայն «Ֆլեշ», «Պլատինիում Օյլ», «Սիփիէս օիլ քորփորեյշն» և «Սիփիէս օիլ» ընկերությունները: Այսինքն՝ շուկան լքել են 2 խաղացողներ՝ «Ռուսնեֆտ էքսպորտը» և «Էյ բի էքսպորտը», փոխարենը մուտք է գործել մեկը՝ «Սիփիէս օիլը»:

Վերջինս կրկին հիմնադրել է Աշոտ Սալազարյանը 2017 թ-ին, և արդեն հասցրել է պաշտոնապես դադարեցնել իր մասնակցությունն ու այս տարի մարտին հիմնել նոր ընկերություն՝«Սիփիէս լոգիստիկ» ՍՊԸ, որը, սակայն, դեռևս միայն թղթի վրա է, և համացանցում որևէ տեղեկություն չկա, թե այն ինչով է զբաղվելու:  Որպես «Սիփիէս օիլ քորփորեյշն» և «Սիփիէս օիլ» ընկերությունների ղեկավար այժմ հանդես է գալիս Արթուր Դանիելյանը: Ըստ ամենայնի՝ այստրանսֆորմացիաներն ընդամենը ձևական են, իրականում բոլոր «Սիփիէս»-ները պատկանում են Աշոտ Սալազարյանին և դրանց գրանցման հասցեն նույնն է՝ ք. Երևան, Պուշկինի 1:

Հարկ է նշել, որ 2019թ. օգոստոսի դրությամբ բենզինի մանրածախ առևտրով զբաղվող տնտեսավորղների պակաս երկրում չի զգացվում. ՊԵԿ-ում որպես հարկատու գրանցված է 863 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից գործող է531-ը:

Սակայն մանրածախ առևտուրն ամբողջովին կախված է մեծածախից և գինն էապես թելադրում են ներկրողները: Արդյո՞ք կարելի էայսօր մրցակցային համարել բենզինի շուկան, երբ ներկրող ընկերությունների պատկերն ինքնին փաստում է դրա ոչ թե ապակենտրոնացման, այլ կենտրոնացվածության մեծացման մասին:Ընդ որում՝ ներկրողներն իրենք կախված են ռուսական շուկայից, քանի որ հենց Ռուսաստանն է Հայաստանի բենզինի հիմնական մատակարարը:

ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը մեզ հետ զրույցում համաձայնեց՝ չի կարող մրցակցային համարվել մի շուկա, որտեղ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ կան: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ներկա պահին ոլորտը քիչ գրավչություն ունի և նաև դրանով է պայմանվորված, որ կան գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ: Սակայն, Մանուկյանի դիտարկմամբ, բենզինն այն ոլորտներից է, որտեղ բոլոր երկրներում ավանդաբար կան գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ:

«Միտումները հասկանալու համար պետք էնշել, որ նախկինում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների առաջատարի՝ «Ֆլեշ» ընկերության մասնաբաժինը որոշակիորեն նվազել է, ինչը ցույց է տալիս, որ ներքին մրցակցությունն այդ սուբյեկտների միջև կարծես է՛լ ավելի է խորացել: Դա է վկայում պետական կարիքների համար ձեռք բերված բենզինի գների մեջ չափազանց մեծ մրցակցությունը: Պետական գնումները կարևոր են այն առումով, որ այս շուկայում պետությունը խոշորագույն պատվիրատու է: Եվ եթե նախկինում «Ֆլեշ»ընկերությունն էր իրականացնում վառելիքի պետական մատակարարումների խոշոր մասնաբաժինը, հիմա նրա կշիռը որոշակի նվազել է»,- ասաց Ա.Մանուկյանը:

 

Թե ինչո՞ւ է ներկրողների թիվն ավելանալու փոխարեն պակասում, պատգամավորը նշեց, որ հայաստանյան վառելիքի շուկան չափազանց փոքր է, որպեսզի շատ արագ նոր խաղացող հայտնվի:Ըստ նրա, եթե հին տնտեսվարողներն արդյունավետությունը չբարձրացնեն, հետզհետե կկորցնեն իրենց դիրքը,կավելանաննոր խաղացողներ՝ սկզբում փոքր մասնաբաժիններով, հետո ավելի մեծ. «Փոփոխությունը շատ արագ չի կարող լինել, որովհետև խոշոր խաղացողներն արդեն ձևավորել են ենթակառուցվածքներ, կատարել են ներդրումներ, հաստատել են կապեր, տանսպորտայինցանց են ստեղծել, իսկ նոր խաղացողն այս ամենը ստեղծելու համար ստիպված է հավելյալ ներդրումներ անել: Այս առումով կարևոր է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դերը, որպեսզի նա արդար մրցակցություն ապահովի»:

ՏՄՊՊՀ-ն մայիսի 24-ից բենզինի շուկայի ուսումնասիրություն է սկսել և մինչ դրա ավարտը դաշտում վերադասավորումների մասին չի բարձրաձայնում:

Բենզին ներկրող նոր ընկերության մասին լուրեր տարածվեցին դեռ անցած տարվա վերջից: Նիկոլ Փաշինյանն ինքն Ազգային ժողովում հայտարարեց, որ բանակցություններ են տարվում օտարերկրյա ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են «Միկա» ընկերության բենզալցակայաններով, այնպես որ մոտ ապագայում սպասվում է, որ այս ոլորտում շուկա կմտնեն նոր խաղացողներ։ Կառավարության աշխատանքը, վարչապետի խոսքով, ուղղված է բացառելու մենաշնորհների դեմ պայքարի ընթացքում սեփականությունների վերաբաշխումը։

Այս տարվա սկզբին մամուլում հրապարակումներ եղան ղազախական մի մեծ ընկերության մասին, որը պատրաստվում է Ղազախստանից բենզին ներմուծել Հայաստան և արդեն անգամ գրասենյակ է ձեռք բերել՝ Թումանյան 1 հասցեում։Այս ամենի հետ կապվում էր ԳԽ և ԱԺ նախկին փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանի անունը:

Ղազախստանում մեր խիստ հավաստի աղբյուրը հաստատեց այդ մեծ ընկերության հետաքրքրությունը մեր երկրում բենզինի շուկայի հանդեպ: Ավելին՝ անցած տարիհոկտեմբերին ՀՀ պետռեգիստրում գրանցվել է «ԿԱԶ.ԱՐՄ.ՆԵՖՏ» ՍՊԸ-ն:

Հիմնադիրներն արտերկրյա 3 ընկերություններ են՝ «Թոփ Թրեյդինգ», «Սթեդքոմ Լիմիթեդ» և «Ստանդարտ Օյլ»։ Անցած ամսվա դրությամբ ընկերությունն արդեն գրանցված 8 աշխատակից ունի։ Եվ գլխավոր տնօրենի տեղակալը հենց Արա Սահակյանն է:

Սակայն նորություններն այսքանով սահմանափակվում են. ընկերությունը դեռևս չի կարող ներկրումներ իրականացնել: Խնդիրն իրավական է: Որպեսզի Ղազախստանը նավթամթերք տրամարդի Հայաստանին, անհրաժեշտ է 2պետությունների միջև միջկառավարական համաձայնագիր կնքվի, այն վավերացվի խորհրդարաններում, ապա նախագահները ստորագրեն, հրապարակեն և նոր միայն դրահիման վրա մասնավոր ընկերությունները կարողանան գործունեություն ծավալել: Այս հեռանկարն, անշուշտ, չափազանց գրավիչ է ՀՀ համար: Ղազախական նավթամթերքը և՛ որակով, և՛ գնով  էական փոփոխություն կմտցնի մեր շուկայում՝ այլընտրանք դառնալով ռուսական ծագման բենզինին: Իսկ վառելիքի էժանացումը կանդրադառնա ՀՀ տնտեսության և յուրաքանչյուր քաղաքացու վրա:

Ուրեմն ինչո՞ւ մինչ օրս Փաշինյանի կառավարությունը չի կարողանում գլուխ բերել այդքան կարևոր միջկառավարական համաձայնագրի կքնումը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից մեզ փոխանցեցին, որ գործընթացը գտնվում է նախագծային փուլում: Այսինքն՝ դեռ պարզ չէ, թե երբ այն կավարտվի:

 

Հայկ Վարդանյան