ՊԵԿ-ը պարզաբանել է մաքսային ձևակերպումների վերաբերյալ անհատ ձեռնարկատիրոջ հայտարարությունը

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է անհատ ձեռնարկատեր Գեղամ Գրիգորյանի կողմից ԶԼՄ-ներում և համացանցում տարածած հայտարարությունը, որը վերաբերել է մաքսային ձևակերպումներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզաբանման մեջ նշված է. «Ա/Ձ Գեղամ Գրիգորյանը Դուբայից ՀՀ է ներմուծել տարատեսակ ապրանքներ, որոնց համար 04․03․2019-ին ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչություն ներկայացվել է հայտարարագիր 97 անուն ապրանքի համար, և քանի որ ուղեկցող փաստաթղթերը եղել են թերի, ուստի հնարավոր չի եղել հայտարարագրել գործարքի գնի մեթոդով (առաջին մեթոդ)։ ՊԵԿ ռիսկերի կառավարման համակարգի կողմից ավտոմատ կերպով ընտրվել է «կարմիր ուղի» ընթացակարգ և ապրանքի զննության արդյունքում պարզվել է, որ առկա են ինչպես թերի հայտարարագրված, այնպես էլ ընդհանրապես չհայտարարագրված մի խումբ ապրանքներ։

Փաստի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն և իրականացվել է վարչական վարույթ։ Զննության արդյունքում բացահայտված թերի հայտարարագրումից հետո տնտեսվարողը կատարել է ճշգրտում և 97 անուն ապրանքի փոխարեն հայտարարագրել է 149 անուն ապրանք։ Հատկանշական է, որ ի սկզբանե 97 անուն ապրանքի համար տնտեսվարողը ներկայացրել էր որպես ուղեկցող փաստաթուղթ մի հաշիվ ապրանքագիր, որի մեջ որպես ներմուծված ապրանքի ընդհանուր արժեք նշված է եղել 36059.46 ԱՄՆ դոլար, իսկ ճշգրտված 149 անուն ապրանքի համար ներկայացվել է նույն կազմակերպության կողմից թողարկված մեկ այլ հաշիվ ապրանքագիր՝ արդեն 21233․7 ԱՄՆ դոլարին համարժեք։

Հարկ է նշել, որ TENDA մոդելի wifi սփռող սարքեր առաջին անգամ տվյալ տնտեսվարողի կողմից ներմուծելու փաստը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մաքսային մարմինների տեղեկատվական բազայում 2019թ-ի սկզբից կան բազում ներմուծումներ տարբեր տնտեսվարողների կողմից և, քանի-որ տնտեսվարողի կողմից չի ներկայացվել իր կողմից ներկայացված գինը հավաստող փաստաթղթեր, հայտարարագրումն իրականացվել է ըստ ԵԱՏՄ միասնական բազայում առկա ցուցիչների։

Տնտեսվարողի կողմից 04.03.2019թ-ին ներկայացված ապրանքային հայտարարագրի 48-րդ և ճշգրտված ապրանքային հայտարարագրի 106 դիրքում հայտարարագրված ապրանքի առիթով հարկ է նշել, որ ի սկզբանե հայտարարագրված է եղել «Պլ․ դետալներ քարտերի չափսը փոխելու համար առանց հավելյալ ֆունկցիայի-1000հատ», իսկ ճշգրտումից հետո նույն ապրանքը հայտարարագրել է որպես «Քարտ ընթերցիչներ-1010հատ» և ակնհայտ է, որ գնային փոփոխությունը տվյալ պարագայում ավելի քան օրինաչափ է։

Վերոնշյալ դրվագներն ընդամենը մի քանիսն են, մնացած դրվագներով ՊԵԿ- անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ պարզաբանում: Հորդորում ենք տնտեսվարողին զերծ մնալ թերի կամ սխալ տեղեկատվություն տարածելուց: