Գյումրիում պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի այցին. նա մասնակցելու է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովին

Լուրեր

27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 20-ին Գյումրիում նախանշված է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը: Ֆորումին ընդառաջ՝ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, վերջին շտկումներն են արվում: Սպասվող համաժողովի մասին ազդարարում են նաև քաղաքի տարբեր հատվածներում փակցված պաստառները:

Հուլիսի 19-ից ժամը 23։30-ից մինչև համաժողովի օրը՝ հուլիսի 20-ը ժամը 18։00-ն  ավտոմեքենաների համար փակ կլինեն Գայի փողոցն ու Ջիվանու հրապարակը, որոնք հարում են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին, որտեղ տեղի են ունենալու միջոցառումները:

Համաժողովը մեկնարկելու է ցուցահանդեսով, որում Շիրակի մարզի ավելի քան 50 կազմակերպություններ և անհատներ կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները: Ելույթով հանդես կգա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովի պաշտոնական մասին կհաջորդի շուրջ 50 ներդրումային ծրագրերի ներկայացումը:

Ելնելով Շիրակի մարզի առանձնահատկություններից՝ համաժողովի անցկացման համար որպես ոլորտային ուղղություններ սահմանվել են՝ ՏՏ արդյունաբերությունը, տուրիզմն ու գյուղատնտեսությունը:

Համաժողովը հնարավորություն կընձեռի ներկայացնել Շիրակի մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը՝ համախմբելով տեղի և արտասահմանցի գործարարներին ու ներդրողներին: Հատկապես գերակշիռ կլինեն Ռուսաստանից ժամանած հայ գործարարները:

Նշենք, որ Հայաստանի մի շարք մարզերում արդեն անցկացվել են նման բիզնես համաժողովներ: Կառավարության նախաձեռնած այս միջոցառումները նպատակ ունեն ստեղծել հարթակ, որը կնպաստի Հայաստանի մարզերի տնտեսության և համայնքների զարգացմանը՝ հնարավորություն տալով տեղացի ու օտարերկրյա գործարարների միջև համագործակցության ուղիներ ստեղծել:

Էմմա Չոբանյան