Ակնհայտ է նաև մի կեղտոտ միտում՝ հանրաքվեն դարձնել այս իշխանության վստահության հանրաքվե. քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
Բոլորը

Factor.am–ի հարցազրույցը քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

–Պարո՛ն Սաֆարյան, Կառավարությունը «Էլարդի» եզրակացությունն ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն, պարզելու՝ կա՞, արդյոք, շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն։ Ի՞նչ ակնկալել, որովհետև հնչում են տեսակետներ, որ սա ձևական քայլ է։

-Հարցին պատասխանելու համար կխոսեմ երկու խնդրից: Նախ՝ բնապահպանների և ոլորտի պատասխանատուների հետ վարչապետի հանդիպման սղագրությունն էր, որը տարածվեց, և երկրորդ՝ «Էլարդի» ուսումասիրությունը։ Պետք է մի բան հասկանանք՝ փորձագիտական եզրակացություններն այնպես չէ, որ ավարտվում են՝ չի կարելի շահագործել կամ կարելի է շահագործել, փորձագիտական եզրակացությունները տալիս են ռիսկեր և հնարավորություններ։ «Էլարդի» եզրակացությունը բազմաթիվ ռիսկեր է վեր հանել և նշվել է, թե որ ռիսկերն ինչ չափով են կառավարելի։ Այդ ամենը ծանրութեթև անելով՝ պետությունը պետք է ընդունի քաղաքական որոշում։ Ինքս էլ առաջին հերթին առաջնորդվում եմ հանրային շահով, հանրության առողջությամբ, սակայն եթե վերանանք ամեն ինչից և առաջնորդվենք միայն այս շահով, ապա կարող ենք ասել՝ փակել և վերջ։ Կան ևս մի քանի հարթություններ, որտեղ նույնպես կան խնդիրներ:

–Կարո՞ղ էր Նիկոլ Փաշինյանը հանքը չշահագործելու որոշում կայացնել։

-Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն անձնապես մտածում է այնպես, ինչպես ես, այսինքն՝ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրում կնախընտրեր տնտեսության այլ կառուցվածք ունենալ, որը կախված չէր լինի արդյունաբերությունից, բայց տեսեք՝ ինչ խնդիրներ են առաջացել, որոնք ստեղծողը ո՛չ ես եմ, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը։ Մենք ի՞նչ ենք անելու, եթե Ամուլսարը չթողնեք, թողնելու ենք Թեղուտն ու Քաջարանը շահագործվի՞, արդարության խնդիր էլ է առաջանում։ Ստացվում է, որ շատ բարձր ստանդարտներով հանքը փակում ենք, ցածր ստանդարտներովը՝ թողնո՞ւմ։

–Արտաքին ճնշումներ կա՞ն։

-Որևէ մեկը մեզ չի ճնշում, ասում՝ շահագործեք, բոլորն ասում են, որ եթե չշահագործեք, ապա պետք է ամբողջ աշխարհին բացատրել, թե ինչու չեն փակվում մյուս հանքերը։

–Դեպքերի ինչպիսի՞ զարգացում եք կանխատեսում, բնակիչներն ասում են՝ Ամուլսար տանող ճանապարհը չեն բացի։

-Իմ առաջարկը եղել և մնում է հանրաքվե անցկացնելը, եթե մենք գտնում ենք, որ սա ազգային անվտանգության խնդիր է, ազդելու է Ջերմուկի և Սևանի վրա։ Այս խնդրով պատասխանատվություն պետք է ստանձնենք բոլորս։ Խնդիրը չի ավարտվի հանքը փակելով, «Լիդիան»-ը դիմելու է արբիտրաժային դատարան։

–Ինչո՞ւ իշխանությունը չի խոսում հանրաքվեից։

-Դա նշանակում է՝ մյուս հանքերն էլ դնել հանրաքվեի, իսկ ինչո՞ւ միայն «Լիդիանը»։ Ակնհայտ է նաև մի կեղտոտ միտում՝ հանրաքվեն դարձնել այս իշխանության վստահության հանրաքվե:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան