Բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանն ունի հզոր ներուժ՝ լինելու առաջատար. նախարար

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել բարձր տեխնոլոգիական ոլորտում լայն ճանաչում ունեցող «Ռենդերֆորեսթ» ընկերության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը։
«Ռենդերֆորեսթը» հայկական ընկերություն է, որը հնարավորություն է տալիս ստեղծելու յուրատիպ հոլովակներ, անիմացիաներ, լոգոներ, վեբ կայքեր՝ օգտագործելով  մեքենայական ուսուցման և արհեստական բանականության  ալգորիթմեր։ Ողջունելով  ներկաներին՝ նախարար Հակոբ Արշակյանն  ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստան ունի հզոր ներուժ՝ լինելու առաջատար։
«Մենք հավակնում ենք դառնալու առաջատարը բազմաթիվ ոլորտներում, որոնցից մեկը կարող է լինել արհեստական բանականությունը, մյուսը՝ միկրոէլեկտրոնիկան՝ դիզայնից մինչև արտադրություն, հաջորդը՝ մաթեմատիկան և դրա հետ կապված այլ ուղղություններ։ ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում՝ ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։
Մենք արդեն ստացել ենք բյուջեի միջնաժամկետ հաստատված ծրագիրը, համաձայն որի լուրջ ֆինանսավորում է սպասվում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին։ Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել, որ այդքան մեծ գումար ուղղվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, հայթեքի զարգացմանը։ Եվ մենք մեծ քայլերով պետք է առաջ գնանք միասին  և դառնանք տարածաշրջանային կենտրոն»,- ասել է Հակոբ Արշակյանը։
Նախարարը խոսել է նաև «Հայկական վիրտուալ կամուրջ» անվանումն ստացած ծրագրի մասին, նշել, որ տարածաշրջանային կենտրոն դառնալու համար կարևոր է հասկանալ, թե ինչ ենք տալիս այն տարածաշրջանին, որտեղ գտնվում ենք։
«Ռենդերֆորեսթի» հիմնադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը, ներկայացնելով ընկերության անցած ուղին և ներկա գործունեությունը, նշել է, որ սկսել են հարկային արտոնություն ստանալով, հետո անցել են 30 աշխատակցի սահմանագիծը,  հիմա արդեն ունեն 65 աշխատակից և նախատեսում են առաջիկայում հասնել 100-ի։
Նա ընդգծել է, որ ընկերությունն այս պահին աշխարհի խոշորագույն ավտոմատացված վիդոարտադրության պլատֆորմն է։ Հաճախորդներից են ԱՄՆ կառավարության մարմինները, «Ջեներալ էլեկտրոնիկքս»-ը, «Վոդաֆոն»-ը, «Քենոն»-ը, այլք։
Պրոդուկտն ամբողջովին նախագծվել և ստեղծվել է Հայաստանում։ Ընկերության ամբողջ կապիտալը ևս ամբողջությամբ հայկական է։ Կարևոր կետերից մեկն այն է, որ պրոդուկտի 97,8 տոկոսը արտահանվում է՝ Հայաստանը ներկայացնելով որպես բարձր տեխնոլոգիական ոլորտի խոշոր արտահանող երկիր։
«Ռենդերֆորեսթ»-ը հայկական ամենաարագ աճող ոլորտի ընկերություններից է, որն ամեն տարի 165% աճ ունի, ամսական՝ 3,5 միլիոն  այցելու։
Ընկերության նոր մասնաշենքը նախատեսված է 100 աշխատակցի համար, ունի հանդիսությունների դահլիճ, գրադարան, կրթական ու հանգստի հատվածներ, բացօթյա տանիք։
«Ռենդերֆորեսթի» բրենդինգային հարթակը ներկայում ունի ավելի քան 8 մլն օգտատեր։ Այն ներառվել է 2019թ. աշխարհի 100 լավագույն ընկերությունների ցանկում»,- ասված է հաղորդագրությունում: